«Պոլ Գոգեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.130.28.210 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Kareyac մասնակցի վերջին տարբերակին։
չ clean up, փոխարինվեց: - →  -  (2), , → , (86), ։ → ։ (89), ՝ → ՝ (25), → (189), ), → ), (3), )։ → )։ (4), ( → ( (34) oգտվելով ԱՎԲ
Տող 16.
}}
 
'''էժեն Անրի Պոլ Գոգեն''' ({{lang-fr|Henri Eugène Paul Gauguin}}) ([[1848]]թ. [[հունիսի 7]], [[Փարիզ]], [[Ֆրանսիա]] &nbsp;- &nbsp;[[1903]]թ. [[մայիսի 8]], [[Ատուոնա]], [[Մարկիզյան կղզիներ]], [[Ֆրանսիական Պոլինեզիա]]), [[ֆրանսիա]]ցի [[պոստիմպրեսիոնիստ]] նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ [[սինթետիզմ]]ի, [[պրիմիտիվիզմ]]ի հիմնադիր և նախակարապետ։ <ref>Պոլ Գոգեն. Կենսագրություն Յ. Տորմաշի. [[1963]] թ. Խմբագրություն «Արտիյա» {{ref-ru}}</ref> Գոգենի պոստիմպրեսիոնիստական աշխատանքները մեծապես ազդել են [[նաբիզմ]]ի և [[սիմվոլիզմ]]ի վրա և նախանշել են [[էքսպրեսիոնիզմ|էքսպրեսիոնիստական ուղղությունը]]։ Սրանով Գոգենը կարևոր դեր է խաղացել եվրոպական կերպարվեստի զարգացման պատմության մեջ։ {{Փաստ}}
 
== Կենսագրությունը ==
=== Մանկությունը ===
Պոլ Գոգենը ծնվել է [[1848]]թ.-ի [[հունիսի 7]]-ին։ Հայրը՝ ''Կլովիս Գոգենը'', ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը՝ ''Ալին Տրիստանը'', պերուական արմատներով իսպանուհի էր։ <ref>http://www.jadu.de/jaduland/kolonien/suedsee/suedsee/inseln/gauguin.html</ref> Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս (կապված ''1848 թ.-ի փետրվարյան հեղափոխության'' հետ), նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա՝ Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ Երկար ճանապարհորդության վերջին՝ դեռ Պերու չհասած, նավի վրա Կլովիսը վախճանվում է և թաղվում [[Մագելանի նեղուց]]ի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի մայրը հետագա 4 տարիներին երկու երեխաների՝ Գոգենի և ավագ քրոջ հետ, ապրում է [[Պերու]]ի մայրաքաղաք [[Լիմա]]յում՝ քեռու՝ Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Չորս տարի հետո՝ [[1853]]թ.-ին, երբ Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում, Գոգենի ընտանիքը վերադառնում է [[Ֆրանսիա]]։ Գոգենը այդ ժամանակ 7 տարեկան էր։
 
=== Երիտասարդությունը ===
[[Օռլեան]] քաղաքի մոտ (Կենտրոնական Ֆրանսիա), որտեղ ապրում էր Գոգենի քեռին՝ Իսոդորը,<ref>http://www.dieterwunderlich.de/Paul_Gauguin.htm</ref> Գոգենը սկսում է հաճախել գիշերօթիկ դպրոց (Օռլեանի սեմինարիա ) (Petit Séminaire de la Chapelle-St-Mesmin)։ Այնտեղ Գոգենը սովորում է մինչև 1864 թ.-ը, այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով մոր մոտ՝ Փարիզ, որտեղ վերջինս կար ու ձևի սալոն էր բացել։ Գոգենը Փարիզում հաճախում է ռազմածովային ակադեմիա։ [[1964]] թ.-ին՝ 17 տարեկանում, Գոգենը իր ցանկությամբ Լուցցիտանո նավի վրա որպես նավաստի երկու տարի անցկացնում է ծովում, ճանապարհորդում է Եվրոպա և Հարավային Ամերիկա՝ ''Գավռ'' &nbsp;- &nbsp;''Ռիո-դե-Ժանեյրո'', ''Բաիա Բլանկա''- ''Հյուսիսային Եվրոպա'' երթուղիով։ Այդ ազատ տարիները մեծ հետք են թողնում Գոգենի աշխարհայացքի և բնավորության ձևավորման վրա։ 1965 թ.-ին Գոգենը շուրջ երեք տարի գտնվում է զինվորական ծառայության մեջ՝ ֆրանսիական ռազմական նավատորմում որպես կրտսեր սպա։ Մի շարք ճանապարհորդություններ է կատարում դեպի [[Հարավային Ամերիկա]], [[Հնդկաստան]], ինչպես նաև հետազոտական արշավ է կատարում դեպի [[Հյուսիսային բևեռ]]։ [[1867]] թ.-ին, երբ Գոգենը հերթական հեռավոր ճանապարհորդության մեջ էր, մահանում է մայրը։ Գոգենի խնամակալն է դառնում ընտանիքի վաղեմի բարեկամ ''Գուստավ Արոզան''։ 1871 թ.-ին Գոգենը ավարտում է ծովային ճանապարհորդությունները։ <!-- Seemannslaufbahn -->
 
[[Պատկեր:PaulGauguinblackwhite.jpg|աջից|մինի|150px|Պոլ Գոգեն]]
[[1871]] թ.-ի ապրիլին քսաներեքամյա նավաստին աշխատանքի է անցնում փարիզյան բանկերից մեկում, որպես բորսային միջնորդ (մակլեր)։
Հեշտ հարմարվելով նոր աշխատանքին Գոգենը արագ հարստանում է և սկսում է ճոխ կյանք վարել։ Գոգենի խնամակալ Գուստավ Արոզան ոչ միայն գործարար էր, այլև արվեստի երկրպագու և կոլեկցիոներ։ Ապրելով նրա տանը, Գոգենը ծանոթանում է այնպիսի արվեստագետների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են [[Էժեն Դելակրուա]]ն, [[Գուստավ Կուրբե]]ն և [[Ժան Ֆրանսուա Կամիլ Կորո]]ն։ {{փաստ}} Միաժամանակ սակայն Գոգենը մեծ հետաքրքրությամբ հետևում է մայրաքաղաքի մշակութային կյանքի անցուդարձին։ Ծանոթանում է [[Սիմվոլիզմ|սիմվոլիստ]] բանաստեղծներից և [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստ]] նկարիչներից շատերի հետ, մասնակցում է նրանց հավաքներին, քննարկումներին և վեճերին։ Ի վերջո Գոգենը ինքն էլ սկսում է նկարել։ <ref>Պոլ Գոգեն, «Նոա Նոա, Առաջ և Հետո, Հոդվածներ, Նամակներ», Սարգիս Խաչենց, հրատ. Երևան 1994, ISBN 5-8079-0852-X</ref> [[1873]]թ. ամուսնանում է Փարիզում բնակվող դանիացի ''Մետտե Սոֆի Գադի'' հետ, որից ունենում է հինգ երեխա։ Արդեն [[1876]] թ. Գոգենի վրձնին պատկանող նկարը ցուցադրվում է Փարիզյան սալոններից մեկում։ Այդ ժամանակահատվածի նրա հայտնի նկարներից են «Սենան կամրջի մոտ», «Ճանապարհ անտառում», «Սենայի ծովափը Փարիզում» ևն։ [[1883]] թ. Գոգենը հայտարարում է կնոջը իր որոշման մասին թողնել աշխատանքը և իրեն ամբողջովին նվիրել արվեստին։ Այդ որոշումը նկարչի մոտ հասունանում էր աստիճանաբար, երբ նա նկարչությամբ էր զբաղվում աշխատանքից ազատ ժամերին։ Գոգենը այդ որոշումը կայացնում է, երբ ծանոթանում է նկարիչ-իմպրեսիոնիստների հետ, որոնց ստեղծագործությունները նա նաև հավաքում էր իր հավաքածուի համար։ Այդ որոշումը, թեկուզ և անսպասելի էր, բայց չի քայքայում ընտանիքը։ Ընտանիքի հետ նա տեղափոխվում է [[Ռուեն]] և այստեղ իրեն ամբողջովին նվիրում արվեստին։ Այդ ժամանակ Ռուենում աշխատում էր հայտնի իմպրեսիոնիստ [[Կամիլ Պիսսարո]]ն ([[1830]]-[[1903]])։ Նա ծանոթանում է Գոգենի հետ՝ մեծ ազդեցություն թողնելով վերջինիս վրա, ամրապնդելով նկարիչ դառնալու նրա վճռականությունը։
 
Չնայած, որ նկարներ վաճառելու փորձը ձախողվում է, միևնույն է Ռուենում անցկացրած ժամանակահատվածում Գոգենը մեծ բարձրունքների է հասնում։ Գոգենը փորձում է տեղափոխվել [[Դանիա]], անցնել աշխատանքի վաճառակետում։ Աստիճանաբար վատանում են նրա հարաբերությունները կնոջ հետ, ինչի հետևանքով [[1885]] թ. Գոգենը որդիներից մեկի՝ Կլովիոսի հետ վերադառնում է [[Փարիզ]], իսկ կինը մյուս երեխաների հետ մնում է Դանիայում։ Նրա նկարները նախկինի պես պահանջարկ չեն ունենում։ Փախչելով աղքատությունից և պարտքերից Գոգենը մեկնում է Պոնտ-Ավեն քաղաք՝ Բրետանում։ Այստեղ նա ծանոթանում է այլ նկարիչների հետ և շարունակում է զբաղվել արվեստով։
Տող 39.
=== Վերջին տարիները ===
[[Պատկեր:Paul Gauguin 142.jpg|jobbra|bélyegkép|մինի|250px|«Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում»]]
Գոգենը անվերադարձ հեռանում է Փարիզից։ Վախճանվում է Գոգենի աղջիկը ՝ Ալինան։ Գոգենը անհաջող ինքնասպանության փորձ է անում։ Շարունակում է նամակագրական կապը Դենիել դե Մոնֆրեյդի հետ։ Գոգենը ավարտում է իր աշխատանքը դեռ նոր սկսած նկարների վրա։ Այդ ժամանակահատվածում նկարված ստեղծագործություններից են «Կին մանգո ծառի տակ», «Բարբարոսական բանաստեղծություններ», «Երբեք», «Բուրավետ օրեր»։ Նկարչի ամենահանրահայտ ստեղծագործությունը, որի հետ Գոգենը մասնակցում էր Փարիզյան ցուցահանդեսին, սկզբում ոչ բոլորին էր հասկանալի։ Հեղինակն այն անվանել էր՝ «Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ո՞րտեղ ենք գնում» ([[1897]] )։ Գոգենը ապրում է բոլորից առանձին։ Լուրջ խնդիրներ են ծագում եպիսկոպոսի և կղզու վարչակազմի հետ։ Գոգենը հաճախ է կանգնում հնդիկների պաշտպանության կողմը։ Նկարչի մոտ խնդիրներ են ծագում իր թերթի տպագրման հարցում, ստիպված է լինում վիճել մաքսատան աշխատողների հետ, ապրում է աղքատության մեջ։ Հիվանդությունը արագ է քայքայում նրա օրգանիզմը։ Մոտենում է մահը։ Բայց Գոգենը մեկ անգամ էլ է փորձում փախչել։ [[1901]] թ. [[նոյեմբեր]]ին նա [[Թաիթի]]ից մեկնում է Դոմինիկի կղզի, որը դառնում է նկարչի վերջին ճանապարհորդությունը։ Խիվա-Ոա կղզում, ենթարկվելով բանտի ու տուգանքի՝ նկարում է իր վերջին նկարները ՝ «Եվ ոսկին իրենց մարմինների», «Ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիով»։ [[1903]] թ. [[մայիսի 8]]-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։
 
== Մեջբերումներ ==
Տող 56.
== Ստեղծագործություններ ==
<gallery>
Պատկեր:Paul Gauguin 097.jpg|Ասեղնագործող կինը (Մետտե Գոգեն) ([[1880]]-[[1881]])
Պատկեր:Paul Gauguin 060.jpg|Նկարչի ընտանիքը այգում։ Կարսելի փողոց (1881)
Պատկեր:Gauguin Stillleben mit Fruchtschale und Zitronen.jpg|''Մրգաման և կիտրոններ'' (1880)
Պատկեր:Gauguin.swineherd.750pix.jpg|Խոզարածը։ Բրետան ([[1888]])
Պատկեր:Paul Gauguin 085.jpg|Ալիսկամպի ծառուղում (1888)
Պատկեր:Paul Gauguin 137.jpg| Հայտնություն քարոզից հետո (Հակոբի մենամարտը հրեշտակի հետ) (1888)
Պատկեր:Paul Gauguin 072.jpg|Գիշերային սրճարան Առլում (1888)
Պատկեր:Paul Gauguin 121.jpg|Նատյուրմորտ ճապոնական փայտե քանդակով ([[1889]])
Պատկեր:Paul Gauguin 056.jpg|Թաիթիի կանայք (լողափին) ([[1891]])
Պատկեր:Paul Gauguin 040.jpg|Ծաղիկներով կինը (1891)
Պատկեր:Paul Gauguin 031.jpg|Լուսին և երկիր ([[1893]])
Պատկեր:Paul Gauguin 004.jpg|Ճավայուհի Աննահը (1893)
Պատկեր:Paul Gauguin 039.jpg| Բրիետանական բնանկար։ Դավթի հողմաղացը։ ([[1894]])
Պատկեր:Paul Gauguin 044.jpg| Հետճաշյա հանգիստ (1894)
Պատկեր:Paul Gauguin 090.jpg|Կինը լողափին, կամ մայրություն ([[1899]])
Պատկեր:Paul Gauguin - Deux Tahitiennes.jpg|Երկու թաիթիցի կանայք (1899)
Պատկեր:Paul Gauguin 023.jpg|Դաժան հեքիաթներ Cruel Tales (Exotic Saying) ([[1902]])
Պատկեր:Paul Gauguin 038.jpg|Հրաշագործը կամ Հիվա Օայի մոգը (1902)
Պատկեր:Paul Gauguin 106.jpg|Ձիավորը ծովափին (1902)
Պատկեր:Paul Gauguin 079.jpg|Դոմինիկյան լանդշաֆտ (Հիվա Օա) ([[1903]])
</gallery>
 
Տող 100.
 
{{DEFAULTSORT:Գոգեն, Պոլ}}
 
[[Կատեգորիա:1848 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 7 ծնունդներ]]