«Սոֆի Լորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ clean up, փոխարինվեց: օր →  օր , , → , (20), ։ → ։ (17), ՝ → ՝ (9), → (35), ), → ), (7), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
}}
 
'''Սոֆիա Լորեն''' (իտալերեն՝ Sophia Loren; իսկական անունը՝ '''Սոֆիա Վիլանի Շիկոլոնե''' (Sofia Villani Scicolone), ծնված՝ 20 սեպտեբերի 1934, [[Հռոմ]]), իտալացի դերասանուհի և երգչուհի, [[Կաննի կինոփառատոն|Կաննի]] (1961), [[Վենետիկի կինոփառատոն|Վենետիկի]] (1958, 1998), Մոսկվայի (1965, 1997), [[Բեռլինի կինոփառատոն|Բեռլինի]] (1994) կինոփառատոնների դափնեկիր։ Հինգ անգամ արժանացել է «[[Ոսկե Գլոբուս]]» մրցանակին («համաշխարհային հանդիսատեսի սիրելին» հատուկ անվանակարգում), «[[Օսկար]]» մրցանակի դափնեկիր (1961), պատվավոր «Օսկար»-ի դափնեկիր (1991) «կինեմատոգրաֆին անմար փայլ հաղորդած հիշվող դերերով հարուստ կարիերայի համար» ձևակերպումով։
 
Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած [[Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղեր]]ի ցանկում նրան ընդգրկել է 21-րդ տեղում։
Տող 38.
'''Հետաքրքիր փաստեր'''
 
* 2007 թ 70-ամյա դերասանուհին նկարահանվել է հանրահայտ “Pirelli” օրացույցի համար։
* Սոֆի Լորենը հայտնի է իր սրամտությամբ։ Նրա գրքերից որոշ արտահայտություններ դարձել են “թևավոր” [[Իտալիա]]յում, օրինակ՝ “Այն ամենի համար, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին”։
* Արքեպիսկոպոս Գենուին մի առթիվ կատակել է. “Ըստ էության [[Վատիկան]]ը դեմ է մարդկանց կլոնավորմանը, բայց Սոֆի Լորենի համար կարելի էր բացառություն անել”։
* 1982 թ.-ին Սոֆի Լորենը լքեց Իտալիան՝ այն բանից հետո, երբ 17  օր անցկացրեց բանտում հարկերը չմուծելու համար։
* [[Կանադա]]յի [[Տորոնտո]] քաղաքի Էտոբիկոու շրջանի փողոցներից մեկը կոչված է Սոֆի Լորենի անվամբ։
* Դերասանուհին ունի իր աստղը [[Հոլիվուդյան փառքի ծառուղի|Հոլիվուդի Փառքի ծառուղում]]։
* Բացի մայրենի [[իտալերեն]]ից՝ Սոֆի Լորենն ազատ խոսում է [[անգլերեն]] և [[ֆրանսերեն]]։
* Դերասանուհին նաև գրում է։ 1999 թ.-ին լույս է տեսել նրա “Հուշերի բաղադրատոմսը” երկրորդ գիրքը։ Հաջորդող տարիներին նա սկսել է զբաղվել է նաև գործարարությամբ՝ թողարկելով օծանելիքի իր սերիան։
* Անձնական կյանքում նրան բավականին տհաճություն է պատճառել այն, որ երկար տարիներ բուժվել է չբերության դեմ։ Բարեբախտաբար 1968 թ.-ին ծնվել է առաջնեկը՝ [[Կարլո Պոնտի]] կրտսերը, ով այսօր [[Վիեննա]]յի նվագախմբի [[դիրիժոր]]ն է, իսկ չորս տարի անց ծնվել է երկրորդ որդին՝ Էդուարդը, ով [[ռեժիսոր]] է։