«Սասունի հերոսամարտ (1894)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (33), ։ → ։ (20), ՝ → ՝ (4), → (54), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 20.
|ծանոթագրություն =
}}
'''Սասունի հերոսամարտ [[1894]] թվական''', [[Սասուն]]ի հայերի զինված ելույթն ընդեմ թուրքական բռնապետության։ 19-րդ դարի 90-ական թվականներին թուրք իշխանությունները որոշել են վերացնել Սասունում հայերի դեռևս գոյատևող կիսանկախ վիճակը։ Սասուն արշավելու պատրվակ ունենալու համար թուրք, կառավարությունը հրահրել է հայ-քրդական ընդհարումներ։
 
[[1891]]-ին, [[1892]]-ին, [[1893]]-ին, և [[1894]]-ի գարնանը սասունցիները մի քանի անգամ պարտության են մատնել հարձակվող թուրք, կանոնավոր զորքին ու քրդական խաժամուժին։ 1894-ին թուրք, կառավարությունը վճռական միջոցներ է ձեռնարկել Սասունն ընկճելու համար։ Սասունի շուրջն ստեղծվել է ռազմական գոտի և հայտարարվել պատերազմական վիճակ, զորքերի ընդհանուր ղեկավարությունը հանձնըվել է 4-րդ բանակի հրամանատար [[Զեքի փաշա]]յին։ Նրա տրամադրության տակ եղած 12 հազար թուրք զինվորներից բացի [[Դիարբեքիր]]ից Սասուն են բերվել [[Օսման փաշա]]յի [[հետևակ]]ային կորպուսը (3 հազար զինվոր), [[Երզնկա]]յից ու [[Մուշ]]ից՝ [[հեծելազոր]]ային երկու գունդ, [[Կարին]]ի ([[Էրզրում]]) 26-րդ հետևակային գունդը և կանոնավոր այլ ուժեր, որոնց միացել են մի քանի տասնյակ հազար [[քուրդ]] և [[թուրք]] [[բաշիբոզուկ]]ներ։
 
Թուրքական և քրդական հարձակումներին դիմակայելու համար սասունցիները [[Մեծն Մուրադ]]ի (Համբարձում Պոյաճյան) գլխավորությամբ նախապատրաստվել են ինքնապաշտպանության։ Թուրքերը գլխավոր հարվածը հասցրել են հյուսիսից՝ [[Շենիկ]] և [[Սեմալ]] գյուղերի շրջանում, սակայն, զգալի կորուստներ կրելով, նահանջել են։ Անհաջողության են մատնվել նաև օգոստոսի սկզբին Շենիկի և Սեմալի ուղղությամբ հարձակվելիս։ Օգոստոսի 3-ին թուրք, ուժերը ներխուժել են [[Շատախ]], որի բնակիչները ծանր մարտերով հետ են քաշվել [[Գելիեգուզան]], այնուհետև՝ [[Անդոկ]] լեռան բարձունքները։ Թշնամու գերակշիռ ուժերը պաշարել են լեռը և օգոստոսի 13-ին անցել հարձակման։ Դիմադրելով մինչև օգոստոսի 27-ը՝ պարենի և ռազմամթերքի պաշարները սպառած սասունցիները նահանջել են [[Կեփին]]ի բարձունքներն ու [[Տալվորիկ]]ի կիրճերը, սակայն, ընկնելով քրդական բազմաքանակ ուժերի շրջապատման մեջ, զոհվել են անհավասար կռվում։ Տղամարդկանց հետ կողք կողքի կռվող կանայք թշնամու ձեռքը չընկնելու համար նետվել են անդունդը։ Հերոսի մահով ընկել է ազատագրական շարժման գործիչ [[Գրգո]]ն (Գ. Մոսեսյան), գերվել են [[Գևորգ Չաուշ]]ը և ուրիշներ։ Թուրքական և քրդական զորքերը շարունակ հարձակվելով ավերել են 40-ից ավելի գյուղ, կոտորել անզեն հայերին (ավելի քան 10 հազար մարդ)։
 
[[Սասուն]]ի [[1894]] թ-ի ապստամբությունը միջազգային լայն արձագանք ստացավ, աշխարհի առաջադեմ մարդիկ հանդես եկան ի պաշտպանություն սասունցիների։ Սասունի հայերի կոտորածը այն դրդապատճառներից էր, որը հարկադրել է [[Մեծ Բրիտանիա]]յին, [[Ֆրանսիա]]յին և [[Ռուսաստան]]ին թուրք, կառավարությանը ներկայացնել [[արևմտյան Հայաստան]]ում [[Բեռլինի կոնգրես]]ի (1878) որոշումներից բխող բարեփոխումներ անցկացնելու ծրագիր (տես «[[Մայիսյան բարենորոգումներ]]» 1895)։
 
1894-ի Սասունի կոտորածը 1894-96-ի հայկական կոտորածների սկիզբն Էր։