«Մարզադաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (5) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (27), ։ → ։ (5), ՝ → ՝ (2), → (33), ), → ), (14), )։ → )։ , ( → ( (18) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Campo del Santiago Bernabeu.jpg|frameless|աջից|Սանտիագո Բերնաբեու մարզադաշտը Իսպանիայում]]
'''Մարզադաշտ''', ստադիոն, մարզական բացօթյա կառույցների համալիր, որը խմբավորվում է [[ֆուտբոլ]]ի դաշտից, վազքուղուց, թեթև աթլետիկական և մարմնամարզական հրապարակներից բաղկացած, մեկ կամ մի քանի կողմից հանդիսականների տրիբունաներով երիզված սպորտային միջուկի շուրջը։ Առաջին մարզադաշտերը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում՝ [[Օլիմպոս]]ում (մ. թ. ա. 7-րդ դարում), Դելփիքում, [[Աթենք]]ում։ [[Օլիմպիական խաղեր]]ի վերսկսումը ([[1896]]) նոր զարկ է տվել Մ-երի շինարարությանը։ Արդի մարզադաշտերը բարդ և տեխնիկապես հագեցված կառույցներ են՝ մարզիկի և հանդիսականի սպասարկման բոլոր հարմարություններով (հանդերձարան, ցնցուղարան, մասաժային, բուժական և հանգստի սենյակներ, տրիբունաներ, ճեմասրահներ, բուֆետներ և այլն)։ Հայտնի են [[Լոնդոն]]ի (1908), [[Ստոկհոլմ]]ի ([[1912]]), [[Փարիզ]]ի ([[1924]]), [[Չիկագո]]յի ([[1926]]), Ամստերդամի ([[1928]]), [[Պրագա]]յի ([[1928]]), [[Լոս Անջելես]]ի ([[1932]]), [[Բեռլին]]ի ([[1936]]), [[Հելսինկի]]ի ([[1952]]), [[Հռոմ]]ի ([[1956]]), [[Բարսելոն]]ի ([[1958]]), [[Ռիո դե Ժանեյրո]]յի ([[1960]]), [[Մեխիկո]]յի ([[1968]]), [[Տոկիո]]յի ([[1972]]) և այլ մարզադաշտեր։
 
{{ՀՍՀ}}