«Պատկերամարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  -  (3), , → , (5), ։ → ։ (7), ՝ → ՝ , → (12), ), → ), (2), )։ → )։ , ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Leo V The Armenian.jpg|մինի|[[Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)|Լևոն Ե Հայ]] կայսրը պատկերամարտության կողմնակից էր:]]
{{Քրիստոնեություն}}
'''Պատկերամարտություն''' ({{lang-el|εἰκονομαχία}};  -  {{lang-el|εἰκόνα}}  -  «պատկեր» ([[սրբապատկեր]]) + {{lang-el|κλάω}}  -  «կոտրել»), [[Բյուզանդիա]]յում քաղաքական–կրոնական շարժում [[726]]-[[842]] թվականներին։ Շարժումը ուղղված էր [[պատկերապաշտություն|պատկերապաշտության]]՝ [[սրբապատկեր]]ների պաշտամունքի դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր նաև աշխարհիկ և եկեղեցական շահագործման դեմ պայքարը։ Շարժումը սկզբնավորվել է բյուզանդական կայսր [[Լևոն Գ Իսավրացի|Լևոն Գ Իսավրացու]] կողմից, որը 726թ. հրամայել է հանել [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] [[Ոսկե դարպասներ]]ի վրա տեղադրված [[Հիսուս Քրիստոս]]ի սրբապատկերը։ 730թ. լույս է տեսել կայսեր հրովարտակը, որով արգելվում էր սրբապատկերների պաշտամունքը ամբողջ կայսրության տարածքում։ 787թ. Նիկեա քաղաքում տեղի է ունեցել եկեղեցական ժողով (հետագայում այդ ժողովը Ուղղափառ եկեղեցիների կողմից ճանաչվել է որպես տիեզերական), որտեղ սրբաբատկերների պաշտամունքը վերականգնվել է։ Պատկերամարտության նոր վերելքի շրջանը կապված է [[Լևոն Ե Հայ (Բյուզանդիայի կայսր)|Լևոն Ե Հայ]]ի կառավարման տարիների հետ (813-820թթ.)։ Պատկերամարտությունը վերջնականապես վերացվել է 842/3թ. կայսրուհի Թեոդորայի կողմից։
 
{{ՀՍՀ}}