«Սաղավարտ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (20), ՝ → ՝ (5), → (53), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Պատմություն: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: , → , (30), ։ → ։ (20), ՝ → ՝ (5), → (53), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Helmet08.jpg|մինի|Սարդուր Բ–ի սաղավարտը]]
'''Սաղավարտ''', գլուխը պաշտպանող զրահ։
 
== Պատմություն==
Փայտից, կեչու կեղևից, հյուսված ճյուղերից, կաշվից սաղավարտները երևան են եկել նախնադարյան ժամանակաշրջանում։ Մետաղյա ([[Պղինձ|պղնձե]] և [[Ոսկի|ոսկե]]) սաղավարտներ են գտնվել Ուրի (մ․թ․ա․ III հազարամյակ) թագավորական դամբարաններից։ [[Հին Եգիպտոս]]ում զինվորները կրել են [[կաշի|կաշվե]] և [[վուշ]]ե (երբեմն՝ մետաղյա վահանակներով)՝ կլոր, [[Բաբելոն]]ում՝ պղնձե կամ բրոնզե՝ ցածր, [[Ասորեստան]]ում՝ կոնաձև սաղավարտներ։ [[Հունաստան]]ում [[բրոնզ]]ե սաղավարտներն ունեցել են բարձր կատարներ։ [[Հին Հռոմ]]ում ավելի ուշ․ օգտագործել են [[երկաթ]]ե սաղավարտներ։
 
== Սաղավարտները Հայկական լեռնաշխարհում ==
Հայկական լեռնաշխարհում բրոնզե առաջին սաղավարտները հայտնի են մ․թ․ա․ II հազարամյակից։ [[Լճաշեն]]ի բրոնզեդարյան դամբարաններից գտնվել են կիսաշրջանաձև, թասակատիպ, տարբեր տեսակի կատարներով բրոնզե սաղավարտներ, որոնք կրել են [[Քառաձի մարտակառք|մարտակառք]]երին կանգնած զինվորները։ Ուրարտական բրոնզե սաղավարտը նույնպես կոնաձև էր և նման ասուրականին։ [[Ուրարտական մշակույթ|Ուրարտական արվեստի]] լավագույն ստեղծագործություններ են հատկապես [[Արգիշտի Ա]]-ի, [[Սարդուրի Բ]]-ի սաղավարտները, որոնք զարդարված են [[կենաց ծառ]]ի, աստվածությունների, [[վիշապ]]ների, առյուծների, մարտակառքերի և այլ քանդակապատկերներով։ Սաղավարտներ են պատկերված նաև ուրարտական այլ առարկաների (վահաններ, կապարճներ և այլն) վրա։ Ըստ [[Հերոդոտոս]]ի, մատիենները, ալարոդիները, սայսպերները կրել են ճյուղերից հյուսված կամ [[փայտ]]ե սաղավարտներ։ Վաղ և միջնադարյան հայկական զորաբանակներում շարունակում էին գործածել սաղավարտներ։ Մատենագրական տեղեկությունների համաձայն, հայ մի շարք զորավարների սաղավարտները զարդարված են եղել [[առյուծ]]ի, [[վագր]]ի, [[գայլ]]ի, վիշապի պատկերներով։
[[Պատկեր:Arian helmet 1.jpg|մինի|Առաջին համաշխարհային պատերազմի ֆրանսիական սաղավարտ։]]
 
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պաշտպանական զենքեր]]
[[Կատեգորիա:Անվտանգություն]]
1 105 242

edits