«Ռադիոընդունիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|ձախից|Ռադիոլսող սարք [[1922 թվական]] Պատկեր:Schaub-Lorenz Goldsuper Stereo 20.jp...»:
 
չ clean up, փոխարինվեց: , → , (21), ։ → ։ (13), ՝ → ՝ (3), → (36), ), → ), (8), )։ → )։ (3), ( → ( (13) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
[[Պատկեր:HMS Belfast - Huff Duff.jpg|մինի|աջից|Ծովային ռադիոընդունիչ [[II Համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ]]
[[Պատկեր:Radio.jpg|մինի|ձախից|Գրպանի ռադիոընդունիչ [[1990]]-ական թվականներ]]
'''Ռադիոընդունիչ''', սարքավորում, որն ապահովում է անհրաժեշտ ռադիոազդանշանի ընդունումը, ուժեղացումը, փոխակերպումը ցածր հաճախային ազդանշանի և փոխանցումը բարձրախոսին, էլեկտրոնաճառագայթային խողովակին։ Ըստ նշանակման ռադիոընդունիչները լինում են ռադիոհաղորդման, հեռուստատեսային (տես [[Հեռուստացույց|Հեռուստացույց]]), կապի (տես [[Ռադիոկապ]]), ռադիոլոկացիոն (տես [[Ռադիոլոկացիոն կայան]]) և այլ տեսակների։ Հիմնական ֆունկցիաներն են․ հաճախային ընտրումը, ուժեղացումը, համուղղումը, որոնք իրականացվում են հաճախաընտրողական ռեզոնանսային շղթաներով (տատանողական համակարգեր, ծավալային ռեզոնատորներ, էլեկտրական զտիչ ներ) էլեկտրական տատանումների ուժեղացուցիչներով և դետեկտորով։ Ռադիոընդունիչում կատարվում է նաև ուժեղացման ավտոմատ կառավարում և հաճախականության ավտոմատ ենթալարում։ Ուժեղացումը կատարվում է կամ մինչև դետեկտորը՝ ռադիոհաճախային կամ դետեկտորից հետո՝ ցածրհաճախային ուժեղացուցիչների օգնությամբ։ Հիմնական ուժեղացումը կատարվում է ռադիոհաճախային ուժեղացուցիչներում, որտեղ միաժամանակ ապահովում է ազդանշանի ընտրումը (զտումը ռադիոազդանշաններից)։ Կախված մինչդետեկտորային ուժեղացումից տարբերում են ուղղակի ուժեղացումով (ռադիոազդանշանը ուժեղացվում է առանց հաճախականության փոխակերպման), ռեգեներատիվ (ընդունվող ռադիոազդանշանի նկատմամբ համալարված ռեզոնանսային շղթա է ներմուծվում բացասական դիմադրություն), գերռեգեներատիվ (ռադիոհաճախային ուժեղացուցիչի կոնտուրին միացվում է ընդհատվող հակադարձ կապի շղթա, որը կոնտուրում պարբերաբար առաջացնում է ինքնագրգռման տատանումներ), ֆլեքսային (միևնույն ուժեղացուցիչը միաժամանակ օգտագործվում է մինչդետեկտորային և հետդետեկտորային ուժեղացման համար), սուպերհետերոդինային (առավել տարածված է և ունի ռադիոընդունման լավագույն որակ)։ Ռադիոընդունիչի աշխատանքը բնութագրվում է զգայունությամբ (թույլ ռադիոազդանշանների ընդունման հատկությամբ), ընտրողականությամբ (անհրաժեշտ ռադիոազդանշանը օտար ռադիոհաճախային տատանումներից անջատելու հատկությամբ), կայունությամբ (առանց լրացուցիչ կարգավորումների տևական ընդունման հատկությամբ)։ Գործնականում իրագործվող զգայունությունը կախված է ռադիոազդանշանի սպեկտրի հաճախային շերտում գործող ռադիոխանգարումներից։ Ռադիոընդունիչի սահմանային զգայնությունը կախված է նրա ներքին՝ ֆլուկտուացիոն աղմուկներից։ Վերջինների խանգարիչ ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվում են ցածր աղմուկով մուտքային ուժեղացուցիչներ։ Դրանցից պարզագույնը թունելային դիոդով ռեգեներատիվ ուժեղացուցիչն է։ Ավելի լավ արդյունքներ են տալիս պարամետրական և քվանտային ուժեղացուցիչները։
[[Կատեգորիա:Տեխնիկա]]
[[Կատեգորիա:ֆիզիկա]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Տեխնիկա]]
[[Կատեգորիա:ֆիզիկաՖիզիկա]]