«Հովհան Որոտնեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (22), ։ → ։ (27), ՝ → ՝ (8), → (52), ), → ), , ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
| Վիքիդարան=
}}
'''Հովհան Որոտնեցի''' կամ '''Հովհաննես Որոտնեցի''' (մականունը՝ Կախիկ; [[1315]], [[Սյունիք]]ի [[Որոտան գավառ]]ի [[Վաղադնի]] (Վաղատին) գյուղ  -  [[1386]], [[Ապրակունիս]]), աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ։
 
==Կյանքը==
 
Սովորել է Գլաձորի համալսարանում՝ [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] և [[Տիրատուր Կիլիկեցի|Տիրատուր Կիլիկեցու]] մոտ։ Նչեցու մահից հետո ([[1338]]) տեղափոխվել է [[Հերմոնի]], ապա՝ [[Որոտանի վանք]]։ [[1373]]-ին հիմնադրել է [[Տաթևի համալսարան]]ը։ Հայ միարարների քաղաքական գաղափարախոսությունների ոտնձգությունների դեմ պայքարելու նպատակով [[1379]]-ին համալսարանի հետ տեղափոխվել է [[Ապրակունիս]]։ Հետագայում, [[Ապրակունիս]]ի դպրոցի ղեկավարությունը հանձնելով [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացուն]], վերադարձել է [[Տաթև]]։
 
==Գործունեությունը==
Տող 43.
Հովհան Որոտնեցին խորացրել է [[Հովհաննես Սարկավագ]]ից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն [[Արիստոտել]]ի, [[Պորփյուր]]ի, [[Փիլոն Ալեքսանդրեցի|Փիլոն Ալեքսանդրացու]] երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։
 
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Հետևելով Արիստոտելին՝ նա առաջին գոյացության (եզակի իրերի) կատեգորիան համարում է ամենահիմնականը։ Ունիվերսալիաների (ընդհանուր հասկացությունների) բնույթի հարցը քննում է երեք մոտեցմամբ՝ առաջնայնության, հավասարության և առավելության, ի վերջո այն լուծելով նոմինալիզմի ոգով։ Եզակին անկախ է ընդհանուրից, նրա գոյությամբ է պայմանավորված սեռի և տեսակի (հասկացությունների) առաջացումն ու գոյատևումը։ Հասկացությունները ճանաչողության արդյունք են և ստեղծվելուց հետո կարևոր դեր են խաղում իմացության հետագա պրոցեսում։ Հովհան Որոտնեցու նոմինալիստական դիրքորոշումն ազգային եկեղեցու և հայ ժողովրդի ինքնուրույն պայքարի տեսական հիմնավորումներից է։ Նրա փիլիսոփայությունը միջնադարյան փիլիսոփայական մտքի կարևորագույն նվաճումներից է և մեծապես նպաստել է հայ փիլիսոփայական կրթության վերելքին և փիլիսփայական ինքնուրույնացմանը։
 
[[Հայ Առաքելական Եկեղեցի]]ն Հովհան Որոտնեցու հիշատակը նշում է [[Մեծ Պահք]]ի Ի (20-րդ) օրը <ref>http://www.lusamut.net/preview.php?id=1767&cat_=8 www.lusamut.net</ref>։
 
==Ծանոթագրություններ==