«Որսագողություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից '''Որսագողություն''', վայրի կենդանիների ձեռքբերումը կ...»:
 
չ clean up, փոխարինվեց: , → , (20), ։ → ։ (6), ՝ → ՝ (2), → (27), )։ → )։ , ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Որսագողություն''', վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ։ Օրենսդրությամբ որսագողություն է համարվում՝
# որսորդությունը կամ ձկնորսությունը՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության
# որսորդությունը կամ ձկնորսությունը արգելված վայրերում, արգելված ժամանակ կամ արգելված միջոցներով (մեթոդներով, գործիքներով)
# «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսը վայրի կենդանիների թույլատրված չա փից ավելի որսը
# օգտակար թռչունների ձվերի, փետուրների հավաքումը, թռչնաբների, որջերի ու բների քանդումը, կենդանական աշխարհի պահպանման կանոնների այլ խախտումները։ Կախված հանրության համար վտանգավորության աստիճանից, որսագողության համար նախատեսվում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Օրենքով նախատեսված կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվածները պարտավոր են նաև հատուցել վնասները։ Որսագողությունը արգելվել է նաև հին և միջնադարյան պետություններում ([[Եգիպտոս]], [[Բաբելոն]], [[Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Իսպանիա]], [[Ֆրանսիա]], [[Ռուսաստան]] և այլն)։ Որսագողության մասին հիշատակել են [[Մովսես Խորենացի]]ն, [[Փավստոս Բուզանդ]]ը, [[Սեբեոս]]ը, իսկ [[Մխիթար Գոշ]]ի, [[Սմբատ Սպարապետ]]ի դատաստանագրքերում, Հովհաննես Գ Օձնեցու «[[Կանոնագիրք Հայոց]]»-֊ում որսագողության պատժելիության մասին կան ամբողջական նորմեր։
[[Կատեգորիա:Որսորդություն]]
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Որսորդություն]]