«Հունարենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (8), → (22), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Modern Greek alphabet sample.svg|մինի|400px|Ժամանակակից հունարեն այբուբենը]]
'''Հունական այբուբեն''', [[մ.թ.ա. 9-րդ դար|մ.թ.ա. մոտ IX դարում]] փյունիկյան բաղաձայնական գրի հիման վրա ձևավորված առաջին հնչյունական գիրը, որ ներառում է նաև ձայնավորների համակարգը։ Նախնական աջից ձախ գրությանը հաջորդել է պարուրաձև (բուստրոֆեդոն, հուն. «եզան շրջադարձ»), ապա` [[մ.թ.ա. 4 դար]]ում հաստատվել է ձախից աջ գրությունը։ Հունական հնագույն գրավոր հուշարձանները (մ.թ.ա. 8-9 դդ.) գտնվել են [[Եգեյան ծով]]ի հարավային կղզիներում։ Հնագույն հունական գրի արևելյան տարբերակի վրա [[Հոնիա]]յում ձևավորվել է դասական հունական գիրը, որը [[մ.թ.ա. 403]]-ին պաշտոնականացվել և աստիճանաբար դարձել է միակ գրային համակարգը ամբողջ [[Հունաստան]]ի համար։ Հունական դասական այբուբենն ունի 24 տառ (17 բաղաձայն, 7 ձայնավոր)։
 
[[Հայկական այբուբեն]]ն ստեղծելիս [[Մեսրոպ Մաշտոց]]ն այլ այբուբենների հետ միաժամանակ ուսումնասիրել է հունական այբուբենը, ղեկավարվել նրա սկզբունքներով. դրանցից են հայկական այբուբենի անջատ. բնույթը, աջընթաց գրությունը, տառերի դասավորությունը։ Դրա ապացույցն է նաև մի քանի տառերի ակնհայտ նմանությունը հունական տառերին, '''ւ'''-ի և '''ու''' երկնիշ տառի առկայությունը հունարենի նմանողությամբ և այլն։ Հունական գիրը հիմք է ծառայել նաև այլ [[այբուբեն]]ների ստեղծման համար։