«Ռուբեն Տեր-Մինասյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (28), ։ → ։ (40), ՝ → ՝ (13), → (65), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 49.
}}
 
'''Ռուբեն Տեր-Մինասյան''' ([[1882]]  -  [[Նոյեմբեր]], [[1951]]), հայ ականավոր քաղաքական գործիչ, հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ, [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Առաջին Հանրապետության]] երրորդ ռազմական նախարար։ [[Դաշնակցություն]] կուսակցության անդամ։
 
=Կենսագրություն=
==Երիտասարդ տարիներ==
Ռուբեն Տեր-Մինասյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի նահանգի]]ի [[Ախալքալաք]] քաղաքում հայկական ընտանիքում։ Հետագայում ծնողների հետ տեղափոխվել է Էրզրում <ref name="Hayazg">[http://ru.hayazg.info/%D0%A2%D0%B5%D1%80-%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B0%D1%81%D1%8F%D0%BD_%D0%9C%D0%B8%D0%BD%D0%B0%D1%81_%D0%9A%D0%B0%D1%80%D0%B0%D0%BF%D0%B5%D1%82%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 ХАЙАЗГ: Тер-Минасян Минас Карапетович]</ref>։
 
1894 թ-ին 11 տարեկան հասակում նա մի խումբ ընկերների հետ, որոնց թվում էր նաև ապագայում մեկ այլ անվանի քաղաքական գործիչ [[Արտաշես Չիլինգարյան|Արտաշես Չիլինգարյանը]]ը, վերցնում են իրենց հետ զենք ու զինամթերք ու ընտրելով [[Րաֆֆի|Րաֆֆու]] պատմվածքներից տարբեր հերոսների անուններ, ճանապարհ են ընկնում դեպի Արևմտահայաստան՝ աջակցելու այնտեղ մարտնչող ազգակիցներին, որոնք այդ տարիներին զոհ էին դառնում [[Համիդյան ջարդեր|Համիդյան ջարդերին]]։ին։ Ճանապարհի կեսից երեխաներին գտնում ու հետ են վերադարձնում։ Այդ դրվագի մասին նրանք երգ են հորինում, որը երգում են հետագայում <ref name="orientica">[http://orientica.net/index.php?title=Ruben_Ter-Minasyan Ruben Ter-Minasyan at Encyclopaedia Orientica]</ref>։
 
Տեր-Մինասյանը կրթություն է ստացել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ինչից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան|Լազարյան ճեմարանում]]։ում։ Կրթությունը ավարտելուց հետո 1903-ին վերադառնում է Կովկաս։ Այս տարիներին Տեր-Մինասյանը անդամակցում է [[Դաշնակցություն]] կուսակցությանը։
 
==Ազգային Ազատագրական պայքար==
1904-ին նա եղել է [[Պարսկաստան|Պարսկաստանում]]ում, որտեղ կապեր է հաստատել մի շարք ականավոր ֆիդայիների հետ։ Մասնավորապես մասնակցել է ջավախքցի Սուրենի ու Գրիչի արշավանքներին Պարսկահայքից դեպի Սասուն՝ զենք-զինամթերք տեղափոխելով տեղի ապստամբներին, իսկ մի անգամ Վարագի ճանապարհին՝ Ռազզի տեղանքում ընկնելով թուրքական ծուղակը Ռուբենի ու այլոց հերոսական գործողությունների շնորհիվ ջոկատին հաջողվում է վերադառնալ անվնաս մինչև [[Սալմաստ]] <ref name="aniv">[http://www.aniv.ru/archive/31/dzhavahktsy-v-borbe-za-erkir-ashot-melkonjan/ ЖУРНАЛ АНИВ: "Джавахкцы в борьбе за Еркир" - Ашот МЕЛКОНЯН]</ref>։
 
1906-ին Դաշնակցության բյուրոյի հրահանգով մեկնում է [[Արևմտյան Հայաստան]], որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում հայդուկական շարժմանը՝ լինելով [[Նիկոլ Դուման]]ի ջոկատի անդամ։ Հետագայում անդամակցում է [[Գևորգ Չաուշ]]ի խմբին<ref name="Hayazg"/>։ Նույն թվականին Ղզիլաղաչում հավաքի ժամանակ նրան հաջողվում է համոզել Սպաղանցի Մակարին ու Գևորգ Չաուշին դադարեցնել առանձին գործողությունները ու պատրաստել միասնական համահայկական ընդվզում <ref name="aniv" />։
 
1907-ի մայիսի 27-ին մասնակցել է [[Սուլուխի_կռիվ_Սուլուխի կռիվ (1907)|Սուլուխի մարտին]]<ref name="orientica"/>։
 
Մինչև 1908 [[Երիտթուրքական հեղափոխություն|Երիտթուրքական հեղափոխությունը]]ը Ռուբեն Տեր-Մինասյանը դառնում է Սասունի ֆիդայական ուժերի ղեկավար, բանակցել է քուրդ զինյալների հետ բազմաթիվ անգամներ։ Հեղափոխությունից հետո մեկնում է [[Ժնև]], ուտեղ ուսուցանում է Ժնևի համալսարանում, ու վերադառոնւմ է Հայաստան 1913-ին։ Զբաղեցնում է Մուշի շրջանի հայկական դպրոցների տնօրենի պաշտոնը։
 
==Առաջին Համաշխարհային պատերազմ==
Տող 73.
[[Պատկեր:059 ruben ter-minasyan.jpg|մինի|աջից|150px|Ռուբեն Տեր-Մինասյանը, 1920-ականներ]][[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին Համաշխարհայինի]] տարիներին Ռուբեն Տեր-Մինասյանը եղել է Վանի, Կարսի ու մի շարք այլ շրջաններում հայկական ինքնապաշտպանության կազմակերպիչ։ 1915-ին եղել է [[Սասունի ինքնապաշտպանություն (1915)|Սասունի ինքնապաշտպանության]] ղեկավարներից մեկը։ Մանազկերտում ճեղքելով թուրքական պաշտպանությունը՝ նրան հաջողվում է իրականացնել հայերի դուրս պրծնելը քաղաքից<ref name="orientica"/>։
 
1917-ին եղել է [[Ավետիս Ահարոնյան|Ավետիս Ահարոնյանի]]ի գլխավորած [[Հայոց_ազգային_խորհուրդ_Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայ Ազգային Խորհուրդի]] անդամ ու մեծապես աջակցել է փախստականների տեղափոխման ու աջակցության գործին։
 
[[Տրապիզոնի բանակցություններ (1918)|Տրապիզոնի համաժողովի]] ընթացքում եղել է [[Անդրկովկասյան սեյմ|Անդրկովկասյան սեյմի]] ի խորհրդական։
 
==Հայաստանի առաջին հանրապետություն==
[[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Առաջին հանրապետության]] տարիների Տեր-Մինասյանը ունեցել է զգալի ներդրում պետության կառավարման գործում։ Եղել է [[ՀՀ Ազգային Ժողով (1918-1920)|Ազգային Ժողովի]] անդամ` ներկայացնելով [[ՀՅԴ]] կուսակցությունը։
 
1920 թ-ի մայիսի 5-ից մինչև նոյեմբերի 24-ը եղել է ռազմական նախարար [[Համո Օհանջանյան|Համո Օհանջանյանի]]ի կառավարության կազմում` իրականացնելով մի շարք պատժիչ գործողություններ 1920 թ-ի մայիսի հեղաշրջումը կասեցնելու ուղղությամբ <ref name="orientica"/>։ Այս պաշտոնի հետ մեկտեղ նա նաև տարբեր ժամանակահատվածներում իրականացրել է Ներքին Գործերի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները։
 
Համաձայն Սովետական Ռուսաստանը ներկայացնող Լեգրանի հետ ստորագրված համաձայնագրի՝ հունիսին Ռուբեն Տեր-Մինասյանը հրամայում է Սյունիքում տեղակայված Գագերին Նժդեհի զորքերին տեղափոխվել Երևան։ Նժդեհը հրաժարվում է ենթարկվել՝ պատասխանում նշելով, որ նա խիստ կասկածում է ռուսական ու թաթար ուժերի անկեղծությանը <ref name="orientica"/>։
 
==Հետխորհրդային շրջան==
[[Պատկեր:078 ruben ter minasyan.jpg|մինի|աջից|150px|Ռուբեն Տեր-Մինասյանը, 1940-ականներ]]Սովետական օկուպացիայից հետո Ռուբեն Տեր-Մինասյանը որոշ ժամանակ մնում է Սյունիքում, ինչից հետո Նժդեհի բանակի հետ տեղափոխվում դեպի Իրան, իսկ այնուհետև Փարիզ՝ որպես կուսակցության անդամ շարունակելով զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հետագա տարիներին ճամփորդել է [[Միջին Արևելք|Միջին արևելքով]] ու [[Եգիպտոս|Եգիպտոսով]]ով ՝ տարածելով [[Դաշնակցություն]] կուսակցության գաղափարախոսությունը։
 
1948-ից որոշելով հանգստի գնալ՝ վերջնականապես տեղափոխվում է [[Փարիզ]] ընտանիքով, որտեղ մասնակցում է հակաբոլշևիկյան շարժմանը <ref name="Hayazg"/>։ Մահանում է 1951 թ-ի նոյեմբերին։ Նրա աճյունը ամփոփվել է Փարիզի [[Փէր Լաշէզ]] գերեզմանատանը 1951 թ-ի նոյեմբերի 30-ին՝ 13874 համարի ներքո։
 
=Հետաքրքիր փաստեր=
* Ռուբեն Տեր-Մինասյանի իրական անունը եղել է Մինաս Տեր-Մինասյան։
* Տեր-Մինասյանի հուշերը լուս են տեսել 7 հատորյակով։ Նրա գրքերի շարքին է պատկանում նաև «Հայաստանը միջցամաքային ուղիներու վրայ»։
 
Տող 96.
<references/>
{{Հայաստանի պաշտպանության նախարարներ}}
 
{{DEFAULTSORT:Տեր-Մինասյան, Ռուբեն}}
[[Կատեգորիա:1882 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Ախալքալաք քաղաքում ծնվածներ]]