«Մենշևիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: , → , (37), ։ → ։ (33), ՝ → ՝ (13), → (82), ), → ), , )։ → )։ , ( → ( (12) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մենշևիզմ''', գլխավոր օպորտունիստական հոսանքը [[Ռուսաստան]]ի սոցիալ-դեմոկրատիայի մեջ, միջազգային օպորտունիզմի տարատեսակ, մտել է 2-րդ [[Ինտերնացիոնալ]]ի օպորտունիստական մեծամասնության մեջ։ Ձևավորվել է ՌՍԴԲԿ երկրորդ համագումարում ([[1903]]), միավորելով նոր տիպի մարքսիստական կուսակցության ստեղծման լենինյան պլանի հակառակորդներին։ Անունն ստացել է կուսակցության կենտրոնական մարմինների ընտրության ժամանակ փոքրամասնություն (меньшинство) կազմելու պատճառով։ Մենշևիզմի ղեկավարներն էին Լ․ Մարտովը, Ա․ Մարտինովը, Ա․ Պոտրեսովը, Պ․ Աքսելրոդը, Ֆ․ Դանը։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարից հետո մենշևիզմին հարեց Դ․ Վ․ Պլեխանովը։ Մենշևիզմը մանրբուրժուական կուսակցության էր, որը չուներ մասսայական պրոլետարական բազա, «․․․մենշևիկները,-նշել է Վ․ Ի․ Լենինը,-ոչ պրոլետարական խավ են։ Այդ խավի մեջ պրոլետարական են միայն աննշան վերնամասերը, իսկ նա ինքը կազմված է մանր ինտելիգենցիայից» (Երկ․, հ․ 29, էջ 212)։ Որպես քաղաքական հոսանք մենշևիզմը միասնական չէր։ Մենշևիզմի տարատեսակներից էր տրոցկիզմը՝ իր առաջացման շրջանում։ Մենշևիզմը մարքսիզմն ընկալում էր դոգմատիկորեն, չհասկանալով նրա դիալեկտիկան։ Ընդունելով հեղափոխության իրականացման համար օբյեկտիվ պայմանների նշանակության մասին մարքսիստական դրույթը՝ մենշևիզմը հետևություն էր անում սուբյեկտիվ գործոնի` հեղափոխության նախապատրաստման և իրականացման ընթացքում նրա ավանգարդի գիտակցականության ու կազմակերպվածության աննշան դերի մասին։ Այստեղից էլ պրոլետարիատի գաղափարական առաջնորդի ու կազմակերպչի՝ կուսակցության դերի լրիվ անտեսումը մենշևիզմի կողմից։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարում մենշևիզմի օպորտունիզմը դրսևորվեց կազմակերպական հարցերում, կենտրոնացված մարքսիստական կուսակցության և կուսակցական խիստ կարգապահության անհրաժեշտության ժխտում, կողմնորոշում դեպի Արևմտյան Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք կիրառում էին «բաց դռների» քաղաքականություն, այստեղից էլ մենշևիզմի թեզը՝ կուսակցության մեջ բոլոր ցանկացողներին ընդունելու մասին, առանց պարտավորեցնելու նրանց լինել կուսակցության կազմակերպություններից որևէ մեկի անդամ և ենթարկվելու կուսակցական կարգապահությանը։ Քողարկվելով [[մարքսիզմ]]ով՝ մենշևիզմն իրականում խեղաթյուրում էր այն։ Համագումարից հետո մենշևիզմը ՌՍԴԲԿ-ի մեջ ձևավորվեց որպես առանձնակի ֆրակցիա, կանգնելով կուսակցության պառակտման ու կազմալուծման ուղու վրա։ Մենշևիզմի քաղաքական և տակտիկական դիրքորոշումը ձևակերպվեց մենշևիկների [[ժնև]]ի կոնֆերանսում ([[1905]])՝ Ռուսաստանում սկսված բուրժուա-դեմոկրատական [[հեղափոխություն|հեղափոխության]] ([[1905]]-[[1907]]) պայմաններում։ Հաշվի չառնելով պատմական նոր պայմանները, մենշևիզմը [[պրոլետարիատ]]ին կողմնորոշում էր դաշինքի լիբերալ բուրժուազիայի հետ, ժխտում էր գյուղացիության հեղափոխական դերը, պրոլետարիատի գլխավորությամբ բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի՝ որպես հեղափոխության հաղթանակի գլխավոր պայմանի անհրաժեշտությունը։ Մենշևիզմը հանդես էր գալիս ընդդեմ պրոլետարիատի և գյուղացիության հեղափոխական-դեմոկրատական դիկտատուրայի, սոցիալ-դեմոկրատների մասնակցությանը ժամանակավոր հեղափոխական կառավարությանը, զինված ապստամբության նախապատրաստմանը։ Մենշևիկները բանվորների դեպուտատների սովետները համարում էին միայն տեղական ինքնավար մարմիններ՝ չկապելով նրանց գործունեությունը զինված ապստամբության հետ։ Ագրարային հարցում հանդես էին գալիս ընդդեմ կալվածատիրական հողերի բռնագրավման, առաջ քաշելով հողի մունիցիպալացման (մունիցիպալիզացիայի) ռեֆորմիստական ծրագիրը։ Դեկտեմբերյան զինված ապստամբության (1905) պարտությունից հետո մենշևիկները այն անվանեցին «պատմական սխալ»՝ հետևություն անելով, որ «պետք չէր զենքի դիմել»։ Ռեակցիայի տարիներին ([[1908]]-[[1910]]) մենշևիկները ձգտում էին վերացնել անլեգալ մարքսիստական բանվորական կուսակցությունը և ստեղծել լեգալ ռեֆորմիստական «ստոլիպինյան բանվորական կուսակցություն»։ Կուսակցության անլեգալ կազմակերպությունների լիկվիդացման դեմ հանդես եկավ մենշեիկ-կուսակցականների ոչ մեծ խումբ Պլեխանովի գլխավորությամբ։ ՌՍԴԲԿ 6-րդ ([[Պրահա]]յի) համառուսաստանյան կոնֆերանսը ([[1912]]) կուսակցությունից վտարեց մենշևիկ-լիկվիդատորներին, մենշևիկ-կուսակցականների այն մասը, որը չընդունեց կոնֆերանսի որոշումները, նույնպես դուրս մնաց կուսակցությունից։ Այդ պահից մենշևիզմը գոյատևեց որպես ինքնուրույն կուսակցություն՝ կրելով նույնպես ՌՍԴԲԿ անվանումը և ապա ընտրելով իր կենտրոնը՝ Կազմակերպական կոմիտեն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ([[1914]]-[[1918]]) տարիներին մենշևիկների հիմնական մասը կանգնեց սոցիալ-շովինիզմի դիրքերում՝ քարոզելով «[[հայրենիք]]ի պաշտպանության» բուրժուական լոզունգը։ [[1917]] թվականի Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության ժամանակ մենշևիկները, էսէռների հետ սովետներում գրավելով ղեկավար դիրք, իշխանությունը հանձնեցին բուրժուական ժամանակավոր կառավարությանը և ապա մտան նրա մեջ։ 1917 թվականի հուլիսյան օրերից հետո մենշևիկները վերջնականապես անցան հակահեղափոխության կողմը՝ մերկացնելով իրենց որպես բուրժուազիայի գործակիցներ։ Մենշևիզմը հանդես եկավ 1917 թվականի [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] դեմ։ 1917 թվականի նոյեմբերին կայացած մենշևիզմի վերջին համագումարն անցավ հակաբոլշևիզմի և հակասովետական պայքարի համար ուժերի մոբիլիզացման նշանաբանով։ Մենշևիկները պահանջում էին իշխանությունը հանձնել Սահմանադիր ժողովին, դեմ էին [[Բրեստի հաշտություն|Բրեստի հաշտության]]ը [[1918]], արդյունաբերության ազգայնացմանը, կարմիր բանակի ստեղծմանը և այլն։ [[Քաղաքացիական պատերազմ]]ից (1918-[[1920]]) հետո մենշևիկների մնացուկները, անցնելով ընդհատակ, շարունակեցին իրենց հակախորհրդային գործունեությունը։ [[1931]] թվականին մերկացվեց մենշևիկների «ՌՍԴԲԿ ԿԿ-ի միութենական բյուրո» հակահեղափոխական խումբը, որը վնասարարական աշխատանք էր տանում խորհրդային տնտեսական մարմիններում։ Մենշևիզմի լիակատար սնանկացումը մենշևիկների կողմից դեմոկրատիայի և սոցիալիզմի գործին դավաճանելու օրինաչափ հետևանք էր։
{{ՀՍՀ}}