«Հոծ միջավայրի մեխանիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մեխանիկա ՀոթՔաթ գործիքով
չ clean up, փոխարինվեց: , → , (13), ։ → ։ (6), ՝ → ՝ , → (19), ), → ), , )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մեխանիկա հոծ միջավայրի''', [[մեխանիկա]]յի բաժին, որն ընդգրկում է հիդրո-աերոմեխանիկա, գազային դինամիկա, առաձգականության տեսություն և պլաստիկության տեսություն ենթաբաժինները, ինչպես նաև մի շարք այլ տեսություններ։ Հոծ միջավայրի մեխանիկան դիտարկում է նյութը որպես անընդհատ միջավայր՝ անտեսելով նյութի ընդհատ կաոուցվածքը (մոլեկուլային, [[ատոմ]]ային)։ Հոծ միջավայրի մեխանիկայում ուսումնասիրվում են նյութի մակրո-ծավալները և այնպիսի երևույթներ, որոնց համար էական են միայն միջավայրի վիճակը բնութագրող պարամետրերի (շարժման [[արագություն]]ներ, [[լարում]]ներ, [[ջերմաստիճան]]) միջինացված արժեքները։ Հոծ միջավայրի մեխանիկայի բոլոր ենթաբաժիններն օգտվում են շարժման (կամ հավասարակշռության), միջավայրի անխզելիության, [[էներգիա]]յի պահպանման հավասարումներից, ինչպես նաև միջավայրի մասնակի ֆիզիկական հատկությունները բնութագրող որոշիչ հավասարումներից։ Բացի թվարկած հավասարումների համակարգից, կոնկրետ խնդիրները բնութագրվում են միջավայրի վիճակի սկզբնական և եզրային պայմաններով։ Հոծ միջավայրի մեխանիկան լայն կիրառություն ունի [[ֆիզիկա]]յի և տեխնիկայի տարբեր բնագավառներում։
{{ՀՍՀ}}