«Սկզբունքներ (Էվկլիդես)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2), → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (54), ։ → ։ (17), ՝ → ՝ (6), → (74), ), → ), (7), )։ → )։ (4), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''«Սկզբունքներ»''', «Տարրեր», Էվկլիդեսի գլխավոր երկը (մեր թվարկությունից առաջ [[III դար]]), ամբողջությամբ մեզ հասած մաթեմատիկական առաջին երկը, ուր առաջին անգամ աքսիոմատիկ սկզբունքներով համակարգված շարադրված են անտիկ [[մաթեմատիկա]]յի հիմնական բաժինները։ Էվկլիդեսն այս երկում ի մի է բերել իր ժամանակաշրջանի մաթեմաթիկական [[գիտություն|գիտության]] նվաճումները ([[Պյութագորաս]]ի, [[Հիպոկրատ]] Քիոսացու, Եվդոքս Կնիդոսցու, Թևթետի և այլոց աշխատանքները) և դրանով իսկ ամուր հիմք ստեղծել մաթեմատիկայի հետագա զարգացման համար։ Սակայն «ՍԿզբունքներ»-ն իր դարաշրջանի մաթեմաթիկական գիտելիքների [[հանրագիտարան]] չէ, այնտեղ չկա, օրինակ, կոնական հատույթների տեսությունը, որն այդ ժամանակ բավական զարգացած էր, չեն արծարծվում նաև հաշվողական մեթոդներ։ «Սկզբունքներ»-ը հետագա ժամանակներում փոփոխվել ու վերամշակվեյ են և ընդհուպ մինչև [[XX դար]]ը․ հիմք ծառայել [[երկրաչափություն|երկրաչափության]] դասագրքեր կազմելու համար աշխարհի համարյա բոլոր երկրներում։ Երկն ունի տրամաբանական կուռ կառուցվածք, նախ բերվում են հիմնական հասկացությունների սահմանումները, պոստուլատներն ու աքսիոմները, ապա թեորեմների ձևակերպումներն ու նրանց ապացուցումները, ինչպես նաև խնդիրներ, որոնք լուծվում են կառուցման եղանակներով կամ թվաբանական ալգորիթմներով։ Երկը բաղկացած է 13 գրքից (բաժիններ, մասեր), որոնցում դիտարկվում են հարթ և տարածական երկրաչափական պատկերները, նրանց հիմնական հատկությունները, երկարությունները, [[մակերես]]ները, [[ծավալ]]ներն ու դրանց հարաբերությունները, այդ ամենի հետ առնչված՝ մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսությունը, [[թիվ|թվ]]երի վերածումը պարզ բազմապատկիչների, թվերի բաժանելիության կանոնները, ընդհանուր ամենամեծ բաժանարարը գտնելու ալգորիթմը (տես էվկլիղեսի ալգորիթմ), քառակուսի և երկքառակուսի իռացիոնալությունների դասակարգումը։ Մեծությունների հարաբերությունների ընդհանուր տեսության հիման վրա շարադրված են նաև պատկերների նմանության ուսմունքը և, այսպես կոչված, սպառման [[մեթոդ]]ը, որն ըստ տեսության պարունակում է այժմյան սահմանի նախագաղափարը։
Հետագայում հույն մաթեմատիկոսները «Սկզբունքներ»-ին ավելացրել են XIV և XV գրքերը, որոնք չնայած չեն պատկանում Էվկլիդեսին, բայց ներկայումս էլ հաճախ հրատարակվում են «Սկզբունքներ․»-ի հիմնական տեքստի հետ միասին։ «Սկզբունքներ»-ի բնագիրը չի հայտնաբերվել, իսկ պահպանված պատճենները, որոնցից ամենահինը թվագրվում է [[IX դար]]ի 2-րդ կես, մեգ են հասել զանազան տարբերակներով․ «Սկզբունքներ»-ի բուն տեքստը չի վերականգնված։ «Սկզբունքներ» հունարենից թարգմանվել են արաբերեն ([[VIII դար|VIII]]—IX դարերին․), արաբերենից լատիներեն ([[XII դար]]), իսկ հունարենից լատիներեն՝ [[XVI դար]], որից հետագայում թարգմանվել են այլ լեզուներով։ Ռուսերեն առաջին ոչ լրիվ թարգմանությունները կատարվել են [[լատիներեն]]ից և [[ֆրանսերեն]]ից ([[XVII դար|XVII]]—-[[XVIII դար]]եր) ապա [[հունարեն]]ից ([[XIX դար]])։
Պահպանվել է «Սկզբունքներ»-ի [[հայերեն]] թարգմանության մի հատված 5 ձեռագիր ընդօրինակություններով, որոնցից 2-ը գտնվում են [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում (ձեռագիր N* 4166 և 8132), իսկ 3-ը՝ արտասահմանյան ժողովածուներում (յուրաքանչյուրը 4—8 թերթ)։ Այն փաստը, որ հայկական միջնադարյան [[համալսարան]]ներում և [[դպրոց]]ներում ուսուցանվել է Էվկլիդեսի [[երկրաչափություն]]ը, հավաստում է, որ «Սկզբունքներ»-ը վաղուց թարգմանվել են հայերեն, սակայն թարգմանության ժամանակը ստույգ պարզված չէ։
Ուսումնասիրողների մի մասը թարգմանությունը վերագրում է [[Գրիգոր Մագիստրոս]]ին ([[XI դար]]), մյուսները՝ ավելի վաղ շրջանի, անգամ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակաց]]ուն ([[VII դար]])։ 1959 թվականին հայտնի դարձավ, որ ամերիկահայ բանասեր Հ․ Քյուրդյանի մոտ պահպանվում է մի ամբողջական ձեռագիր դասագիրք՝ «Երկրաչափություն Եվգլիտին» խորագրով։ Այն 1962 թվականին տպագրվեց [[Երևան]]ում, Գ․ Բ․ Պետրոսյանի և Ա․ Գ․ Աբրահամյանի մատենագիտական ու աղբյուրագիտական մանրազնին ուսումնասիրություններով։ Նրանք ցույց տվեցին, որ «Սկզբունքներ»-ի նորահայտ տարբերակը բնագրի սոսկ թարգմանություն չէ, այլ նրա՝ ուսուցողական նպատակով ինքնուրույն շարադրանքը, որի համար հեղինակն օգտվել է բնագրի ավելի վաղ կատարված հայերեն, արաբերեն և լատիներեն թարգմանություններից, իսկ ձեռագրի հավանական հեղինակն է Գրիգոր Րաբունապետ Կեսարացին (XVI —XVII դարեր)։
[[Կատեգորիա:մաթեմատիկա]]
[[Կատեգորիա:գիտություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:մաթեմատիկաՄաթեմատիկա]]
[[Կատեգորիա:գիտությունԳիտություն]]