«Մերվ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ, , → , (10), ։ → ։ (12), ՝ → ՝ (4), → (27), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մերվ''', Միջին Ասիայի հնագույն քաղաքներից։ Գտնվել է Մուրգաբ գետի ափին (ներկայիս Թուրքմեն․ [[ԽՍՀ]] Բայրամ Ալի քաղաքի մոտ)։ Մերվի ավերակներն ուսումնասիրվում են [[19]]-րդ դարի [[80]]-ական թվականներին ([[1946]]-ից պեղում է սովետական հնագետ Մ․ Մասոնի հնագիտական արշավախումբը)։ Մերվի հնագույն մասը՝ էրկ Կալան, գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի կեսից։ Մերվը բարգավաճել է մ․ թ․ ա․ 2-րդ դարից․—մ․ թ․ 3-րդ դարեր, ունեցել է մոտ 60 &nbsp;կմ<sup>2</sup> տարածք, եռամաս կառուցվածք՝ միջնաբերդ (էրկ Կալա), բուն քաղաք (այժմյան՝ Գյաուր Կալա) և արվարձան (բոլորն էլ՝ պարսպապատ)։ 3-րդ դարից Մերվը եղել է Սասանյանների պետության կազմում, իսկ 7-րդ դարին նվաճել են արաբները։ Այս շրջանում Գյաուր Կալայում կառուցվել են բուդդայական և քրիստոնեական մենաստաններ, ֆեոդալների դղյակներ։ Մերվը առավել ծաղկման է հասել 11-րդ դարից —13-րդ դարերի 1-ին կեսին, երբ դարձել է սելջուկների մայրաքաղաքը։ 12-րդ դարի վերջից-13-րդ դարի սկզբին Խորեզմշահերի պետության խոշոր կենտրոն էր։ [[1222]] թվականին Մերվը ավերել են մոնղոլները։ Դրանից հետո քաղաքը մասնակիորեն վերածնվել է, բայց այլևս նշանակալի դեր չի խաղացել։ [[1520]]-[[1524]] թվականներին և [[1601]]-[[1747]] թվականներին գտնվել է պարսիկների իշխանության ներքո, 19-րդ դարին վերջնականապես անկում է ապրել։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մերվ» էջից