«Միսաք Թորլաքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (16), ։ → ։ (14), ՝ → ՝ (3), → (31), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Nemesis misak torlakian.jpg|մինի]]
'''Միսաք Թոռլաքյան''' ([[1888]], [[Կյուշանա]] ([[Տրապիզոնի նահանգ]])  -  [[1968]], [[Կալիֆորնիա]]), [[Հայեր|հայ]] ժողովրդական վրիժառու, [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|ՀՅԴ կուսակցության]] անդամ։
 
Սովորել է ծննդավայրի [[դպրոց]]ում։ 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների վեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ [[1910]] թվականին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Մշտապես հետապնդվել է թուրքական իշխանություններիկողմից։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է [[լեռ]]ները։ 1915-18 թվականներին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ [[1918]] թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել [[Էրզրում]]ում գտնվող [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ին։ Հետագայում անցել է [[Բաթում]], [[Կոստանդնուպոլիս]], որտեղ էլ [[1921]] թվականի [[հուլիսի 18]]-ին իրականացրել է [[Ադրբեջան]]ի [[բոլշևիկ]]ների ներկայացուցիչ, [[Բաքու|Բաքվի]] հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։
 
[[1921]] թվականի [[հոկտեմբերի 6]]-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի [[նոյեմբեր]]ին մեկնել է [[Հունաստան]], ապա՝ [[Բելգրադ]] ու [[Բուխարեստ]]։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին գործել է [[Ղրիմ]]ում, [[Նովոռոսիյսկ]]ում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։
 
Հետպատերազմյան տարիներին ապրել է [[Գերմանիա]]յի [[Շտուտգարտ]] քաղաքում, իսկ [[1952]]-ից՝ [[Կալիֆորնիա]]յում ([[ԱՄՆ]])։
 
Հետպատերազմյան տարիներին ապրել է [[Գերմանիա]]յի [[Շտուտգարտ]] քաղաքում, իսկ [[1952]]-ից՝ [[Կալիֆորնիա]]յում ([[ԱՄՆ]])։
 
== Թորլաքյանի հուշերը ==
Տող 27 ⟶ 26՝
 
{{DEFAULTSORT:Թորլաքյան, Միսաք}}
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Հայ վրիժառուներ]]