«Մարդին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: ձևավորում
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (37), ։ → ։ (22), ՝ → ՝ (6), → (61), ), → ), (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 72.
}}
 
'''Մարդին''', (Mardin), Մարդա, Մարդե, Մարդե բեոդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին  -  Քաղաք, բերդաքաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի նահանգի Մարդինի գավառում, վերջինիս վարչական կենտրոնը։ Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր՝ Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։ Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով։ Հարավից շրջապատված էր լեռնային վեմերով։ Տները շինված էին լեռան դարավանդների վրա։ Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր։ Օդը առողջարար։
 
Օսմանյան տիրապետության շրջանում կոչվել է նաև Մերդին։ 19-րդ դառի սկզբներին ուներ 1000 տուն, դարի վերջին՝ մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլոք։ Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով։ Քաղաքի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ քաղաքում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ։
 
Ուներ երկու եկեղեցի, մզկիթներ, դպրոց։ Հայկական եկեղեցին եպիսկոպոսանիստ էր։ Այստեղ կային հրապարակներ, բաղնիքներ, իջևանատներ, ջրհորներ։ Հնում ավելի բազմամարդ և շքեղ էր։ Հիշատակված է հայ միջնադարյան աղբյուրներում։ Պահպանվել են մի շարք հնություններ, որոնց թվում Մարդինի անառիկ բերդր՝ իր աշտարակ դիտարանով, որր գտնվում էր լեռան վրա և ուներ քաղաքին կապող արհեստական սանդղավոր ճանապարհ։ Վերևում՝ բերդի ներսում, կային ցանքատարածություն և աղբյուր։ Բերդապահների թիվը 19-րդ դարի սկըզբին հասնում Էր 500-ի։ Քաղաքից դուրս կար մենաստան։
 
Քյաթիբ Չելեբին լեռան վրա «ապակու հանքեր» էր տեղադրել։ 1915 թ․ Մարդինից տարագրվել է 4663 հայ, իսկ քաղաքի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի։
 
== Աղբյուրներ ==
* «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարդին» էջից