«Հովանոցավորներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (11), ՝ → ՝ (6), → (41), ), → ), (2), )։ → )։ (3), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
չ (clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (11), ՝ → ՝ (6), → (41), ), → ), (2), )։ → )։ (3), ( → ( (8) oգտվելով ԱՎԲ)
}}
 
'''Հովանոցավորներ''' կամ '''նեխուրազգիներ''' (''Umbelliferae'', ''Apiaceae''), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Բազմամյա խոտաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ցածրաճ ծառեր։
 
==Ընդհանուր տեղեկություններ==
 
Ցողունը սնամեջ է՝ հաստացած հանգույցներով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, ծաղիկները՝ կանոնավոր, մանր, երկսեռ՝ խմբված պարզ կամ բարդ հովանոցներում, երբեմն՝ գլխիկներում։ Խոշոր ցեղերից են [[անիսոն]]ը, [[երնջնակ]]ը, [[նարդես]]ը, [[եզնակող]]ը ևն։ Հովանոցավորների մեջ կան վայրի և մշակովի արժեքավոր բույսեր ([[գազար]], [[համեմ]], [[սամիթ]], [[սիբեխ]], [[նեխուր]] ևն), բազմաթիվ մոլախոտեր ([[ջամջամ]], տուրգենիա, [[աստղագազար]], [[շուշանբանջար]] ևն)։ Շատ տեսակներ դեղաբույսեր են (սմիրնիոպսիս, մարգացնծու ևն)։ Որոշ հովանոցավորներ լավագույն եթերայուղատու են։
 
==[[Հայաստան]]ում==
 
[[ՀՀ]]-ում հայտնի է 67 ցեղ՝ 134 տեսակով, որոնք աճում են ալպիական մարգագետիններից (գետնահովանոցուկ) մինչև անապատներն (օշակ) ու կիսաանապատները (սիբեխ)։ Կան ճահճային, խիստ չորասեր և միջանկյալ էկոլոգիական ձևեր։
Հազվագյուտ, էնդեմիկ և անհետացող ավելի քան 20 տեսակ (Զեդելմեյերի մարգացնծու, Սոֆիայի գինեծաղիկ, Շովիցի նարդես, Վանատուրի երնջնակ, Վայքի ստենոտենիա ևն) գրանցված է ՀՀ [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։
 
{{ՀՀՀ}}
1 105 242

edits