«Ղրղզներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (18), ։ → ։ (12), ՝ → ՝ (4), → (33), ), → ), , ( → ( oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ղրղզները''' ազգ են, [[Ղրղզստան]]ի հիմնական բնակչությունը։ Բնակվում են նաև [[Ուզբեկստան]]ում, [[Տաջիկստան]]ում, [[Ղազախստան]]ում, քիչ քանակությամբ՝ ՉԺՀ-ում և [[Աֆղանստան]]ի հյուսիս-արևելքում։ Պատկանում են մոնղոլոիդ ռասայի հարավ-սիբիրական տիպին։ Խոսում են ղրղզերեն, ռուսերեն։ Հավատացյալները [[սուննի]] դավանանքի մահմեդականներ են։ Խորհրդային գիտնականների կարծիքով ղրղզների կորիզը կամ նրանց կազմի մեջ մտած հիմնական տարրերից մեկն ունի կենտրոնական ասիական ծագում։ Ղրղզների վաղ շրջանի էթնիկական պատմությունը կապված է հոների, դինլինների, սակերի և ուսունների ցեղային միավորումների հետ։ Հետագայում ղրղզների կազմի մեջ մտան VI-X-րդ դարերում Սայանո-Ալթայան Մերձիրտիշյան, Արևելյան Տյան-Շանի թյուրքալեզու բնակչության միջավայրում ձևավորված, ինչպես նաև Ցոթնագետքի ու Մավերաննահրի թյուրքալեզու ցեղեր (կարլուկներ, ույգուրներ), ապա՝ մոնղոլական, իսկ XVI-XVII-րդ դարերում՝ ղազախա-նողայական ցեղերի մի մասը։ XIX-րդ դարի 1-ին կեսին ղրղզները Կոկանդի խանության տիրապետության տակ էին, իսկ XIX դ. 60—70-ական թթ. նրանց բնակեցրած տարածքի մեծ մասը մտավ ռուս, կայսրության կազմի մեջ։ Անցյալում ղրղզները զբաղվում էին հիմնականում արտագնաց անասնապահությամբ, մասամբ՝ երկրագործությամբ։ Խորհրդական իշխանության տարիներին ղրղզները ստեղծեցին իրենց պետականությունը, ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, անցան նստակեցության, զարգացավ հողագործությունը։ Նրանց զգալի մասն աշխատում է արդյունաբերության մեջ։
 
{{Թյուրքալեզու ազգեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղրղզներ» էջից