«Յոհաննես Լեփսիուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (2), բ: → բ։, ը: → ը։ (8), ն: → ն։ (6), վ: → վ։ (2), տ: → տ։ (2), ր: → ր։, ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (32), ։ → ։ (22), ՝ → ՝ (9), → (55), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (8), : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Վիքիֆիկացում}}
'''Յոհաննես Լեփսիուս'''  -  Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական :։
 
== Կենսագրություն ==
 
Գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսը, դատապարտելով թուրքական իշխանությունների հայաջինջ գործողությունները, իր երկրի կառավարությունից պահանջել է ազդու միջոցներով դադարեցնել հայերի կոտորածները։ Նրա երկերը և դիվանը (պատմական փաստաթղթերի ժողովածու) ապացուցում են, որ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) ժամանակ կատարվել է Հայոց ցեղասպանություն։
 
Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով։ 1896 թ-ի գարնանը՝ աբդուլհամիդյան կոտորածների ժամանակ, Գերմանիայի հասարակական գործիչ, հայազգի Ջեյմս Գրինֆիլդի հետ շրջել է Փոքր Ասիայում՝ ականատեսների վկայություններ հավաքելու և հայերին հնարավոր օգնություն ցույց տալու նպատակով։ Նույն թվականի օգոստոսից Լեփսիուսը գերմանական մամուլում հրապարակել է «Ճշմարտությունը Հայաստանի մասին» հոդվածաշարը (18 հոդված), որը դարձել է «Հայաստանը և Եվրոպան...» (1896 թ.) աշխատության հիմքը։ Վերջինս 2 տարում հրատարակվել է 7 անգամ և թարգմանվել անգլերեն ու ֆրանսերեն։
Լեփսիուսը մասնակցել է հայերի սպանդի դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը, իր ելույթներում ընդգծել, որ այդ հանցագործությունը կատարել է թուրքական կառավարությունը՝ սուլթանի գլխավորությամբ։ Սակայն նրա հայապաշտպան գործունեությունը հանդիպել է Թուրքիայի հետ մերձեցման ձգտող Գերմանիայի պաշտոնական շրջանակների հակազդեցությանը։
 
XIX դարի վերջին Լեփսիուսը միջոցներ է հավաքել Փոքր Ասիայի հայ բնակչության և տարբեր երկրներում ապաստանած հայ փախստականների համար որբանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար։ Արևմտահայերին օգնելու նպատակով 1914 թ-ի հունիսին նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Գերմանա-հայկական ընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն էր մինչև մահը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին եվրոպական երկրներում գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ կատարելու համար, համագործակցել է Կոստանդնուպոլսի հայերի, [[Պողոս Նուբար Փաշա|Պողոս Նուբարի]] (Պողոս փաշա Նուբարյան) հետ։
 
1915 թ.-ի հուլիսին` հայերի շարունակվող տեղահանության և կոտորածների շրջանում, Լեփսիուսը հանդիպել է երիտթուրքական եռապետության պարագլուխներից և Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Էնվերին, պահանջել դադարեցնել ոճրագործությունը, սակայն ապարդյուն։ 1915 թ-ի սեպտեմբերին շվեյցարական թերթում հրապարակել է «Մի ամբողջ ժողովրդի ոչնչացումը» հոդվածը՝ սկզբնավորելով հայապաշտպան մեծ արշավը։ 1916 թ-ին հրատարակել է «Տեղեկագիր հայ ժողովրդի կացության մասին Թուրքիայում» երկը, որը բաժանել է Գերմանիայի քաղաքական և եկեղեցական գործիչներին։ 1919 թ-ին այդ գիրքը վերահրատարակել է լրացումներով՝ «Հայ ժողովրդի մահը» վերնագրով (հայերեն՝ «Հայաստանի ջարդերը», 1919 թ.)։
 
«Տեղեկագիրը...» հրատարակելուց հետո Լեփսիուսը տարագրվել է չեզոք երկիր՝ Հոլանդիա, որտեղ շարունակել է հայանպաստ գործունեությունը, կապեր հաստատել հայկական շրջանակների, գրագրություն՝ անգլիացի պետական գործիչ Ջեյմս Բրայսի հետ։ Մշակել է ի պաշտպանություն հայերի ստեղծվելիք միջազգային լիգայի մանրամասն ծրագիրը։
 
Առաջին աշխարհամարտից հետո Լեփսիուսը հրապարակել է բազմաթիվ կարևոր փաստաթղթեր Հայաստանի վերաբերյալ («Գերմանիան և Հայաստանը 1914–18 թթ-ին», 1919 թ.)։ Այդ ժողովածուն [[Ավետիք Իսահակյան]]ի միջոցով ուղարկել է [[Վերսալյան պայմանագիր|Վերսալյան հաշտության խորհրդաժողովին]] մասնակցող հայկական պատվիրակությանը։ Ժողովածուում ընդգրկված նյութերը՝ Գերմանիայի և Թուրքիայի դեսպանների, հյուպատոսների և պաշտոնական այլ անձանց գաղտնի զեկուցագրերը, ականատեսների վկայությունները, հաստատում են, որ երիտթուրքերի կազմակերպած հայերի տեղահանությունն ու կոտորածները նպատակ ունեին ոչնչացնելու հայ ժողովրդին, և այդ հանցագործության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Գերմանիան։
 
1921 թ.-ին Բեռլինում [[Սողոմոն Թեհլերյան]]ի դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա և մերկացրել երիտթուրք ոճրագործ Թալեաթ փաշային։
Շարունակել է նյութական օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, Խորհրդային Հայաստան է ուղարկել Գերմանա-հայկական ընկերության հայթայթած դեղորայքը։