«Ղպտիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  -  (5), % → %, , → , (53), ։ → ։ (25), ՝ → ՝ (6), → (78), ), → ), (12), )։ → )։ , ( → ( (15) oգտվելով ԱՎԲ
Տող 29.
}}
 
'''Ղպտիներ''' ({{lang-el|αιγυπτος}}-ից &nbsp;- &nbsp;եգիպտացի, [[ղպտիերեն]]` <span lang="cop-Copt" xml։langxml։ lang="cop-Copt" style="font-size:125%;font-family:'Arial Coptic', 'New Athena Unicode', 'MPH 2B Damase', 'Quivira', 'Analecta';">ⲟⲩⲢⲉⲙ̀ⲛⲭⲏⲙⲓ ̀ⲛ̀Ⲭⲣⲏⲥⲧⲓ̀ⲁⲛⲟⲥ</span> {{lang-ar|قبط}}, հոգնակի {{lang-ar2|أقباط}}), [[եգիպտոս|եգիպտացի]] քրիստոնյաներ, ովքեր կազմում են [[Եգիպտոս]]ի բնակչության 10 %-ը։ Ղպտիների մեծ մասը դավանում է [[Քրիստոնեություն]]` [[Ղպտի ուղղափառ եկեղեցի]], որը պատկանում է [[Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներ]]ի դասին։ Ղպտիական եկեղեցու (ձևավորվել է V դ․) գլուխ կանգնած է պատրիարքը (նստավայրն է Կահիրեն)։ Ղպտիների մի մասը (մոտ 100 հազար) պատկանում է Ղպտի կաթոլիկ եկեղեցուն։ Ղպտիներն աշխարհի հնագույն ազգերից են։ Հանդիսանում են հին եգիպտացիների հետնորդները։
 
«Ղպտի» անվանումն առաջացել է Եգիպտոս տեղանվան աղավաղումից։ Ղպտիները բնակվում են հիմնականում քաղաքներում՝ [[Ասյութ]], [[Ախմիմ]], [[Կահիրե]] և այլն։ Ոչ մեծ համայնքներ կան նաև [[Սուդան]]ում, [[Իսրայել]]ում, [[Հորդանան]]ում, [[Իրաք]]ում, [[Քուվեյթ]]ում, [[Թուրքիա]]յում։ Հիմնականում ծառայողներ են, առևտրականներ, արհեստավորներ։
 
II &nbsp;- &nbsp;III դդ․, Եգիպտոսում քրիստոնեության տարածման ընթացքում, ստեղծվեց ղպտիական գիրը, ղպտիերենով ծաղկում ապրեց մատենագրությունը (մինչև 7-րդ դ․)։ 7-րդ դարում Եգիպտոս ներխուժեցին արաբները։ Ղպտիները բազմիցս ապստամբեցին իրենց հայրենիքը նվաճած ու ստրկացրած արաբների դեմ (ամենախոշորը և վերջինը 831-ին էր), սակայն ղպտիների նկատմամբ եկվոր արաբների ազգային, կրոնական (բռնի մահմեդականացում), տնտեսական ճնշման հետևանքով ղպտիների թիվը նվազեց՝ կազմելով բնակչության փոքրամասնությունը (հոգևոր համայնքի ձևով), անկում ապրեց ղպտիների մշակույթը։ 12-րդ դարում ղպտիերենը դադարեց խոսակցական լեզու լինելուց (մնաց իբրև գրավոր հաղորդակցման և եկեղեցական ծեսերի լեզու), ղպտիները դարձան արաբախոս։
 
== Հայ-ղպտիական հարաբերություններ ==
Տող 41.
== Ղպտիների մշակույթը ==
 
4 &nbsp;- &nbsp;7–րդ դդ․, մինչև արաբ, նվաճումները ղպտիները ստեղծել են Հին Եգիպտոսի և անտիկ աշխարհի մշակութային ժառանգությանը աղերսվող ինքնատիպ արվեստ։ Ալեքսանդրիայից դեպի հարավ, [[Նեղոս]]ի հովտում, պահպանվել են Բաուիտի վանքը (4 դ․), Սպիտակ վանքի մեծ բազիլիկը (440), Կարմիր վանքը (5 դ․), Բագաուատի մի քանի հարյուրի հասնող դամբարանները, որոնք ունեն գմբեթավոր աղոթարաններ (4 &nbsp;- &nbsp;6–րդ դդ․), ինչպես և 2 &nbsp;- &nbsp;4-հարկանի բնակելի տներ։ Այդ կոթողներում առկա են բիբլիական և ավետարանական թեմաներով վաղ շրջանի որմնանկարներ, որոնց բնորոշ է գունա-գրաֆիկական պարզ ընկալումը։ Ճարտարապետական հարդարանքում կիրառվել է նան գրաֆիկական լուծում ու շեշտված նյութականություն ունեցող հարթաքանդակը (օրինակ, «Հոր աստվածը նիզակահարում է կոկորդիլոսին», քար, IV դ․, Լուվր, Փարիզ), որտեղ պարզորոշ դրսևորվել է հին եգիպտական ու քրիստոնեական քանդակագործության զուգորդման ձգտումը։ Զարգացած է փայտի և ոսկրի փորագրությունը։
 
Համաշխարհային համբավ են վայելում ղպտիական գեղարվեստական գործվածքները, որոնց վրա մեծ մասամբ պատկերված են հունական, և եգիպտական դիցաբանական (IV դ․), ավելի ուշ (VI դարից)՝ քրիստոնեական կերպարներ։ Դրանք ստեղծված են հեռանկարի ու լուսաստվերի օրենքների հմուտ կիրառմամբ, երիզված են ծաղկանկար կլոր շրջանակով։ Ղպտիների արվեստը նոր ծաղկում է ապրել XVII դ․։ Ղպտիների եկեղեցիներում պահպանվել են բազմաթիվ սրբապատկերներ, որոնց զգալի մասի հեղինակը Հովհաննեսն է (Հաննա էլ Արմանի) ու նրա համագործակիցները՝ որդին՝ Հովսեփը (Կերգեսը), Իբրահիմ էլ Նասիխը, Հաջի Դեֆին Մերկերիոսը։ Սրանց ստեղծագործություններում զուգորդվել են բյուգանդական ու արաբ, գեղագիտական սկզբունքները։ Ղպտիների արվեստի բազմաթիվ նմուշներ պահպանվում են Եգիպտոսի ղպտիական եկեղեցիներում և Ղպտիական արվեստի թանգարանում։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղպտիներ» էջից