«Մահամորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: մ →  մ , , → , (25), ։ → ։ (8), ՝ → ՝ (3), → (34), ), → ), (2), ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[File:Atropa belladonna 030705.jpg|մինի]]
'''Մահամորմ''' (Atropa), շիկատակ, [[մորմազգիներ]]ի ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույսերի ցեղ։ Ցողունը կանգուն է, 0, 6-2մմ բարձրությամբ, ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ։ Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, ամբողջաեզր, հերթադիր, պտուղը սև, փայլուն հատապտուղ է։ Հայտնի է մահամորմի 4, [[ԽՍՀՄ]]-ում՝ 2 տեսակ։ [[ՀԽՍՀ]] [[անտառ]]ային շրջաններում ([[Իջևան]], [[Շամշադին]], [[Վանաձոր]], [[Ղափան]] և այլն) [[ծով]]ի մակերևույթից 700-1800  մ բարձրության վրա հանդիպում է կովկասյան մահամորմ։ Մահամորմը արժեքավոր [[դեղաբույս]] է, բոլոր մասերը պարունակում են [[ալկալոիդներ]] (4-6%), ատրոպին, հիոսցիամին, բազմաթիվ այլ արժեքավոր նյութեր՝ ասպորգին մեթիլ վիսկոզին, սաթաթթու և այլն։ Տերևների և [[արմատ]]ների մզվածքը և թուրմը օգտագործվում է ստամոքսի խոցի, [[բրոնխիալ ասթմա]]յի, պարկինսոնյան հիվանդության և այլն բուժման համար։ Մահամորմի սխալ օգտագործումը կարող է թունավորումների, նույնիսկ [[մահ]]վան պատճառ դառնալ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մորմազգիներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մահամորմ» էջից