«Մագնիսամետր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (22), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (28), ), → ), (6), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մագնիսամետր''', մագնիսական դաշտի բնութագիրը և նյութի մագնիսական հատկությունները, նեղ իմաստով` [[մագնիսական դաշտի լարվածություն]]ը, ուղղությունը և [[գրադիենտ]]ը չափող սարք։ Ըստ նշանակման լինում են մագնիսական դաշտի լարվածությունը (էրստեդմետր), ուղղությունը (ինկլինաաոր և դեկլինատոր), գրադիենտը (գրադիենտամետր), [[մագնիսական ինդուկցիա]]ն (տեսլամետր), հոսքը (վեբերմետր կամ ֆլյուկսմետր), թափանցելիությունը (մյու-մետր), ընկալունակությունը (կապա-մետր) և մագնիսական մոմենտը չափող Մ-հր։ Տարբերում են նաև դաշտի բնութագրերի բացարձակ մեծությունները և տարածության մեջ կամ ժամանակից կախված դաշտի հարաբերական Փոփոխությունները չափող մագնիսամետրեր։ Վերջինները կոչվում են մագնիսական վարիոմետրեր։ Ըստ գործողության սկզբունքի ստորաբաժանվում են մագնիսաստատիկական, մագնիսադինամիկական, էլեկտրամագնիսական, ինդուկցիոն, քվանտային, գերհաղորդչային քվանտային և այլն մագնիսամետր։ Բոլոր մագնիսամետրերը օգտագործվում են հիմնականում [[Երկիր|Երկրի]], [[մագնիսական դաշտ]]ի լարվածությունը և նրա բաղադրիչները, գրադիենտը և նյութերի մագնիսական հատկությունները չափելու համար, ինդուկցիոն, քվանտային և գերհաղորդչային քվանտային մագնիսամետրերը՝ նաև կենսաֆիզիկայում, միկրոկենսաբանության մեջ, մագնիսաքիմիայում, երկրաբանական հետախուզություններում, թույլ դաշտերը չափելու համար և այլ նպատակներով։
 
{{ՀՍՀ}}