«Մարտակառք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (24), ։ → ։ (11), ՝ → ՝ (3), → (35), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Egyptian-Chariot.png|մինի|Եգիպտական մարտակառք]]
'''Մարտակառք''', ռազմակառք, հատկապես ռազմական նպատակներով օգտագործվող երկանիվ կամ քառանիվ մարդատար թեթև կառք։ Մարտակառքին լծում էին մեկ կամ մեկ–երկու և ավելի զույգ [[ձի]] (մասամբ՝ նաև [[ջորի]])։ Ռազմիկի պաշտպանության նպատակով մարտակառքը առջևից և կողերից պատվում էր 0,5 5 մ կամ ավելի բարձր թափքակողերով։ Մարտակառքում տեղավորվում էին հիմնականում ռազմիկը և կառավարը։ Մարտակառքի թափքում ամրացվում–պահվում էին կապարճը, [[նիզակ]]ը և անհրաժեշտ այլ զենքեր։Հինզենքեր։ Հին աշխարհի զորամասերում մարտակառքերի ռազմիկները կազմում էին հատուկ ջոկատներ, որոնք գործում էին հետևազորի առջևից կամ թևերից։ Մարտակառքերի ջոկատների հարվածը խառնաշփոթություն էր ստեղծում հակառակորդի շարքերում՝ հետևակազորի համար ստեղծելով հակառակորդին ջախջախելու պայմաններ։ Մարտակառքերն օգտագործվում էին նաև հաղթական կամ հանդիսավոր շքահանդեսներում ու մարզական մրցույթներում։ Սկսած III հազարամյակից [[Հին Արևելք]]ում ([[Շումեր]], [[Եգիպտոս]], [[Ասորեստան]], [[Պարսկաստան]], [[Անդրկովկաս]], [[Չինաստան]], [[Հնդկաստան]]), [[Հռոմ]]ում և [[Հունաստան]]ում բազմապիսի մարտակառքերի լայնորեն տարածվածության մասին են վկայում ինչպես պեղածոները (կառքերի մնացորդներ, կավե և [[բրոնզ]]ե մոդելներ, բարձրաքանդակներ, որմնանկարներ են), այնպես էլ սեպագրերն ու գրավոր այլ աղբյուրները (Հոմերոս և այլն)։ [[Հայկական լեռնաշխարհ]]ում ([[Լճաշեն]], [[Թոփրակկալե]], [[Կարմիր բլուր]], [[Էրեբունի]], [[Ախթալա]], [[Ստեփանավան]], [[Դիլիջան]] և այլն) մարտակառքերի նույնպիսի պեղածոներ են հայտնաբերվել նաև նախաուրարտական ն ուրարտական ժամանակաշրջաններին ([[մ.թ.ա.]] 14-7-դարեր) վերաբերող դամբարաններում։ Արդեն մ.թ.ա. I հազարամյակի սկզբներից ռազմավարության մեջ, որպես առավել ճկուն ու հարվածային զորատեսակ, առաջնակարգ դիրք է գրավում հեծելազորը ([[այրուձի]]ն)՝ աստիճանաբար փոխարինելով մարտակառքերի ջոկատներին։
{{ՀՍՀ}}