«Սիրան Սեզա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (10), ։ → ։ (8), ՝ → ՝ (2), → (18), ), → ), , )։ → )։ , ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սեզան Սիրան''' (Զարիֆյան-Քյուփելյան Սիրան Տաճատի, [[1903]], [[Կոստանդնուպոլիս]] — [[1973]], [[Բեյրութ]]), [[հայ]] արձակագիր, հրապարակախոս, խմբագիր։ Բանաստեղծ [[Մատթեոս Զարիֆյան]]ի քույրը։
 
Ավարտել է տեղի ամերիկական [[քոլեջ]]ը և [[Նյու Յորք]]ի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների ֆակուլտետը։ [[1932]] թվականին Բեյրութում հիմնել և 15 տարի խմբագրել է "Երիտասարդ հայուհի" [[հանդես]]ը, որի էջերում անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել սփյուռքահայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում։ "Պատնեշը" ([[1959]]) և "Մեղավորուհին" ([[1960]]) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Սեզան Սիրան կերտել է հայ, ինչպես և այլազգի կանանց կերպարներ, որոնք կապիտալի աշխարհում բարոյական հենարաններ են որոնում՝ ազնվորեն ապրելու համար։ Երեխաների համար մշակել է հայկական [[հեքիաթ]]ների մի շարք՝ "հեքիաթներու աշխարհեն" ([[1973]])։ [[Վահե Վահյան]]ի հետ կազմել և խմբագրել է Զարիֆյանի "Ամբողջական գործեր" ([[1966]]) ստվար հատորը։ Մշակութային և դաստիարակչական գործունեության համար լիբանանյան կառավարությունը նրան պարգևատրել է "Արժանյաց կարգ" ([[1967]]) շքանշանով։
 
{{ՀՍՀ}}