«Ռեզերվացիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 7 բայտ ,  7 տարի առաջ
չ
clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (15), ՝ → ՝ (7), → (36), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, փոխարինվեց: , → , (15), ։ → ։ (15), ՝ → ՝ (7), → (36), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ)
'''Ռեզերվացիաներ''', '''ռեզերվատներ''' ([[լատիներեն]]՝ reservare — պահպանել), որոշ կապիտալիստական երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։ Գոյություն ունեն [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում և [[Բրազիլիա]]յում՝ հնդկացիների, Ավստրալիական Միությունում՝ [[Ավստրալիա]]յի բնիկների, [[ՀԱՀ]]-ում՝ / Հարավաֆրիկյան Հանրապետություն/ աֆրիկացիների համար։ ԱՄՆ-ում ռեզերվացիաներ վարում է [[1842]] թվականին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է ռեզերվացիաների հողերի կրճատմանը ([[1887]]-[[1961]] թվականների ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն ռեզերվացիաների բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ [[1950]]-ական թվականներին ԱՄՆ-ի կոնգրեսն ընդունեց ռեզերվացիաների վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։ Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է [[1860]] թվականից) նույնպես նպաստեց ռեզերվացիաների կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ [[1966]] թվականին ռեզերվացիաների մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հազար հնդկացիների սեփականություն։ [[1969]] թվականին կանադական կառավարությունը հայտարարեց ռեզերվացիաները վերացնելու մտադրության մասին։ Ավստրալիայում ռեզերվացիաներ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ ռեզերվացիաները գտնվում են Արևմտյան Ավստրալիայում, [[Քվինսլենդ]]ում և Հյուսիսային հողերում։ Որոշ ռեզերվացիաներում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ ռեզերվացիաներում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։ ՀԱՀ-ում ռեզերվացիաների տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը ([[1983]] թվականին)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ-ում ռեզերվացիաներն էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռեզերվացիաներ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։
 
{{ՀՍՀ}}
1 105 242

edits