«Նելսոն Ստեփանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (37), ։ → ։ (31), ՝ → ՝ (5), → (63), ), → ), (2), ( → ( (4) oգտվելով ԱՎԲ
Տող 27.
| Ռոդովոդ =
}}
'''Նելսոն Գևորգի Ստեփանյան'''՝ ([[Ապրիլի 10]], [[1913]]  -  [[Դեկտեմբեր 28]], [[1944]]) [[հայ]] [[օդաչու]]։ Խորհրդային Միության [[ԽՍՀՄ կրկնակի հերոսներ|կրկնակի հերոս]]։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
[[Պատկեր:Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը.jpg|մինի|աջից|250px|Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին]]
== Մինչև պատերազմը ==
Տող 42.
 
=== Ղրիմի օպերացիա ===
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
 
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։