«Մանազկերտի դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: կմ →  կմ (3), , → , (18), ։ → ։ (12), ՝ → ՝ (7), → (36) oգտվելով ԱՎԲ
չ (clean up, replaced: → (12) oգտվելով ԱՎԲ)
չ (clean up, փոխարինվեց: կմ →  կմ (3), , → , (18), ։ → ։ (12), ՝ → ՝ (7), → (36) oգտվելով ԱՎԲ)
'''Մանազկերտի դաշտ''', միջլեռնային գոգահովիտ [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Արածանի]] գետի վերին հոսանքի ավազանում։ Հիմնականում համընկնում է [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան]] նահանգի [[Դալար]], [[Ապահունիք]], [[Հարք]] գավառների տարածքին։ Երկարությունը մոտ 125  կմ է, լայնությունը՝ 60  կմ, բարձրությունը՝ 1500-1700 մ։ Թասանման իջվածք է՝ տափարակ հատակով։ Ռելիեֆի միօրինակությունը խախտում են Բիլեջան, Բադնոց, Կորևան հրաբխային սարերը։ Կազմված է երրորդական հասակի կրաքարային և մերգելային հաստույթներից, ետպլիոցենյան լճային նստվածքային հորիզոնական շերտերից և ալյուվիալ բերվածքներից։ Կլիման չափավոր ցամաքային։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5-ից մինչև 6 է, հուլիսինը՝ 18-20, տարեկան տեղումները՝ 400-500մմ։ Գլխավոր գետը [[Արածանի]]ն է։ Բնորոշ է տափաստանային լանդշաֆտը՝ սևահողային, մուգ շագանակագույն և կարբոնատներով հարուստ  կմախքային հողերով, տարախոտային բուսածածկութով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ՝ կաղնու, գիհու, սոճու պուրակներով, մասրենու, սզնու, ցաքիի մացառուտներով։ Բնակիչները զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
1 105 242

edits