«Հոնգհա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ (3), , → , (12), ։ → ։ (14), ՝ → ՝ (7), → (30), )։ → )։ (2), ( → ( (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Long Bien Bridge Sunset.jpg|մինի|աջից|250px|Հոնգհա գետը մայրամուտին]]
'''Հոնգհա''', [[գետ]] [[Չինաստան]]ում և [[Վիետնամ]]ում։ Սկիզբ է առնում [[Յուննանի բարձրավանդակ]]ից և թափվում [[Հարավչինական ծով]]ի [[Բակբո]] ծոցը՝ առաջացնելով [[դելտա]] (տարած. 15 հազար &nbsp;կմ քառակուսի)։ Երկարությունը 1183 [[կմ]], ավազանը՝ 158 000 &nbsp;կմ<sup>2</sup>։
 
Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից, թափվում Հարավ-Չինական ծովի [[Բակբո]] ծոցը։ Հիմնական վտակները՝ Լո և Դա։ Սնումը անձրևային է վարարումը՝ ամռանը։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3800 մ<sup>3</sup>/վ է, առավելագույնը՝ մինչև 35 000 մ<sup>3</sup>/վ։ Տարեկան ծովն է հասցնում մոտ 130 մլն տ բերվածք, որը ջրին տալիս է կարմիր երանգ։ Օգտագործվում է ոռոգման համար։ Նավարկելի է մինչև Հանոյ (175 &nbsp;կմ՝ ծովից)։ Հոնգհայի վրա են [[Հակոու]], [[Լաոկայ]], [[Ենբայ]], [[Հանոյ]] քաղաքները և [[Հայֆոն]] ծովային նավահանգիստը։
 
== Անվանումը ==
Հայտնի է նաև '''Կարմիր գետ''' անունով, որը [[վիետնամերեն]] Հոնգհա անվանման բառացի թարգմանությունն է։ Անվանումը կապված է բերուկների առատության հետ, բերուկներ, որոնք գետի ջրերին տալիս են կարմիր երանգ։ Գետը Վիետնամում հայտնի է նաև '''Սոնգկոյ''' անունով, իսկ Չինաստանում՝ '''Լիշեհե''' և '''Յուանցզյան''' անուններով։ <ref>{{cite book|author=Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան|title=Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ|publisher=«Լույս»|location=Երևան|year=1989|page=էջ 35}}</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հոնգհա» էջից