«Սամուել Անեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (45), ։ → ։ (20), ՝ → ՝ (4), → (62), ), → ), (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
== Կենսագրություն ==
 
'''Սամուել Անեցի''', [[Սամվել Անեցի]], կամ [[Սամուել Երեց]] (մոտ 1100/05–
1185/90), [[12-րդ դար]]ի հայ պատմիչ-ժամանակագիր։ Ենթադրվում է, որ ծնվել է [[Անի]]ում կամ մոտակա բնակավայրերից մեկում։ Աշակերտել է Հովհաննես Սարկավագին։ Եղել է քահանա։
 
== Աշխատություններ ==
 
Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։։ունեցել։ ։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև [[1180]] թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև [[1665]] թվականըը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]], [[Ագաթանգեղոս]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Փավստոս Բուզանդ]]ի, [[Սեբեոս]]ի, [[Շապուհ Բագրատունի|Շապուհ Բագրատունու]], [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]], [[Հովհաննես Սարկավագ]]ի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները նևրկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ [[13-րդ դար]]ի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի [[Հայաստան]]ի և [[Կիլիկյան Հայաստան]]ի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, [[1893]] թվականին<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=267&captn=6561&wrpg=0&aupg=0 Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս]</ref> եւ 2011 թ.<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, Երեւան, 2011։</ref>։ Սամուել Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և [[1818]] թվականին հրատարակվել [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարաց]]ու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։
 
== Գրականություն ==
* Աբրահամյան Աշ., Սամվել Անեցու տոմարական եւ տիեզերագիտական աշխատությունը (առաջաբան եւ բնագիր), - «Էջմիածին», 1951, № 1, էջ 30-37, № 2, էջ 34-43։
* Միրիճեան Ա., Սամուէլ Անեցին Հայոց քրիստոնէութիւն ընդունելու թուականի առընչութեամբ, - «Շողակաթ», 1953, էջ 193-196։
* [http://basss.asj-oa.am/2427/1/1964-1(75).pdf Աբգարյան Գ. Վ., Մատենագրական նորույթներ. ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, 1964, № 1, էջ 75-84։]
* [http://hpj.asj-oa.am/5581/1/1992-1(156).pdf Մաթևոսյան Կ. Ա., Սամուել Անեցու «Ժամանակագրության» ավարտման թվականը և պատվիրատուն. Պատմա-բանասիրական հանդես, 1992, № 1, էջ 156-162։]
* Տեր-Պետրոսյան Լեւոն, Խաչակիրները եւ հայերը, Հատոր Բ, Պատմա-քաղաքագիտական հետազոտություն, Երեւան, 2007։ ISBN 978-99941-2-075-8
* Կ. Մաթեւոսյան, Սամուել Անեցու Ժամանակագրության ձեռագրերը եւ նորահայտ լրացումները, երեւան, 2009։
* [http://www.armenianchurch.org/resources/Etchmiadzin%20Monthly/February%202012.pdf Կարեն Մաթեւոսյան, Սամվել Անեցին եւ նրա շարունակողները մի քանի վանքերի կառուցման մասին,- «Էջմիածին», 2012, փետրուար, էջ 11-21։]