«Սերինոսազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (21), ։ → ։ (14), ՝ → ՝ (3), → (37), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Fringilla coelebs chaffinch male edit2.jpg|մինի|Սերինոսազգի]]
'''Սերինոսազգիներ''' (Fringillidae), ճնճղուկազգիների կարգի [[թռչուն]]ների ընտանիք։ Միջին և փոքր չափի թռչուններ են։ Արուներն էգերից վառ են գունավորված, փետուրների մեջ գերակշռում են կարմիր և դեղին երանգները։ Հայտն է 138 տեսակ, տարածված են ամենուրեք։ Սերինոսազգիների մեծ մասն ապրում է անտառներում, թփուտներում, կան նաև անապատաբնակ տեսակներ։ Հյուսիսային տեսակները չվող են, հարավայինները՝ նստակյաց։ Մոնոգամ են, բույնը բաց է, խոտաբույսերից, բարակ ճյուղերից պատրաստված։ Բնադրում են Սերինոս ծառերի, թփերի վրա, գետնին։ Բազմանում են ամռանը, էգը դնում է 4—6 խայտաբղետ ձու, թխսում 10—14 օր։ Սնվում են հիմնականում սերմերով, հատիկներով, հատապտուղներով, միջատներով։ Հայաստանի տարածքում հանդիպող 14 տեսակներից 8-ը նստակյաց են, մնացածը՝ չվող-բնադրող կամ ձմեռող։ Ի տարբերություն ընտանիքի մյուս տեսակների, եղևնու խաչկտուցը բազմանում է հունվար-փետրվար ամիսներին, Ստեփանավանի շրջանում։ Սերինոսազգիների որոշ տեսակներ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և բանջարանոցային կուլտուրաներին, սակայն ունեն նաև դրական նշանակություն՝ ոչնչացնում են վնասակար միջատներին, սնվում մոլախոտերի սերմերով։ Սերինոսազգիների ընտանիքի բոլոր տեսակները ենթակա են պաշտպանության։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի թռչուններ]]