«Ներսես Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  -  (27), , → , (27), ։ → ։ (11), → (34), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ներսես Հովհաննիսյան''' (ծնվել է [[1938]] թ. [[հոկտեմբերի 12]]-ին [[Երևան]]ում), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, [[ՀԽՍՀ]] արվեստի վաստակավոր գործիչ (1987), հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի դափնեկիր (2013)։
 
== Կենսագրություն ==
Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ում։ 1953 թ. ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թ-ից աշխատել է [[Հայֆիլմ]] կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` որպես ռեժիսոր։ 1966-67 թթ. աշխատել է «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիայում. եղել է Յու. Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում` [[Խոշոր շահում]], [[Վերջին կիրակին]], [[Մենավոր ընկուզենի]] և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես [[Հարսնացու հյուսիսից]] ֆիլմի նկարահանումից հետո։ [[Երջանկության մեխանիկա]] ֆիլմի համար 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհուրդի և Կոմերիտմիության մրցանակի։
 
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։
 
Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ։
Տող 10.
== Ֆիլմագրություն ==
=== Ռեժիսորական աշխատանքներ ===
*1968  -  «[[Հանդիպում ցուցահանդեսում]]»
*1969  -  «Ուշադրություն, նկարահանում է Ռայզմանը», սցենարի հեղ., ռեժ., վավ.
*1969  -  «[[Ձախորդ Փանոսը (ֆիլմ)|Ձախորդ Փանոսը]]»
*1971  -  «Ավետիք Իսահակյան», վավ.
*1972  -  «Հանդիպում պրոֆեսոր Բադալյանի հետ», վավ.
*1973  -  «[[Լուսաբացից մեկ ժամ առաջ]]», համառեժ. (Է. Մելիք-Քարամյանի հետ)
*1975  -  «[[Հարսնացու հյուսիսից]]»
*1977  -  «[[Խոհարարները եկել են մրցույթի]]», սցենարի համահեղ., ռեժ.
*1980  -  «[[Թռիչքն սկսվում է երկրից]]», սցենարի համահեղ., ռեժ.
*1982  -  «[[Երջանկության մեխանիկա (ֆիլմ)|Երջանկության մեխանիկա]]»
*1985  -  «Հրամանատարին հյուր», սցենարի համահեղ., համառեժ. (Ա. Խաչատրյանի հետ), վավ.
*1986  -  «[[Օտար խաղեր (ֆիլմ)|Օտար խաղեր]]», սցենարի համահեղ., ռեժ.
*1997  -  «Երկարակեցություն» (վավ.)
 
=== Դերասանական աշխատանք ===
*1979  -  «[[Ապրեցեք երկար (ֆիլմ)|Ապրեցեք երկար]]»  -  Բենիկ
*1980  -  [[Խոշոր շահում]]  -  Շեկոյան
*1981  -  «[[Գործուղում առողջարան]]»  -  Արտուշ
*1982  -  «Սիրամարգի ճիչը»
*1986  -  «[[Վերջին կիրակին]]»  -  Մովսես
*1987  -  «[[Մենավոր ընկուզենի]]»  -  Հովսեփ
*1990  -  «[[Կարոտ (ֆիլմ)|Կարոտ]]»  -  Ենոք
*2007  -  «Անառակ որդու վերադարձը»
== Արտաքին հղումներ ==
* [http://www.avproduction.am/?ln=am&page=person&id=1372 Ներսես Հովհաննիսյանի մասին avproduction.am կայքում]