«Պլուտարքոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (52), ։ → ։ (23), ՝ → ՝ (7), → (70), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 10.
}}
 
'''Պլուտարքոս''' (<small>[[հունարեն]]</small>՝ Πλούταρχος, <small>[[լատիներեն]]</small>՝ Lucius Mestrius Plutarchus, ''Լուկիոս Մեստրիոս Պլուտարքոս'' <small>մ.թ.</small> 46 – 120), հին հունական պատմիչ, կենսագիր, փիլիսոփա։ Գլխավորապես հայտնի է իր «Զուգահեռ կենսագրություններ» երկասիրությամբ, որտեղ զուգահեռաբար ներկայացնում է նշանավոր հույների և հռոմեացիների կենսագրությունները։ Թեև կենսագրությունները շարադրելիս Պլուտարքոսը նպատակ չէր հետապնդում տալու պատմական անցքերի հստակ վավերագրական պատկերը և ուշադրությունը սևեռում էր հերոսների բարոյական բնութագրի վրա, այսօր «Զուգահեռ կենսագրություններն» օգտագործվում են որպես արժեքավոր պատմական աղբյուր։
 
Հույն զորավարներ և քաղաքական գործիչներ՝ [[Սուլլա]]յի, [[Լուկուլլոս]]ի, [[Պոմպեոս]]ի, [[Հուլիոս Կեսար]]ի և [[Մարկոս Անտոնիոս]]ի կենսագրությունները տեղեկություններ են պարունակում նաև անտիկ Հայաստանի պատմության, մասնավորապես՝ [[Տիգրան Մեծ]]ի և [[Արտավազդ Բ]]-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։
 
Պլուտարքոսի «Զուգահեռ կենսագրությունները» թարգմանվել են գրաբար (Պլուտարքեայ Քերովնացւոյ Զուգակշիռք, թարգմանեալ ի բնագրէն Հ. Եղիայ վարդապետի Թումաճան, հ. Ա-Զ, Վենետիկ, 1832-1834)։
 
== Կյանքը ==
Տող 20.
 
== Ստեղծագործությունները ==
Անտիկ աղբյուրները մեզ են ավանդել Պլուտարքոսի գրած 227 ստեղծագործության անուն, որից մեզ է հասել 150-ը։ Հասած ստեղծագործություններից մի մասի հեղինակությունը, սակայն, կասկածելի է։ Պլուտարքոսի ստեղծագործությունները ընդունված է բաժանել երկու մասի՝ moralia (բարոյագիտական, կրոնական, փիլիսոփայական, մանկավարժական, քաղաքական, հիգիենայի, կենդանիների հոգեբանության, երաժշտության, գրականության վերաբերյալ երկասիրություններ) և վարքագրություններ։
 
Պլուտարքոսի անանց նշանակությունը հիմնված է նրա «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության վրա, որն իրենից ներկայացնում է հույն և հռոմեացի գործիչների զույգ կենսագրությունների շարք։ Մեզ է հասել 23 զուգահեռ վարքագրություն։
Պլուտարքոսը կենսագրական ժանրի մեծագույն ներկայացուցիչն է։ Պլուտարքոսի հերոսները կենդանի են, իրական, իրենց թուլություններն ու արժանիքներն ունեցող կայացած բնավորություններ են։ Նրա կարծիքով կենսագրության մեջ արտացոլված իրադարձությունները ավելի լավ են ներկայացնում հերոսի բնավորությունը, քան նկարագրությունը։
 
Տող 33.
 
== Աղբյուրներ ==
* Ռուբեն Մանասերյան, Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ, Երևան, 1987։
* Ն. Մ. Խաչատրյան, Անտիկ գրականության պատմություն, Երևան, 2002