«Մշո ճառընտիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (29), ։ → ։ (12), ՝ → ՝ (8), → (44), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Matenadaran - biggest and smallest.jpg|300px|մինի|Մշո ճառընտիր]]
'''«Մշո ճառընտիր»''' կամ '''«Տօնական»''', հայերեն ամենամեծ մագաղաթյա [[ձեռագիր]]ը, գրվել և ծաղկվել է [[1200]]  -  [[1202]]-ին, [[Երզնկա]]յի Ավագ վանքում, [[Բաբերդ]]ի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի 1/3-ում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում. երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
 
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է Վենետիկում, 1 թերթ՝ Վիեննայում, իսկ 1977-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը Մոսկվայի Լենինի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։