«Հնդկահավեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: % → %, , → , (9), ։ → ։ (15), ՝ → ՝ (10), → (32), ), → ), , )։ → )։ , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
Տող 21.
}}
[[Պատկեր:Male north american turkey supersaturated.jpg|ձախից|280px]]
'''Հնդկահավեր''' (ճոլոկներ, գոռելներ), [[հավեր]]ի կարգի հնդկահավերի ընտանիքի թռչուններ։ Մարմնեղ են, ոտքերը՝ երկար և ամուր, գլուխը և պարանոցի վերին կեսը՝ չփետրավորված։ Կտուցի հիմքի մոտ ունի մսային հավելուկ, իսկ կոկորդի հատվածի վրա՝ մաշկային ծալք։ Հայտնի են ''Meleagris'' և ''Agriocharis'' սեռերը՝ մեկական տեսակներով։ Սովորական հնդկահավի (''M. gallopavo'') մարմնի երկարությունը 100-110 սմ է, արուների միջին կենդանի զանգվածը՝ մոտ 8 կգ։ Տարածված են [[ԱՄՆ]]-ում և [[Մեքսիկա]]յում։ Խոշորաչք հնդկահավերը (''A. ocellatus'') տարածված են [[Կենտրոնական Ամերիկա]]յում։ Որսի օբյեկտ են։
 
Ընտանի հնդկահավերը վայրիներից տարբերվում են մարմնաչափերի մեծությամբ, գյուղատնտեսական թռչուններից ամենախոշորներն են (կենդանի զանգվածը՝ 12-16, առավելագույնը՝ 20 կգ)։ Բուծվում են բացառապես որպես մսատու։ Տարեկան միջին ձվատվությունը՝ մոտ 90 (առավելագույնը՝ մինչև 150) հատ։ Միսը բարձրորակ է և համեղ։ Սպանդային ելքը՝ 85-90 %։ Հնդկահավաբուծությունն առավել տարածված է ԱՄՆ-ում, [[Կանադա]]յում ևն։ [[ՀՀ]]-ում հնդկահավեր բուծում են գյուղացիական տնտեսություններում։
 
{{ՀՀՀ}}