«Հող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: կմ →  կմ, % → % (14), , → , (65), ։ → ։ (16), ՝ → ՝ (18), → (81), ), → ), (14), )։ → )։ (2), ( → ( (17) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզեր|...
Տող 2.
'''Հող''', բնական գոյացություն՝ կազմված ծագումնաբանորեն իրար հետ կապված հորիզոններից, որոնք ձևավորվել են երկրի կեղևի մակերեսային շերտերի վերափոխման հետևանքով՝ [[ջուր|ջրի]], [[օդ]]ի և կենդանի օրգանիզմների ներգործության շնորհիվ։ Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։
 
[[ՀՀ]] տարածքի հողային ծածկույթը համեմատաբար երիտասարդ է։ Այստեղ հողագոյացումը հիմնականում սկսվել է պլիոցենում և շարունակվել չորրորդական ժամանակաշրջանում։ [[Ռելիեֆ]]ի դրական տարրերում, որտեղ քայքայման և հողատարման պրոցեսներն ավելի ուժեղ են ընթանում, զարգացել են սակավազոր, քարքարոտ, հողմահարման ու հողագոյացման նյութերից աղքատ հողառաջացնող ապարներ, որոնց վրա ձևավորվել են թույլ զարգացած,  կմախքային սակավազոր հողեր։ Գոտիական հողատիպերից առավել զարգացում են ստացել [[հրաբուխ|հրաբխային]] բարձրավանդակի տարածքում կիսաանապատային գորշ, շագանակագույն, մարգագետնատափաստանային և լեռնամարգագետնային, իսկ Փոքր [[Կովկաս]]ի անտառային մարզում՝ [[անտառ]]ային դարչնագույն, ճմակարբոնատային, անտառային գորշ և մարգագետնատափաստանային հողատիպերը։ Գոտիական հողատիպերից բացի, ռելիեֆի բացասական ձևերում, գերխոնավացման պայմանների և [[մարդ]]ու գործունեության հետևանքով զարգացել են գոտիական մարգագետնային գորշ ոռոգելի (կուլտուր-ոռոգելի), մարգագետնասևահողային, գետահովտադարավանդային, աղուտ-ալկալի, պալեոհիդրոմորֆ, ալկալի լճամերձ թույլ զարգացած հողեր։ Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է հողագոյացման ինտենսիվությունը, զարգանում են միջին և ցածր կարգի նոր հողառաջացումներ։
 
Լեռնամարգագետնային հողերը զբաղեցնում են [[ՀՀ]] տարածքի 13,3 3%-ը (346 հզ. հա), մարգագետնատափաստայինը՝ 10,8 8%-ը (283 հզ. հա), անտառային գորշը՝ 50 %-ը (133 հզ. հա), ճմակարբոնատայինը՝ 0,6 6%-ը (15 հզ. հա), անտառային դարչնագույնը՝ 21,6 6%-ը (564 հզ. հա), [[լեռ]]նային սևահողերը՝ 27,5 5%-ը (718 հզ. հա), մարգագետնասևահողայինը՝ 0,5 5%-ը (13 հզ. հա), լեռնային շագանակագույնը՝ 9,2 2%-ը (242 հզ. հա), կիսաանապատային գորշը՝ 5,8 8%-ը (152 հզ. հա), ոռոգելի մարգագետնային գորշը՝ 2,0 0%-ը (53 հզ. հա), պալեոհիդրոմորֆ կապկցված ալկալիացածը՝ 0,1 1%-ը (2, 3 հզ. հա), գետահովտադարավանդայինը՝ 1,8 8%-ը (48 հզ. հա), հիդրոմորֆ աղուտ ալկալի՝ 1,1 1% (29 հզ. հա), հողագրունտներ՝ 0,7 7% (18 հզ. հա)։ ՀՀ հողերն ունեն [[կավ]]ային, կավավազային, ավազակավային մեխանիկական կազմ։ Հողի ջրային ռեժիմը պայմանավորված է ջրի կուտակման, շարժման, օգտագործման ամբողջականությամբ։ Օդային ռեժիմը կանոնավորում է գազային շրջանառությունը հողի մեջ և ջերմային ռեժիմի հետ պայմանավորում նրա ջերմային հատկությունները։ ՀՀ-ում, վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն, ամենաբարձր (100) բալ ունեն [[Արարատյան դաշտ]]ի մնացորդային-մարգագետնային գորշ ոռոգելի հողերը, ամենացածր՝ մարգագետնատափաստանայինը և բաց գորշ անջրդին (34 և 41 բալ)։ Բարձր բերք ստանալու նպատակով կիրառվում են հողի մշակության առաջադիմական համակարգեր, օրգանական և հանքային պարարտացում, բարելավում, պայքար [[էրոզիա]]յի դեմ, ցանքաշրջանառություն ևն։
 
{{ՎՊԵ|Soils}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հող» էջից