«Հովհաննես Հակոբյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1937 մահեր ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (15), ։ → ։ (15), ՝ → ՝ , → (30), ), → ), , )։ → )։ (3), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
}}
 
'''Հովհաննես Հակոբի Հակոբյան''' կամ '''Վարդ Շահենի''' ([[1876]], [[Վան]]  -  [[1937]]), պատմաբան, հրապարակախոս։ Պրոֆեսոր (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935)։ 1890-ական թթ. սովորել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ում, 1904-ին ավարտել Վիսկոնսինի ([[ԱՄՆ]]) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907-ին [[Նյու Յորք]]ում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908-ին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել [[Արևմտյան Հայաստան]]ում և հայաբնակ վայրերում։ 1912-ին [[Կարին]]ի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915-ին [[Թիֆլիս]]ում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-27-ին՝ «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետ։ 1927-ից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928-ից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում, ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն։ Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են [[Հայաստան]]ի, [[Անդրկովկաս]]ի և [[Մերձավոր Արևելք]]ի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։
 
{{ՀՀՀ}}