«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: մ →  մ (4), - →  - , , → , (237), ։ → ։ (81), ՝ → ՝ (44), → (355), ), → ), (35), )։ → )։ (3), ( → ( (89), : → ։ (2 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 2.
<!-- ԽՄԲԱԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ -->
 
[[Պատկեր:Leopold Stokowski LOC 26447u.jpg|մինի]] [[Պատկեր:Philadelphia Orchestra at American premiere of Mahler's 8th Symphony (1916).jpg|մինի]] '''Լեոպոլդ Ստոկովսկի''' (Stokowski), ([[1882]], [[Լոնդոն]] [[1977]], [[Հեմփշիր]], [[Անգլիա]]), ամերիկացի դիրիժորː Ազգությամբ՝ [[լեհ]] (մայրը շոտլանդուհի էր)ː Ավարտել է Լոնդոնի թագավորական երաժշտական քոլեջը, կատարելագործվել [[Փարիզ|Փարիզում]], [[Բեռլին|Բեռլինում]]ː Որպես դիրիժոր հանդես է եկել 1908 թվականից, Լոնդոնումː [[1912]]-[[1936]] թվականներին հյուրախաղերով հանդես է եկել իր գլխավորած [[Ֆիլադելֆիա|Ֆիլադելֆիայի]] սիմֆոնիկ նվագախմբի հետ, որին համաշխարհային ճանաչում է բերելː Ղեկավարել է նաև [[ԱՄՆ]]-ի այլ խոշորագույն սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ իր իսկ ստեղծած Համաամերիկյան երիտասարդական (1940-1942), ապա [[Հոլիվուդ|Հոլիվուդի]] (1945-1949), [[Նյու Յորք]]ի ֆիլհարմոնիկ (1949-1950) և այլնː Հիմնադրել է Ամերերիկյան սիմֆոնիկ նվագախումբը Նյու Յորքում (1962-ին)։ 1970-1977 թվականներին եղել է Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորըː Ստոկովսկին համաշխարհային երաժշտական մշակույթում ամերիկյան ոճի աչքի ընկնող ներկայացուցիչներից է (լայն լսարան նվաճելու համար հանդես է բերել հնարամտություն, ունկնդիրներին զարմացրել ամերիկյան կոմպոզիտորների նորագույն բարդ երկերի կատարմամբ, դահլիճում կիրառել լուսային էֆեկտներ և այլն)ː Մեծ դեր է խաղացել որպես երաժշտական լուսավորիչ՝ կազմակերպել է մանուկների և պատանիների համար համերգների շարքերː Գրել է «Երաժշտությունը բոլորիս համար» գիրքը (1943), նկարահանվել կինոնկարներում («Հարյուր տղամարդ և մի աղջիկ», «Ֆանտազիա», «Կառնեգի-հոլլ» և այլն)ː Երաժշտական երկերի հեղինակ էː [[1958]] թվականին հանդես է եկել ԽՍՀՄ-ումː [[Պատկեր:Hmv-db2522-2a84513.ogg|մինի]]
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Դիրիժորներ]]
Տող 22.
 
 
'''Ստոմատոլոգիա''', (< հունարեն στόμα բերան և ․․․ լոգիա), գիտություն [[բերանի խոռոչ]]ի օրգանների, ատամների, դիմա-ծնոտային հատվածի հիվանդությունների, դրանց բուժման, կանխարգելման և վերականգնման մասինː Այն բաղկացած է 3 հիմնական բաժիններից՝ թերապևտիկական, վիրաբուժական (դիմային վիրաբուժության հետ) և օրթոպեդիականː Վերջին տարիներին Ստոմատոլոգիայից առանձնացել է մանկական ստոմատոլոգիան, որն ուսումնասիրում է բերանի խոռոչի օրգանների կառուցվածքը և ֆունկցիան՝ երեխայի զարգացման տարբեր շրջաններում, ինչպես նաև երեխաների դիմա-ծնոտային համակարգի զարգացման տարիքային օրինաչափությունները և ստոմատոլոգիական հիվանդություններըː
 
 
Տող 48.
 
 
Ատամների բուժման, հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս մ․ թ․ ա․ IV-V դարերում [[Հին Արևելք]]ի, [[Հունաստան|Հունաստանի]] և [[Հռոմ|Հռոմի]] բժշկագիտական աղբյուրներումː Արաբական բժշկագիտությունը մեծ ուշադրություն է դարձրել ատամների հիվանդություններինː Ատամնաբուժության, որպես բժշկական գիտության, ձևավորմանը նպաստել է XVIII դարում ֆրանսիացի վիրաբույժ Պ․ Ֆոշարի ատամնաբուժության առաջին խոշոր ձեռնարկը (1728), որն ընդգրկում էր ատամների հիվանդությունների, դրանց հեռացման և պրոթեզավորման վերաբերյալ բաժիններː [[Ռուսաստան|Ռուսաստանում]] [[1810]] թվականին հատուկ օրենքով սահմանվել է ատամնաբույժի կոչում, իսկ [[1829]] թվականին ատամնաբուժությամբ զբաղվելու իրավունք են ստացել նաև կանայքː [[1884]] թվականին լույս է ընծայվել առաջին ռուսական ամսագիրը՝ «Զուբովրաչեբնի վեստնիկ» («Зубоврачебный вестник»)ː [[1883]] թվականին՝ [[Պետերբուրգ|Պետերբուրգում]], իսկ [[1891]] թվականին՝ [[Մոսկվա|Մոսկվայում]] կազմակերպվել են ատամնաբույժների ընկերություններː Ատամնաբուժության զարգացմանը և գիտական ձևավորմանը նպաստել են ռուս գիտնականներ Ն․ Սկլիֆոսովսկու, Ա․ Լիմբերգի, Ն․ Զնամենսկու, Ս․ Չեմոդանովի, Ն․ Նեսմեյանովի և այլոց աշխատանքներըː [[1881]] թվականին Պետերբուրգում հիմնվել է ատամնաբուժության Ռուսաստանում առաջին մասնավոր դպրոցըː Սովետական իշխանության տարիներին ստեղծվել է ստոմատոլոգիական հիմնարկությունների լայն ցանց՝ պոլիկլինիկաներ և ստացիոնարներ, կազմակերպվել է ատամնաբուժական օգնության պետական համակարգː Ստոմատոլոգներ են պատրաստում հատուկ ստոմատոլոգիական ինստիտուտները և ֆակուլտետներըː [[1923]] թվականին հիմնվել է «Ստոմատոլոգիա» («Стоматология») ամսագիրըː [[1956]] թվականին կազմակերպվել է ստոմատոլոգների համամիութենական ընկերություն, որը [[1968]] թվականին մտել է ստոմատոլոգների միջազգային կազմակերպության մեջː Ա․ Մաշուրի նախաձեռնությամբ հիմնվել է ատամնապրոթեզավորման առաջին կենտրոնական լաբորատորիան, կազմակերպվել են ատամնաբուժության դասընթացներ, ատամնաբուժական դպրոց (1936-ին)ː Այնուհետև ստոմատոլոգներ է պատրաստել Երևանի բժշկական ուսումնարանի ստոմատոլոգիական բաժանմունքըː Ետպատերազմյան շրջանում շրջանային հիվանդանոցներին, բուժմիավորումներին, պոլիկլինիկաներին, արդիական ձեռնարկություններին, ուսումնական հաստատություններին կից ստեղծվել են ստոմատոլոգիական կաբինետներ և բաժանմունքներː [[1946]] թվականին հիմնվել է դիմա-ծնոտային վիրաբուժության կլինիկա, [[1948]]-ին՝ ստոմատոլոգների և ատամնաբույժների հանրապետական գիտական ընկերությունː [[1961]] թվականին Երևանի բժշկական ինստիտուտում կազմակերպվել է ստոմատոլոգիական ֆակուլտետ, իսկ [[1973]] թվականին բժիշկների կատարելագործման ինստիտուտում հիմնվել է ստոմատոլոգիայի ամբիոնː Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացմանը նպաստել են ստոմատոլոգներ Գեորգի Եղիյանի, Է․ Գևորգյանի, Է․ Կիլիկյանի և այլոց աշխատանքներըː Ընդլայնվել է ստոմատոլոգիական հիմնարկների ցանցը, հանրապետությունում գործում են բազմաթիվ մասնագիտացված ստոմատոլոգիական պոլիկլինիկաներ և բաժանմունքներː
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Գիտություն]]
Տող 83.
 
[[Պատկեր:Vilgelm Struve.jpg|մինի|Վասիլի Ստրուվե Յակովլևիչ]]
'''Վասիլի Ստրուվե Յակովլևիչ''' ([[1793]]-[[1864]]), ռուս [[աստղագետ]] և գեոդեզիստː [[Պետերբուրգ|Պետերբուրգի]] ԳԱ ակադեմիկոս (1832)ː Ավարտել է [[Դորպատի համալսարան|Դորպատի (այժմ՝ [[Տարտու]]) համալսարան]]ը (1810)ː [[1818]]-[[1839]] թվականներին եղել է Դորպատի համալսարանի [[Աստղադիտարան|աստղադիտարանի]] դիրեկտորըː [[1833]] թվականից ղեկավարել է Պուլկովոյի աստղադիտարանի կազմակերպման և սարքավորման գործը, 18391862 թվականներին եղել է այդ աստղադիտարանի դիրեկտորըː Հիմնարար [[Աստղաչափություն|աստղաչափության]] բնագավառում Ստրուվեի ստացած կարևորագույն արդյունքների, երկնային լուսատուների կոորդինատների որոշման և նրա ղեկավարությամբ կազմված աստղացուցակների շնորհիվ [[Պուլկովո (աստղադիտարան)|Պուլկովոյի]] աստղադիտարանը համաշխարհային ճանաչում ստացավː Կրկնակի և բազմակի աստղերի վերաբերյալ նրա խոր ուսումնասիրությունների արդյունքները տեղ են գտել «Միկրոմետրական չափումներ․․․» (1837) և «Աստղերի միջին դիրքերը» (1852) աշխատություններումː Նրան են պատկանում 27 աստղերի պարալաքսների առաջին հուսալի գնահատականները (1822) և α Քնարի անհատական պարալաքսի ճշգրիտ որոշումը (1837)ː Նա ստեղծել է աստղաչափության պուլկովյան դպրոցը և նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել է այսպես կոչված աստղագիտական հաստատունների համակարգ, որը ժամանակին լայն ճանաչում է ստացելːՆա ավանդ ունի նաև [[գեոդեզիա|գեոդեզիայի]] զարգացման գործումː Նրա ղեկավարությամբ որոշվել է [[Երկիր|Երկրի]] միշօրեականի մի հատվածի երկարությունը Ռուսաստանի արևմտյան մասումː Եղել է արտասահմանյան մի շարք ակադեմիաների և ընկերությունների պատվավոր անդամː
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Աստղագետներ]]
Տող 101.
 
[[Պատկեր:Ando hirosige miyakawanowatasi.jpg|մինի]]
'''Անդո Հիրոսիգե''' (կեղծանունը՝ [[Ուտագավա Հիրոսիգե]], [[1797]]-[[1858]]), [[Ճապոնիա|ճապոնացի]] նկարիչː [[Դեմոկրատիա|Դեմոկրատական]] միտումների արտահայտիչ Ուկիյյո-Է դպրոցի ներկայացուցիչː Հաճախ ճամփորդել և ստեղծել է «Արևելյան մայրաքաղաքի ([[Տոկիո|Տոկիոյի]]) 10 տեսարան» (1827), «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» (1833-1834), «Գավառների ավելի քան 60 տեսարան» (1853-1856), «[[Ֆուձի (լեռ)|Ֆուձի լեռան]] 36 տեսարան» (1854-1858), «Էդոյի 100 տեսարան» (1856-1858) և այլ՝ գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված [[Բնանկար|բնանկարաշարեր]]ː Կերպարների նրբագեղությամբ ու քնարականությամբ բնորոշվող Հիրոսիգեի բնանկարներում պատկերված են նաև առօրյա աշխատանքով զբաղված մարդիկː Տարածությունը հաղորդելու նպատակով հաճախ ընդգծել է առաջին պլանի շեշտված որևէ մանրամաս՝ մեղմորեն կերպավորելով ետին պլանները, դիմել է նաև գծային հեռանկարինː Նրա արվեստը ազդել է [[Իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիզմի]] և [[Պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիզմի]] շրջանի եվրոպական բնանկարչության վրաː
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Նկարիչներ]]
Տող 118.
[[Պատկեր:King Vakhtang VI of Kartli.jpg|մինի|Վախթանգ VI]]
[[Պատկեր:ვახტანგ მე-VI.jpg|մինի|Վախթանգ VI-ի գերեզմանը]]
'''Վախթանգ VI''' ([[1675]]-[[1737]]), [[Քարթլիի լեռնաշղթա|Քարթլիի]] փոխարքա ([[1703]]-[[1714]]), ապա թագավոր ([[1716]]-[[1724]])ː Պայքարել է կենտրոնական իշխանության ուժեղացման համարː Փորձել է վերացնել երկրում արմատացած իրանաղզլբաշական կարգերը, վերականգնել վրացական ազգային կարգն ու սովորույթները, զարկ է տվել [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] զարգացմանը, [[Առևտուր|առևտրական]] ճանապարհների կառուցմանը, սահմանել պետական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնք իրենց արտահայտությունն են գտել նրա կազմած «Դաստուրլամալի»-ում (պետական կառավարման վերաբերյալ կարգադրությունների ու հրահանգների ժողովածու)ː Նա կազմել է նաև վրացական [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական]] իրավունքի օրենսգիրք (Վախթանգի օրենքներ)ː Նրա նախաձեռնությամբ [[1709]] թվականին [[Թիֆլիս|Թիֆլիսում]] հիմնադրվել է վրացական առաջին տպարանը, որտեղ [[1712]] թվականին առաջին անգամ տպագրվել է [[Շոթա Ռուսթավելի|Շոթա Ռուսթավելու]] «Ընձենավորը» Վախթանգ VI-ի գիտական մեկնաբանություններովː Նրա օրոք մեծ աշխատանք է տարվել վրացական տարեգրությունների խմբագրման ու կազմման (կազմել է նոր «Քարթլիս ցխովրեբան») ուղղությամբː Արտաքին քաղաքականության ասպարեզում Վախթանգ VI-ը կողմնորոշվել է դեպի [[Ռուսաստան]]ը, կապ հաստատել [[Պետրոս I]]-ի հետ, որը խոստացել էր կազմակերպել հայ-վրացական պետություն՝ Ռուսաստանի հովանու ներքոː [[1722]] թվականի գարնանն ու ամռանը [[Գանձասար]]ի [[Եսայի Հասան-Ջալալյան|Եսայի Հասան-Ջալալյան]] կաթողիկոսը հանդիպումներ է ունեցել Վախթանգ VI-ի հետ [[Գանձակ]]ում և Թիֆլիսում, ստեղծվել է հայ-վրացական զինակցությունː [[1722]] թվականի [[սեպտեմբերի 22]]-ին Գանձակի մոտ համախմբվել է Վախթանգ VI-ի 30 հազարանոց և Եսայի կաթողիկոսի 10 հազարանոց «ընտիր և սպառազեն» զորքըː Նրանք սպասում էին ռուսական զորքերին, որոնք [[1722]] թվականի օգոստոսին արդեն մտել էին [[Դերբենդ]] և պատրաստվում էին շարունակել արշավանքը [[Իրան]]ի [[Կասպից ծով|Կասպյան ծով]]եզերքը գրավելու համարː Սակայն ռուսական զորքի հետ հանդիպումը տեղի չունեցավ՝ ռուսական արշավանքի անսպասելի ընդհատման պատճառովː Շահ [[Թահմազ II]]-ը Վախթանգ VI-ին մեղադրեց պետական դավաճանության մեջ և 1722 թվականի վերջին զրկեց նրան Քարթլիի վալիի և Անդրկովկասում իրանական զորքերի ընդհանուր զորահրամանատարի իրավունքներիցː Վախթանգ VI-ը ստիպված թողեց [[Վրաստան]]ը և ընտանիքով ու մեծ շքախմբով (1200 մարդ) անցավ Ռուսաստանː Նա գրել է բանաստեղծություններ, եղել է թարգմանիչ և բառարանագիրː Մահացել է [[Աստրախան]]ումː
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Թագավորներ]]
Տող 130.
 
[[Պատկեր:Georg Friedrich Händel 2.jpg|մինի]]
'''Գեորգ Ֆրիդրիխ Հենդել''' (Handel) ([[փետրվարի 23]] [[1685]], Հալլե &nbsp;- &nbsp;[[ապրիլի 14]] [[1759]], [[Լոնդոն]]), գերմանացի [[կոմպոզիտոր]]:։ Աշակերտել է երգեհոնահար-կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին:Ցախաուին։ Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702-1703), [[Համբուրգ|Համբուրգի]] օպերային թատրոնի ջութակահար (1703-1706), որտեղ բեմադրել է իր անդրանիկ օպերաները («Ալմիրա», «Ներոն»):։ [[1706]]-[[1710]] թվականներին ապրել է [[Իտալիա|Իտալիայում]], հռչակվել իբրև առաջնակարգ կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսինահար-իմպրովիզատոր:իմպրովիզատոր։ 1710 թվականից [[Հաննովեր|Հաննովերի]] ([[Գերմանիա]]) պալատական [[Կապելմայստեր|կապելմայստերն]] էր, նույն թվականից փոխ առ փոխ աշխատել է նաև [[Լոնդոն|Լոնդոնում]], ուր վերջնականապես հաստատվել է 1717 թվականին:թվականին։ 1720 թվականից Լոնդոնում գլխավորել է օպերային թատրոնը (Թագավորական երաժշտական ակադեմիա), սակայն հանդիպել է Անգլիայի [[Դեմոկրատիա|դեմոկրատական]] խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հենդելի պայմանական անտիկ-դիցաբանական սյուժեներով, օտար լեզվով ([[իտալերեն]]) գրված սերիա-օպերաները:օպերաները։ Առաջադեմ հրապարակախոսների ելույթներն ու Հենդելի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող փորձերից Հենդելը [[1737]] թվականին կաթվածահար է եղել:եղել։ Ապաքինվելուց հետո ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին:ժանրին։ 1742 թվականին «Մեսիա» օրատորիայի կատարումը Հենդելի ղեկավարությամբ [[Դուբլին|Դուբլինում]] փայլուն հաջողություն է ունեցել:ունեցել։ Սակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել:բարձրացել։ Նրա կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745-1746 թվականներին, Ստյուարտների դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» ([[1745]]) և «Հավուր պատշաճի» օրատորիան ([[1746]]) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին:բերեցին։ 1750-ական թվականների սկզբին նա կորցրել է տեսողությունը, բայց շարունակել է ստեղծագործել և մասնակցել համերգներին:համերգներին։ Նրա մահն անգլիացիներն ընկալել են իբրև ազգային մեծ կոմպոզիտորի կորուստː
 
 
Տող 136.
[[Պատկեր:George Frideric Handel - suite i, no. 2 in f major, hwv 427 - iii. adagio.ogg|մինի]]
[[Պատկեր:George Frideric Handel - suite i, no. 2 in f major, hwv 427 - iv. allegro.ogg|մինի]]
Նրա 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում 40-ից ավել օպերաները:օպերաները։ «Ռադամիստ» ([[1720]]), «Հուլիոս Կեսար» ([[1724]]), «Թամերլան» ([[1724]]), «Ալեքսանդր» ([[1726]]), «Ռիչարդ Առաջին» ([[1727]]), «Քսերքսես» ([[1738]]) և այլ օպերաներում նա հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա-օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի դերը:դերը։
 
 
Տող 146.
== Գործունեություն և ներդրում ==
[[Պատկեր:Bundesarchiv Bild 183-63082-0001, Halle, Markt, Händel-Denkmal.jpg|մինի]]
Նրա պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30):։ «Իսրայելը Եգիպտոսում» ([[1739]]), «Սամսոն» ([[1741]]), «Մեսիա» ([[1742]]), «Հուդա Մակաբեյացի» ([[1747]]), «Եփթայե» ([[1752]]) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժողովրդական զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության:անկախության։ Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը:դերը։ Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հենդելը մեծապես զարգացրել է գերմանական պոլիֆոնիայի և անգլիական խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը:հիմքերը։ Մեծ է նրա ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնցերտո-գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ, սոնատներ և տրիո-սոնատներ, կլավեսինային սյուիտներ ու [[Ֆուգա|ֆուգաներ]], բազմամաս սյուիտներ փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն և այլն):։ Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է:է։ Մեծ է Հենդելի բարերար ազդեցությունը [[Գլյուկ|Գլյուկի]], [[Հայդն Յոզեֆ|Հայդնի]], [[Մոցարտ|Մոցարտի]], [[Բեթհովեն|Բեթհովենի]], [[Քերուբինի Լ.|Քերուբինիի]] և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա:վրա։ Ավանդական են դարձել հենդելյան Փառատոնները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում:Անգլիայում։
 
 
Տող 155.
 
[[Պատկեր:Sevastopol Panorama Defence of Sevastopol 1854-1855 Medal IMG 0805 1725.jpg|մինի]]
'''Փարիզի հաշտության պայմանագիր 1856''', ստորագրվել է [[մարտի 18]] (30)-ին, [[Փարիզ|Փարիզում]], [[Ռուսաստան|Ռուսաստանի]], [[Ավստրիա|Ավստրիայի]], [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]], [[Մեծ Բրիտանիա]]յի, [[Սարդինիա|Սարդինիայի]], [[Թուրքիա|Թուրքիայի]], [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]] ներկայացուցիչների կողմից։ Պարտություն կրելով [[Ղրիմի պատերազմ]] [[1853]]-[[1856]]-ում, հասունացող հեղափոխական իրադրության պայմաններում, Ռուսական կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Օգտվելով հաղթող երկրների, և հիմնականում Ֆրանսիայի ու [[Անգլիա|Անգլիայի]], սրվող հակասություններից, ռուսական դիվանագիտությունը կարողացավ որոշակիորեն մեղմացնել հաշտության պայմանները։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը [[Փոքր Ասիա]]յում Թուրքիային էր վերադարձնում [[Կարս|Կարսը]], ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրաված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում [[Ղրիմի թերակղզի|Ղրիմի թերակղզուց]]։ Ռուսաստանը [[Մոլդովա|Մոլդովական]] իշխանությանն էր վերադարձնում [[Դանուբ|Դանուբի]] գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ [[Սև ծով]]ը դառնում էր չեզոք, արգելվում էր [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] և [[Բոսֆոր|Բոսֆորի]] նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուսաստանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենալու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական [[շոգենավ]])։ Ռուսաստանը պարտավորվում էր [[Ալանդյան կղզիներ|Ալանդական կղզիներ]]ում ([[Բալթիկ ծով]]) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախտել [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երաշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը։ Ղրիմի պատերազմը և Փարիզի հաշտության պայմանագիրը փոխեցին միջազգային իրադրությունը [[Եվրոպա|Եվրոպայում]]։ Սրբազան դաշինքը փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, Ռուսաստանի դիրքերը թուլացան, առավել սրվեց Արևելյան հարցը։ [[1870]]-[[1871]] թվականներին միջազգային իրադրության բարենպաստ պայմաններում Ռուսաստանը վերականգնեց իր իրավունքները Սև ծովում, իսկ [[1877]]-[[1878]] թվականների [[ռուս-թուրքական պատերազմ]]ում Ռուսաստանի հաղթանակի շնորհիվ Փարիզի հաշտության պայմանագիրը փոխարինվեց նորով, որն ընդունվեց [[Բեռլինի կոնգրես]] 1878-ում։
 
 
Տող 170.
{{Խմբագրում եմ|Նարեկ Հայրիյան}}
[[Պատկեր:Gen Dumitru Damaceanu Peace Conference 1947.jpg|մինի]]
'''Փարիզի հաշտության պայմանագրեր 1947''', ստորագրվել են [[փետրվարի 10]]-ին, [[Փարիզ|Փարիզում]]՝ [[երկրորդ համաշխարհային պատերազմ]] [[1939]]-[[1945]]-ում հաղթած պետությունների և [[Գերմանիա|Գերմանիայի]] եվրոպական նախկին դաշնակիցների ([[Իտալիա]], [[Բուլղարիա]], [[Ռումինիա]], [[Հունգարիա]] և [[Ֆինլանդիա]]) միջև։ Պայմանագրերի նախագծերը, [[Պոտսդամի կոնֆերանս 1945]] թվականի որոշումների համաձայն, նախապատրաստվել էին ԽՍՀՄի, [[ԱՄՆ]]-ի, [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ֆրանսիա|Ֆրանսիայի]] արտգործմինիստրների խորհրդի նստաշրջանի (1945 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր և 1946 թվականի ապրիլ-հուլիս), ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտգործմինիստրների Մոսկովյան խորհրդակցության (1945 թվականի դեկտեմբեր), արտգործմինիստրների տեղակալների [[Լոնդոն|Լոնդոնյան]] խորհրդակցության (1946 թվականի փետրվար-ապրիլ) կողմից և քննարկվել Փարիզի խաղաղության կոնֆերանս 1946-ում։ Ուժի մեջ են մտել [[1947]] թվականի [[սեպտեմբերի 15]]-ին։
 
== Իտալիայի հետ հաշտության պայմանագիր ==
Սրանով որոշվում էր իտալա-հարավսլավական սահմանի փոփոխումը հօգուտ [[Հարավսլավիա|Հարավսլավիայի]], որին անցնում էին Իստրիա թերակղզու և Յուլիական Կրայնայի մի մասը, Ֆիումե (Ռիեկա) քաղաքը, Պելագոզա կղզին՝ հարակից կղզիներով և Զարա կոմունան հարակից կղզիներով։ Տրիեստը դառնում էր ազատ տարածք։ [[1954]] թվականի [[Իտալիա|իտալա]]-հարավսլավական համաձայնագրով Տրիեստն ու 290 հազար բնակչությամբ գոտին անցան Իտալիայի, իսկ 70 հազար բնակչությամբ գոտին՝ Հարավսլավիայի կառավարման տակ։ [[Դոդեկանես|Դոդեկանեզյան կղզիներ]]ը անցան [[Հունաստան|Հունաստանին]]։ Իտալա-ֆրանսիական սահմանը փոփոխություն կրեց հօգուտ Ֆրանսիայի, որին անցան Փոքր Սեն Բեռնար լեռնանցքը, Մոն Սենիական Մոն Տաբոր Շաբերտոն սարահարթերն ու այլ ոչ մեծ տարածքներ։ Իտալիան հրաժարվում էր իր աֆրիկյան գաղութներից (Իտալական [[Սոմալի]], [[Էրիթրեա]] և [[Լիբիա]]), ճանաչում էր [[Ալբանիա|Ալբանիայի]] և [[Եթովպիա|Եթովպիայի]] անկախությունն ու սուվերենությունը։ Պայմանագիրը Իտալիային պարտավորեցնում էր դեմոկրատական ազատություններ ապահովել բոլոր քաղաքացիների համար, թույլ չտալ [[Ֆաշիզմ|ֆաշիստական]] կազմակերպությունների վերածնում, դատի տալ պատերազմական հանցագործներին, բանակը կրճատել մինչև 250 հազար, ռազմածովային ուժերը՝ մինչև 25 հազար, ռազմաօդային ուժերր՝ մինչև 25 հազար մարդ, չարտադրել և չփորձարկել ատոմային զենք, վճարել ռազմատուգանք՝ ԽՍՀՄ-ին՝ 100, Հունաստանին՝ 105, Հարավսլավիային՝ 125, Ալբանիային՝ 5, Եթովպիային՝ 25 մլն դոլլար։ Սակայն [[1949]] թվականին [[ՆԱՏՕ]]-ի մեջ մտնելուց հետո Իտալիան խախտեց պայմանագրի շատ կետերը, նրա բանակի թվաքանակը գերազանցեց թույլատրված սահմանները, երկրում ստեղծվեցին ամերիկյան հրթիռային բազաներ, շատ պատերազմական հանցագործներ մնացին անպատիժ։ Իտալական կառավարությունը չկատարեց նաև Խորհրդային Միությանը ռազմատուգանք վճարելու կետերը։
 
== Ֆինլանդիայի հետ հաշտության պայմանագիր ==
Այն որոշում էր Ֆինլանդիայի սահմանները [[1941]] թվականի [[հունվարի 1]]-ի դրությամբ, հաստատում Ֆինլանդիայի կողմից Պետսամոյի (Պեչենգա) վերադարձումը [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]]ը, Ֆինլանդիայի կողմից Խորհրդային Միությանն էր տրամադրվում տարածք (ռազմածովային բազա ստեղծելու նպատակով) Պորկկալա-ՈՒդդի շրջանում 50 տարի ժամկետով (1955 թվականին Խորհրդային Միությունը վաղաժամկետ հրաժարվեց վարձակալության այդ իրավունքից), նախատեսում Ալանդական կղզիների ապառազմականացում, ֆինլանդական բանակը սահմանափակում էր 34․400, ռազմածովային նավատորմը՝ 4500 մարդով, ռազմաօդային ուժերը՝ 60 ինքնաթիռով՝ 3000 անձնակազմով։ Ֆինլանդիան պարտավորվում էր հատուցել ԽՍՀՄ-ին պատճառած վնասը (300 մլն դոլլար) և վերադարձնել խորհրդային երկրից դուրս տարած արժեքները։
 
== Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի հետ հաշտության պայմանագրեր ==
Դրանք որոշում էին Բուլղարիայի սահմանները [[1941]] թվականի [[հունվարի 1]]-ի, Հունգարիայի սահմանները՝ Ավստրիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի հետ [[1938]] թվականի հունվարի 1-ի դրությամբ․ Հունգարիայի և Չեխոսլովակիայի միջև սահմանը փոքր-ինչ փոփոխվում էր (Բրատիսլավայի շրջանում) հօգուտ Չեխոսլովակիայի, Ռումինիայի սահմանները վերականգնվում էին 1941-ի հունվարի 1-ի դրությամբ, բացառությամբ ռումինա-հունգարական սահմանի, որը վերականգնվում էր 1938-ի հունվարի 1-ի դրությամբ ([[Տրանսիլվանիա|Տրանսիլվանիան]] վերադարձվում էր Ռումինիային), իսկ սովետա-ռումինական սահմանը որոշվում էր 1940-ի [[հունիսի 26]]-ի սովետա-ռումինական համաձայնագրով։ Պայմանագրերի քաղաքական որոշումները այդ երկրների քաղաքացիներին երաշխավորում էին դեմոկրատական ազատություններ, ֆաշիստական կազմակերպությունների արգելում և այլն։ Ռազմական որոշումները կարգավորում էին այդ պետությունների զինված ուժերի կազմի վերաբերյալ հարցերը։ Պայմանագրերը սահմանում էին այդ երկրներից գանձվելիք [[Ռազմատուգանք|ռազմատուգանքի]] չափերը։ Փ․ հ․ պ․, որոնք նախապատրաստվել էին Խորհրդային Միության ակտիվ մասնակցությամբ, ապահովեցին պարտված երկրների անկախությունը և պայմաններ ստեղծեցին նրանց ազատ, [[Դեմոկրատիա|դեմոկրատական]] զարգացման համար։
 
 
Տող 186.
 
[[Պատկեր:Staroměstská radnice, únor 48.jpg|մինի]]
'''Փետրվարյան դեպքեր 1948''', [[Չեխոսլովակիա|Չեխոսլովակիայում]], բուրժուական հետադիմության (ազգային-սոցիալիստական, ժողովրդական և սլովակյան դեմոկրատական կուսակցությունների ղեկավարությամբ) անհաջող փորձը ([[փետրվարի 20]]-[[Փետրվարի 25|25]]-ին) երկրում հակահեղափոխական հեղաշրջում իրականացնելու, ժողովրդական-[[Դեմոկրատիա|դեմոկրատական]] կարգը տապալելու, կապիտալիզմը վերականգնելու նպատակովː Փետրվարի 20-իՆ բուրժուական կուսակցությունների ներկայացուցիչ մինիստրները հրաժարական տվեցին՝ նպատակ ունենալով առաջ բերել կառավարական ճգնաժամ, տապալել Կ․ Գոտվալդի [[Կառավարություն|կառավարությունը]] և կազմել նոր կառավարություն՝ առանց կոմունիստների։ Մինիստրների մեծ մասը (կոմունիստներ, ձախ սոցիալ-դեմոկրատականներ և անկուսակցականներ) մնացին կառավարության մեջ։ Չեխոսլովակիայի կոմկուսը ժողովրդին կոչ արեց ոտքի ելնել պաշտպանելու ժողովրդական-դեմոկրատական կարգը։ Գործարանային խորհուրդների պատգամավորների համագումարը ([[փետրվարի 22]], [[Պրագա]]) Չեխոսլովակիայի բանվոր դասակարգի անունից պահանջեց հեռացնել կառավարությունից հետադիմականներին և անցկացնել հետագա հեղափոխական վերափոխություններ։ Եվ որպես բողոքի նշան համագումարը որոշեց [[փետրվարի 24]]-ին համընդհանուր մեկժամյա [[գործադուլ]] անել։ Չեխոսլովակիայի բանվոր դասակարգը ստեղծեց ժողովրդական միլիցիա (10 հազար մարտիկ) և խափանեց բուրժուական տարրերի կազմակերպված ելույթների փորձերը։ ՉԿԿ ԿԿ կոչով ստեղծվեցին գործողության կոմիտեներ, [[փետրվարի 23]]-ին կազմվեց Ազգային ճակատի գործողության կենտրոնական կոմիտե բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զինված ուժերի առաջավոր ներկայացուցիչներից։ [[Փետրվարի 25]]-ին պրեզիդենտ Էդվարդ Բենեշը ընդունեց հետադիմական մինիստրների հրաժարականը և հանձնարարեց Կ․ Գոտվալդին լրացնել կառավարությունը նոր անդամներով։ Փետրվարյան իրադարձությունների հաղթանակով ավարտվեց ազգային-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու ընթացքը։
 
 
Տող 194.
[[Պատկեր:Phoenix reclinata001.jpg|150px|մինի]]
[[Պատկեր:Phoenix-canariensis1111.jpg|150px|մինի]]
'''Փյունիկյան արմավենի (Phoenix)''', արմավենիների ընտանիքի երկտուն ծառանման [[բույս]]։ Բունը ծածկված է թափված տերևների մահացած տերևակոթունների պատյաններով, գագաթը՝ փետրաձև [[Տերև|տերևների]] խիտ սաղարթով։ [[Ծաղիկներ|Ծաղիկները]] միասեռ են, եռանդամ՝ հավաքված հուրանաձև ծաղկաբույլերում։ [[Պտուղ|Պտուղը]] պինդ [[Սերմ|սերմով]] հատապտուղ է․ որոշ տեսակներինն օգտագործվում է սննդում։ Հայտնի է փյունիկյան արմավենու 15 տեսակ՝ տարածված [[Ասիա|Ասիայի]] և [[Աֆրիկա|Աֆրիկայի]] արևադարձային շրջաններում։ Բուն փյունիկյան արմավենին (Ph․ dactylifera) [[Հյուսիսային Աֆրիկա]]յից մինչև [[Ինդոս]] գետը տարածված չոր մերձարևադարձային շրջանների հնագույն մշակովի բույս է, որի մշակությունը [[Եգիպտոս|Եգիպտոսում]] և [[Միջագետք|Միջագետքում]] հայտնի է մ․ թ․ ա․ VII հսզարամյակից։ Վայրի վիճակում չի հանդիպում։ Բունն ուղիղ է՝ 15-20 &nbsp;մ բարձրությամբ և 80 սմ տրամագծով։ Տերևների երկարությունը 4-6 &nbsp;մ է։ Պտուղները (խուրմա) երկարավուն են կամ օվալաձև՝ մինչև 7, 5 սմ երկարությամբ։ Սննդի մեջ օգտագործվում են թեթևակի ապխտած կամ չորացրած վիճակում։ [[Կալորիա|Կալորիականությամբ]] գերազանցում են մյուս պտուղներին։ Ապրում է մինչև 100 տարի, պտղաբերում՝ 5-6-րդ տարում։ Մեկ ծառը տալիս է 30-120 կգ բերք։ Հայտնի է ավելի քան 5000 սորտ։ Մշակվում է [[Թուրքմենիա|Թուրքմենիայում]]։ Փյունիկյան արմավենու բազմաթիվ տեսակներ օգտագործվում են որպես դեկորատիվ և ջերմոցային բույսեր։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծառանման բույսեր]]
Տող 202.
[[Պատկեր:Bpb00363.jpg|մինի]]
[[Պատկեր:BaldCypress BG.jpg|մինի]]
'''Փշատերևազգիներ (Coniferae կամ Pinidae)''', մերկասերմ բույսերի ենթադաս, աչքի է ընկնում տեսակների բազմազանությամբ և աշխարհագրական տարածման մեծ արեալով։ Հիմնականում՝ մշտադալար ծառեր, հազվադեպ թփեր են։ Կան տերևաթափ տեսակներ։ Նրանց բնափայտը բաղկացած է գերազանցապես երիզավոր ծակոտիներ ունեցող տրախեիդներից։ Բնափայտային պարենքիմը թույլ է զարգացած կամ բացակայում է։ Բների աճման տարեկան օղակները լայնական կտրվածքում ցայտուն են արտահայտված։ Նրա կեղևը և բնափայտը, որպես կանոն, ունեն [[Խեժեր|խեժատու]] անցքեր։ Նրանց հզոր առանցքային առաջնային արմատը պահպանվում է [[Բույսեր|բույսի]] ամբողջ կյանքում, կողքային ավելի փոքր արմատները միկոռիզակիրներ են։ Փշատերևազգիների [[Տերև|տերևները]] սովորաբար ամբողջական են, ասեղնաձև, նստադիր, երբեմն՝ թեփուկանման կամ թիթեղանման (գծային նշտարաձև և այլն), ունեն քսերոմորֆ կազմություն։ [[Փոշոտում|Փոշոտումը]] տեղի է ունենում քամու միջոցով։ Նրանք հիմնականում միատուն բույսեր են։ Սերմերն իրենց կառուցվածքով և արտաքին տեսքով խիստ տարբերվում են։ Վեգետատիվ բազմացումը շատ թույլ է զարգացած։ Նրանք սերմնավոր բույսերի հնագույն խումբն են․ հայտնի են քարածխային ժամանակաշրջանից։ Ժամանակակից փշատերևազգիներն ընդգրկվում են ութ ընտանիքներում, որոնցից ամենատարածվածներն են [[Սոճազգիներ|սոճազգիները]], արաուկարիազգիները, [[Կենազգիներ|կենազգիները]], [[Եղևնի|եղևնազգիները]], [[Նոճազգիներ|նոճազգիները]], ճահճանոճազգիները։ Հայտնի է ավելի քան 600 տեսակ։ Նրանց մեջ կան շատ խոշոր ծառեր, որոնց բները հասնում են 100 &nbsp;մ բարձրության և 6-9 &nbsp;մ տրամագծի ([[սեքվոյա]], սեքվոյադենդրոն)։ Նրա որոշ տեսակներ ապրում են մի քանի հազարամյակ։ Ներկայումս [[Դիլիջան|Դիլիջանում]], [[Ստեփանավան|Ստեփանավանում]], [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրում]] և [[Նոյեմբերյան|Նոյեմբերյանում]] պահպանվել են կենու (կարմրածառ) և սոճու բնական ոչ խոշոր անտառակներ։ Կան նաև բազմաթիվ արհեստական տնկարկներ։ Ունեն կարևոր ժողտնտեսական նշանակություն։ Օգտագործվում է բնափայտը։ Որոշ տեսակների սերմերն օգտագործվում են սննդում, կան բազմաթիվ դեկորատիվ տեսակներ։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Ծառատեսակներ]]