«Միաշաքիլավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (26), ։ → ։ (10), ՝ → ՝ (6), → (41), )։ → )։ , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Wheat close-up.JPG|275px|մինի|[[Ցորեն]]]]
 
'''Միաշաքիլավորներ''', ծածկասերմ բույսերի դաս․ բնորոշվում է միաշաքիլ սաղմով , գլխավոր արմատի փոխարեն հավելյալ արմատների գերակշռող զարգացմամբ, տերևների զուգահեռ կամ աղեղնային ջղավորությամբ։ Ի տարբերություն [[երկշաքիլավորներ]]ի, միաշաքիլավորների փոխադրող խրձերը սովորաբար անկանոն են դասավորված, փակ են, կամբիումից զուրկ, որի հետևանքով [[ցողուն]]ը և [[արմատ]]ը հիմնականում հաստությամբ չեն աճում։ Մեծ մասի սերմնարանը վերնադիր է, ծաղկի առանցքը՝ կոնաձև, մասամբ՝ ուռուցիկ կամ հարթ։ Ցողունները թույլ են ճյուղավորված, տերևները սովորաբար պարզ են, ամբողջական։ Ենթադրվում է, որ միաշաքիլավորներն առաջացել են երկշաքիլավորներից՝ նախակավճի շրջանում կամ զարգացել են դրանց զուգահեռ։ Հայտնի է Մ-ի 65 հզ․, ՍՍՀՄ-ում՝ 2600 տեսակ (բարձրակարգ բույսերի մոտ 15%-ը)։ Աճում են ամենուրեք։ Հս․ և բարեխառն լայնություններում ներկայացված են գլխավորապես խոտաբույսերով․ [[ծառատեսակներ]], հատկապես ցողունի երկրորդային աճով, հանդիպում են մերձարևադարձային, ավելի հաճախ՝ արևադարձային շրջաններում։ Մ․ կազմում են [[մարգագետիններ]]ի, [[տափաստաններ]]ի, սավաննաների խոտածածկի նշանակալի մասը։ Մ-ից են՝ [[հացազգիներ]]ը, շաքարեղեգը, արմավենիները, սիզախոտը, շյուղախոտը, [[վարդակակաչ]]ը, շուշանը, ինչպես նաև որոշ թելատու բույսեր, [[դեղաբույսեր]]։
{{ՀՍՀ}}