«Հրացան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (12), ՝ → ՝ (3), → (28), )։ → )։ (2), ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հրացան''', ձեռքի [[հրազեն]]։ Առաջին, հարթ փողերով հրացանները ստեղծվել են XIV— XV դդ.։ XVI դ. պատրույգային փակաղակի գյուտից հետո երևան եկան ավելի կատարելագործված հրացաններ՝ մուշկեաներ։ XVII դ. վերջերից տարածում գտան հարթ, այնուհետև՝ ակոսավոր փողերով կայծքարային հրացանները, որոնց հեռահարությունը 140—800 էր, արագաձգությունը՝ 1 կրակոց 1 ր-ում (հարթ փողով հրացան) և 1 կրակոց 5 ր-ում (ակոսավոր փողով հրացան)։ [[XIX դար|XIX դ.]] ակոսավոր հրացանները դուրս մղեցին հարթափող հրացաններին։ Վերջիններս այժմ օգտագործվում են միայն որպես որսորդական հրացան։Ակոսավորհրացան։ Ակոսավոր փողով անցնելիս [[Գնդակ (ռազմական)|գնդակին]] հաղորդվում է պտտական շարժում, որն ապահովում է նրա կայուն թռիչքը, հրացանի հեռահարությունն (մինչև 2000 մ) ու դիպուկությունը։ Առաջին ակոսավոր հրացանները երևան են եկել [[XVI դար|XVI դ]]. սկգբներին, սակայն լայն կիրառություն չեն գտել, որովհետև փողից (դիմացից) լիցքավորելը հարմար չէր և 5—7 անգամ երկար էր տևում, քան հարթափող հրացաններինը։ XIX դ. հարվածային բաղադրության, պատիճի, այնուհետև ամբողջական մետաղական փամփուշտի գյուտից և լիցքավորման կատարելագործումից հետո ակոսավոր հրացանի արագաձգությունը կտրուկ մեծացավ, և այն սկսեցին լայնորեն կիրառել բոլոր առաջավոր բանակները։ [[Պահեստատուփային զենք|Պահեստատուփի]], անծուխ վառոդի և պարուրակավոր գնդակների գյուտերից հետո հրացանը ավելի կատարելագործվեց։ [[XX դար|XX դ]]. սկզբում մշակվեց ավտոմատ հրացան, որի արագաձգությունը հատ-հատ կրակոցի ժամանակ 25—30 կրակոց էր 1 ր-ում։ Ուսումնական ու սպորտային նպատակների համար ստեղծվել են սպորտային հրացաններ (սովորաբար 5, 6մմ [[տրամաչափ]]ի)։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրացան» էջից