«Ռուդիկ Հյուսնունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն և գործունեություն: clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: oգտվելով ԱՎԲ
չ →‎Կենսագրություն և գործունեություն: clean up, փոխարինվեց: , → , (8), ։ → ։ (17), ՝ → ՝ , → (17) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[Պատկեր:Rudik - копия.jpg|մինի|Հյուսնունց Ռուդիկ Լևոնի]]
 
Ծնվել է 1963 թ. սեպտեմբերի 26-ին, [[Լեռնային Ղարաբաղ]]ի [[Մարտակերտ]] քաղաքում։ 1980 թ. ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1988 թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը։
1993 թ. ավարտել է [[Հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի]] կուլտուր-լուսավորչական աշխատանք և մեթոդիկա բաժինը։
 
1988-2005 թթ. եղել է Արցախի Հայ եկեղեցասիրաց եղբայրակցության միության պատասխանատուն։ Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի, կամավորական շարժման ակտիվ մասնակից է։ 1992-1993 թթ. եղել է ԼՂՀ Պաշտպանության բանակի քաղբաժնի պետը։
 
1994 թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Ստեփանակերտի թիվ 7 ընտրատարածքից։
2005 թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով, թիվ 13 ընտրատարածքից։ 2005 թ. հունիսի 30-ի առաջին լիագումար նիստում ընտրվել է Ազգային Ժողովի նախագահի տեղակալ։
2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից։
 
Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։ «[[Ազատ Հայրենիք]]» կուսակցության անդամ է, կուսակցության նախագահության անդամ։ Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
 
Պարգևատրված է ԼՂՀ Արիության համար մեդալով։ Ամուսնացած է, ունի հինգ զավակ։
== Արտաքին հղումներ ==
http://www.azg.am/AM/2005061713