«Մանրէաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (20), → (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Տեխնիկական կամ արդյունաբերական մանրէաբանություն: clean up, փոխարինվեց: , → , (53), ։ → ։ (20), ՝ → ՝ (2), → (65), ), → ), (4 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 37.
Մշակում է մանրէների կենսագործունեության, տարբեր նյութերի ստացման և արդյունաբերության ու ժողտնտեսության աոանձին ճյուղերում դրանց օգտագործման ուղիներ և մեթոդներ։
 
Լայն տարածում է գտնում դեղագործական և քիմիական միացությունների արտադրության ինտենսիվացման համար միկրոօրգանիզմների և դրանց ֆերմենտների կիրառումը։ Այս ուղղությունը հաջողությամբ զարգանում է իմոբիլացված բջիջների և միկրոօրգանիզմների կիրառման շնորհիվ։ Այն առավել կարևոր նշանակություն է ստանում [[կենսաէներգետիկա]]յի, արտաքին միջավայրի պահպանման, օրգանիզմների կենսագործունեության և ժառանգականության պրոցեսների կարգավորման պրոբլեմների լուծման գործում։ Այդ կապակցությամբ ինտենսիվորեն զարգանում են մանրէների [[կենսաքիմիա]]ն, գենետիկան և կենսատեխնոլոգիան, որոնք առանձին գիաությունների նշանակություն են ստանում։ ՀԽՍՀ-ում մանրէաբանական հետազոտություններ էին կատարվում ՀԽՍՀ ԳԱ մանրէաբանության ինստիտուտում, գենետիկայի Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում, տարբեր հիմնարկների ու ուսումնական հաստատությունների լաբորատորիաներում ու ամբիոններում։ Հայ մանրէաբանները արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել բժշկական (Ա. Իսահակյան, Ա. Ալեքսանյան), անասնաբուժական (Գ. Շաքարյան, Վ. Հայրապեայան), գյուղատնտեսական (Հ. Փանոսյան, Ա. Պետրոսյան, Ռ. Ղալաչյան, Փ. Սարուխանյան), ջրային (Մ. Ղամբարյան), տեխնիկական և արդյունաբերական (Լ. Երզընկյան, Բ. Ավագյան, Մ. Հովհաննիսյան) մանրէաբանության բնագավառներում։ Մանրէաբանական կարևորագույն ամսագրերից է «Միկրոբիուոգիա»-նː
{{ՀՍՀ}}