«Սմբատ Ա Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , կմ →  կմ, , → , (29), ։ → ։ (35), ՝ → ՝ (9), → (63), ), → ), (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 14.
'''Սմբատ Ա Սյունի''' կամ '''Սմբատ Ա Սահակյան''', [[Սյունիքի թագավորություն|Սյունիքի թագավորության]] հիմնադիր թագավոր։
 
Սյունիքի թագավորությունը (987  -  1170), [[Սյունիք նահանգ]]ում կազմավորված թագավորություն։ Կոչվում է նաև ''Կապանի թագավորություն''։
Ըստ «[[Աշխարհացոյց]]ի», ներառել է նախարարական շրջանի 12 գավառներից 7-ը (Բաղք-Քաշունիքի հետ` 8)` ներկայացնելով հետևյալ պատկերը.
[[Պատկեր:The Kingdom of Syounik-Baghk, 1020-1166.gif|մինի|ձախից|Սյունիքի թագավորություն]]
* Ծղուկ – 1950 կմ2 (այժմյան Սյունիքի մարզի [[Սիսիան]]ի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 7-րդ գավառը).
Տող 22.
* Բաղք (Քաշունիքի հետ) – 925 կմ2 (այժմյան Կապանի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 9-րդ գավառը),
* Ձորք – 525 կմ2 (այժմյան [[Կապան]]ի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 10-րդ գավառը),
* Արևիք – 625 կմ2 (այժմյան [[Մեղրի]]ի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը),
* Կովսական – 625  կմ2 (նախկին [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական։ Ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 12-րդ գավառը):
Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի մեծագույն մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին միայն Սյունիքի [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանը և [[Երնջակ]] [[գավառ]]ը։
[[Պատկեր:Tatev Monastery from a distance.jpg|մինի|[[Տաթևի վանք]]]]
Սակայն Սյունիքի թագավորությունը, շատ չանցած, կորցնում է իր տարածքների մի զգալի մասը։ Բագրատունի [[Գագիկ Ա]] թագավորը 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում [[Բագրատունյաց Հայաստան|Անի-Շիրակի թագավորությանն]] է միացնում [[Վայոց ձոր]]ն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։
Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին [[Զանգեզուրի լեռներ]]ի հարավային մասը, հարավում [[Արաքս]] գետը, արևելքում՝ [[Աղավնո]] ([[Հագարի]]) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի [[Աղողլան]] վտակի և [[Որոտան]] գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր [[Բաղք]], [[Կապան]], [[Արևիք]], [[Կովսական]] ու [[Հաբանդ]] գավառները՝ ամբողջությամբ, և [[Ծղուկք]] գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են [[11-րդ դար]]ին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 [[բերդ]], 48 [[վանք]] և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում [[Շաղատ]] գյուղաքաղաքն էր, իսկ [[10-րդ դար]]ի վերջերից [[Կապան]] քաղաքը։
 
'''Սմբատ Սյունին''' Աշոտ Սյունու 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր։ 963թ.-ից որպես Սյունիքի իշխան՝ իր տիրապետությունն էր հաստատել [[Ծղուկ]] և [[Բաղք]] գավառներում։ 976-980 թթ.[[Սյունիներ]]ի իշխանության դրոշն էր հաստատել ամբողջ [[Սյունիք (նահանգ)|Սյունիքի]] վրա։ 987թ.<ref>The Journal of Jewish studies 2002:<blockquote>Vayots Dzor was the largest district of the kingdom of Siwnik which was founded in 987 by the 'principal prince' Smbat, son of Sahak prince of Baghk</blockquote></ref>, օգտվելով [[Բագրատունյաց Հայաստան|Անիի թագավորության]] ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու [[Խաչենի իշխանություն|Արցախի իշխանների]] օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ։ Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի [[Գեղարքունիք]] և [[Երնջակ]] գավառները։ Ինչպես վկայում է [[Ստեփանոս Օրբելյան]]ը՝ «''…Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ` Սիւնեաց տեառն''»<ref>Ստեփանոս Օրբելյան, Սիսական նահանգի պատմություն, Թիֆլիս,1910:<blockquote>Թագ կապեն գեղեցկահասակ եւ վայելչագիտակ առնն հայկազնոյ Սմբատայ` Սիւնեաց տեառն</blockquote></ref>. Սմբատ Ա-ն հիմնում և ձևավորում է թագավորական ապարատը, բացում դատարաններ, նորոգում ամրոցները և ժամանակակից տեսքի բերում բանակը:
Տող 33.
[[988]]թ.<ref name="988г.">Степаненко В. П., Из истории армяно-византийских отношений второй половины X—XI в. (к атрибуции монет Кюрикэ куропалата), 1978:<blockquote>Войска вассальных государств принимали участие во всех внешнеполитических акциях анийских Багратидов. В качестве примера можно привести конфликт владетеля Тао Давида Куропалата с царём Абхазии Картли Багратом III и его отцом Гургэном (988). Союзник Давида шаханшах Смбат II направил ему на помощь войска Вананда, Сюника, Васпуракана и Ташир-Дзорагета.</blockquote></ref> ճանաչեց Անիի Բագրատունիների գերիշխանությունը: [[991]]—[[992]] թթ. [[Գագիկ Ա]] թագավորըիր վասալից գրավում է [[Վայոց Ձոր]]ը<ref>http://slovari.yandex.ru/~книги/БСЭ/Гагик%20I/,Гагик I</ref><ref>Степаненко В. П., Политическая обстановка в Закавказье в первой половине XI в., 1975:<blockquote>Тем не менее шаханшахам (царям царей) Анийского царства —Смбату II (977—990) и Гагику I (990—1020) удалось временно стабилизировать обстановку. К Анийскому царству были присоединены Двинский эмират Саларидов, княжество Вайоц-дзор, области Сюникского и Парисосского царств.</blockquote></ref>, [[Ճահուկ]]ը և [[Ծղուկ (Սյունիքի մարզ)|Ծղուկի]] հյուսիսը՝ ստիպելով Սյունիքի թագավորին բավարարվելով նահանգի հարավային գավառներով: Փոխարենը Սմբատը ստանում է Երնջակը, որը ազատագրվել էր Գողթանի ամիրայությունից:
 
970 թ. Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը` Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր: ''«Այդ ինչու՞, գրում է [[Ստեփանոս Օրբելյան]]ը, Հրաչեի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից` ոչ։ Չէ՞ որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ։ Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալությունը»։ ''
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու [[Վասպուրականի թագավորություն]]ների ու [[Աղվանք]]ի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, [[գյուղատնտեսություն]]ից բացի, մեծ զարկ էր ստացել [[պղինձ|պղնձի]] հանույթն ու ձուլումը։
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի երջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 12-րդ դարի հենց սկզբից Սյունիքի թագավորությունը ստիպված է լինում համառ մարտեր մղել սելջուկյան նվաճողների դեմ։ Սելջուկներին հաջողվում է [[1103]]թ. ավերել թագավորության մայրաքաղաք Կապանը, ապա մեկը մյուսի հետևից գրավել նրա տարածքները։ [[1170]]թ. սելջուկները գրավում են Սյունիքի թագավորության վերջին բերդը՝ [[Բաղաբերդ]]ը, որով և Սյունիքի թագավորությունը պատմության ասպարեզից վերանում է։
 
Սյունիքի առաջին գահակալը` Սմբատ Սահակյանը վախճանվեց [[998]] թ. և ամփոփվեց [[Տաթևի վանք]]ում։ Գահը ժառանգեց որդի [[Վասակ Ա Սյունի|Վասակը]] ([[998]]-[[1040]]թթ.), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան<ref>http://hpj.asj-oa.am/1639/1/2006-2(134).pdf</ref>։
 
Սյունիքի առաջին գահակալը` Սմբատ Սահակյանը վախճանվեց [[998]] թ. և ամփոփվեց [[Տաթևի վանք]]ում։
{{Տեղեկաքարտ Հաջորդականություն2
| Նախորդող = -