«Հռետորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (118), ։ → ։ (55), ՝ → ՝ (25), → (175), ), → ), (11), )։ → )։ (12), ( → ( (36), : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Հին աշխարհի նշանավոր ճարտասաններ ==
[[Դեմոսթենես]]ից առաջ հայտնի են եղել [[Արիստիդես]]ը (մ.թ.ա. 540-468), [[Էֆիալտես]]ը (մ.թ.ա. 5-րդ դար), [[Պերիկլես]]ը, [[Պրոտագորաս]]ը, [[Գորգիաս]]ը, [[Պերիկլես]]ը, [[Թերամոնես]]ը, ավագ սերնդի [[սոփեստներ]]ը՝ [[Սոկրատես]]ը և [[Պլատոն]]ը որին ունկնդրել է ինքը Դեմոսթենեսը։ Արդեն Դեմոսթենեսի ժամանակակիցներ են հույն նշանավոր ճարտասաններ [[Հիպերիդես]]ը (մ.թ.ա.390-322), [[Թեոպոմպոս]]ը (մ.թ.ա.377-320) և [[Էսքինես]]ը (մ.թ.ա.389-314), ավելի ուշ [[Դեմետրիոս Փալերացի]]ն (մ.թ.ա.354-283), [[Դիոնիսիոս Հալիկառնասցի]]ն (մ.թ.ա. 1-ին դարի երկրորդ կես), [[Հերմագորաս]]ը (մ.թ.ա.1-ին դարի երկրորդ կես) ու նաև [[Միլոն Հռոդոսցի]]ն ու [[Անտիոքոս Ասկալոնացի]]ն, որոնց աշակերտել է Կիկերոնը։
[[Կատոն Ավագ|Մարկոս Պորցիոս Կատոնը]] (մ.թ.ա.234-149) համարվում է լատինական ճարտասանության հիմնադիրներից մեկը, հայտնի է [[Պունիկյան 3-րդ պատերազմ]]ի նախօրեին իր արտասանած կրակոտ ճառերով, որոնք ավարտում էր [[Կարթագեն]]ը կործանելու պահանջով՝ «Կարթագենը պիտի կործանվի» ({{lang-lat|}} Carthaginem esse delendum)։ Իր ընդունակություններով փայլում էր նաև նրա թոռնորդին ժողովրդական [[տրիբուն]] [[Կատոն Կրտսեր]]ը (մ.թ.ա.95-46) Կիկերոնի քաղաքական համախոհը<ref name="book-1" />։ Կիկերոնի «Բրուտոս կամ նշանավոր ճարտասանների մասին» գրքում հիշատակվում է մոտ հին աշխարհի մոտ 150 ակնառու ճարտասանների մասին, համաձայն Կիկերոնի [[Մարկոս Անտոնիոս]]ը (մ.թ.ա.143-87) այնպես խնամքով էր պատրաստում իր ելույթները, որ հնարավոր չէր կասկածել թե նա նախօրոք է պատրաստել իր խոսքը։ Հռոմեացի պատմաբան [[Սվետոնիոս]]ը իր «Տասներկու կեսարների կյանքը» գրքում գրում է [[Օգոստոս Օկտավիանոս]]ի 12 տարեկան հասակում արտասանած դամբանական ճառի մասին, ինչպես նաև նշում որ հետագայում էլ նա ջանասիրաբար զբաղվել է ճարտասանությամբ։ Այս գրքում հիշատակվում է նաև [[Կալիգուլա]]ն որպես ճարտասան, որի մասին հաստատում է մեկ այլ հռոմեացի պատմաբան, նաև իր ժամանակի տաղանդավոր ճարտասան [[Տակիտոս]]ը. «անգամ խելքի մթագնումը չէր թուլացրել Կալիգուլայի պերճախոսության ուժը»<ref name="book-1" />։ Նշանավոր ճարտասան ու ճարտասանության տեսաբան էր [[Քվինտիլիանոս|Մարկոս Քվինտիլիանոսը]] (մ.թ.35-96) «Ճարտասանական կրթության մասին» նրա աշխատությունը մինչև օրս էլ պիտանի է սկսնակների համար։ Հռետորությունը Հայաստան մուտք է գործել մ. թ. ա. I դարում (Տիգրան Մեծ, Արտավազդ Բ, Տրդատ Գ), նշանակալից է եղել V դարը։ Հռետորական արվեստի տեսությունը [[Հայաստան]]ում սկզբնավորվել է թարգմանություններով, Մեսրոպ Մաշտոցի ու [[Սահակ Պարթև]]ի գլխավորած թարգմանչաց շարժումը նպաստում է դրան։ Չնայած այն բանին որ ճարտասանական տեսաբանությունը Հայաստան է մուտք գործել գերազանցապես թարգմանությունների շնորհիվ, մեր երևելի պատմաբաններ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, գիտնականներ ու նաև ճարտասաններ [[Մեսրոպ Մաշտոց]]ը, [[Մովսես Խորենացի]]ն, [[Եղիշե]]ն, [[Եզնիկ Կողբացի]]ն, [[Ղազար Փարպեցի]]ն, [[Դավիթ Անհաղթ]]ը և այլք ստեղծում են հայեցի մտածելակերպ, հայկական ոճ, հայերեն եզրաբանություն։ [[Կորյուն]]ի վկայությամբ՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հիմնական խնդիրներից էր սերունդներին «պարզախոս, հռետորաբան, կրթված» դարձնելը ու նույն նպատակով հենց ուսուցչապետ Մաշտոցը կազմում է «դյուրապատում,շնորհագիր,բազմադիմի» ճառերի ժողովածու<ref name="book-1" />։ Նշանավոր թարգմանություններից են «Գիրք պիտոյից» ձեռնարկը, [[Թեոն Ալեքսանդրացի|Թեոն Ալեքսանդրացու]] «Յաղագս ճարտասանական կրթութեան», [[Դիոնիսոս Թրակացի|Դիոնիսոս Թրակացու]] «Արուեստ քերականութեան» և շատ ուրիշ գրքեր։ Ուշագրավ է Հովհան Մայրավանեցու (VI դարի վերջ-VII դարի 1-ին կես) «Խրատ վարուց» ճառերի ժողովածուն։ Հռետորական ոճն զգացվում է Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» մեջ։ [[Գլաձոր]]ի և [[Տաթև]]ի համալսարաններում դասավանդվել է ճարտասանություն (Եսայի Նչեցի, [[Գրիգոր Տաթևացի]], Հովհան Որոտնեցի)։ Հայալեզու հռետորական գրականության զարգացմանը նպաստել են նաև [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանները]]՝ թարգմանելով Կիկերոնի ճառերը։