«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (21), ։ → ։ (11), ՝ → ՝ (5), → (34), ), → ), (3), )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Նագարեթ Նահապետի Տաղավարյան''' (իրական ազգանուն՝ ''Չատրճյան'', [[1862]], [[Սեբաստիա]] &nbsp;- &nbsp;[[1915]], <nowiki>[</nowiki>[[Մեծ եղեռն]]ի զոհ<nowiki>]</nowiki>), [[Հայեր|հայ]] հասարակական գործիչ, բնագետ, բժիշկ և գյուղատնտես։
 
Նախնական կրթությունը ստացել է [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլս]]ի վարժարաններում, ապա սովորել [[Փարիզ]]ում, ստացել [[Գյուղատնտեսություն|գյուղատնտես]]ի և [[Բժշկություն|բժշկի]] մասնագիտություն։ [[1883]] թվականին վերադարձել է Պոլիս, ապա մեկնել Սեբաստիա, ընդունել ազգային վարժարանների տնօրինությունը, [[1885]] թվականից՝ Պոլսի Գատըգյուղի Արամյան վարժարանի, [[1893]] թվականին՝ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի տնօրեն։
Տող 5.
Զբաղվել է գիտական գործունեությամբ։
 
[[1896]] թվականին Տաղավարյանը բանտարկվել է թուրքական իշխանությունների կողմից, ավելի ուշ ազատվել է ներմամբ, ապա նորից բանտարկվել [[1900]] թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ [[1905]] թվականին տեղափոխվել է [[Կահիրե]], որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, [[Մանկավարժություն|մանկավարժ]], մասնակցել [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միության]] հիմնադրմանը։ [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջում]]ից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել [[հող]]ային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-12 թվականներին) և Կ. Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-13 թթ.)։
 
[[1914]] թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է [[Կովկաս]]։ [[1915]] թվականի [[ապրիլի 24]]-ին ձերբակալվել է Կոստանդնուպոլսում և գազանաբար սպանվել աքսորի ճանապարհին։
 
Տաղավարյանը գրել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ նվիրված բնագիտությանը, բժշկությանը (հրատարակվել են [[ֆրանսերեն]] և [[թուրքերեն]] լեզուներով), [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]]ն ու [[Հայ Եկեղեցի|հայ եկեղեցուն]]։
 
{{ՀՀ}}
 
{{DEFAULTSORT:Տաղավարյան, Նազարեթ}}
 
[[Կատեգորիա:1862 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1915 մահեր]]