«Նադեժդա Կրուպսկայա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (32), → (11) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (24), ։ → ։ (32), ՝ → ՝ (7), → (58), ), → ), , )։ → )։ , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[File:KrupskayaPhoto.png|thumb|Կրուպսկայա Նադեժդա Կոնստանտինովնա]]
Կրուպսկայա (Ուլյանովա) Նադեժդա Կոնստանտինովնա ծնվել է 1869 թվականի փետրվարի 14-ին կամ 26-ին [[Պետերբուրգ]]ում, մահացել է 1939 թվականի փետրվարի 27-ին [[Մոսկվա]]յում։Սովետականյում։ Սովետական պետական և կուսակցական գործիչ, ժողովրդական կրթության սովետական համակարգի ստեղծողներից։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (1936 թվական), ՍՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931 թվական)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։ 1890 թվականից մասնակցել է հեղափոխական շարժումներին։1894շարժումներին։ 1894 թվականին հանդիպել է Վ. Ի. [[Լենին]]ին։ 1895 թվականին մասնակցել է [[Պետերբուրգ]]ի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել է Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո Կրուպսկայա մեկնել է (1901 թվական) [[Մյունխեն]]՝ [[Լենին]]ի մոտ։ Աշխատել է իբրև քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսից՝ ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղար։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին նրանք նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայա եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդա»֊-ի և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։ Սասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» լեգալ ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և պատասխանատու ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին կամ 16-ին Լենինի հետ վերադարձել է [[Ռուսաստան]]։ ՌՍԴԲԿ յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսի և վեցերորդ համագումարի պատգամավոր։ Ակտիվ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը։ Սովետական իշխանության հաստատու մից հետո Կրուպսկայա եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, [[ՍՍՀՍ]]-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է ժող. կրթության վերաբերյալ սովետական առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի իսկական անդամ։ 1920 թվականի [[նոյեմբեր]]ից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌՍՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։ Կրուպսկայան խոշոր ներդրում ունի մարքսիստական մանկավարժության պրոբլեմների, [[կոմունիստ]]ական դաստիարակության նպատակների և խնդիրների որոշման, սոցիալիստական շինարարության պրակտիկայի հետ դպրոցի կապի, աշխատանքային և պոլիտեխնիկական դաստիարակության, կոլեկտիվ դաստիարակության իրականացման և այլ պրոբլեմների մշակման գործում։ Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Կուսակցության յոթրորդից տասնյոթեորդ համագումարների պատգամավոր, 1924 թվականից՝ ՀամԿ (բ)Կ ԿՎՀ-ի, 1927-ից՝ ՀամԿ (բ)Կ ԿԿ-ի անդամ։ Համառուսաստանյան ԿԳԿ-ի ն ՍՍՀՄ ԿԳԿ-ի բոլոր գումարումների անդամ։ ՍՍՀՄ առաջին գումարման գերագույն սովետի դեպուտատ և նախագահության անդամ։ Կոմինտերնի երկրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ կոնգրեսների պատգամավոր։ [[Լենին]]ի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։Աճյուննշքանշաններով։ Աճյունն ամփոփված է [[Կրեմլ]]ի պատի մեջ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Պետական գործիչներ]]