«Հղիություն (կենդանիներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (12), → oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (25), ։ → ։ (12), ՝ → ՝ (14), → (49), ), → ), (4), ( → ( (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հղիություն''' [[կենդանիներ]]ի, էգի [[օրգանիզմ]]ում բեղմնավորված [[Ձվաբջիջ|Ձվաբջիջ]]ից պտղի առաջացման և հետագա զարգացման ֆիզիոլոգիական պրոցես։ Հատուկ է միայն կենդանածին օրգանիզմներին և բնականոն պայմաններում ավարտվում է ծինով։ Կաթնասուն կենդանիների (բացառությամբ ձվածինների) Հղիությունը էականապես տարբերվում է որոշ կենդանածին ձկների ([[շնաձուկ]], [[կատվաձուկ]]), սողունների (իժ, կենդանածին մողես են) համապատասխան վիճակից։ [[Կաթնասուն]]ների բեղմնավորված ձվաբջջի կամ զիգոաի զարգացումն սկսվում է ձվատար խողովակում, ապա անցնում է արգանդ, որոշ ժամանակ անց տեղի է ունենում ներպատվաստում ([[իմպլանտացիա]]), այսինքն՝ սաղմն ամրանում է արգանդի պատին։ Զարգացող սաղմի և մայրական օրգանիզմի միջե կապ է ստեղծվում ընկերքի միջոցով, և առաջանում են սաղմնային թերթիկները։ Հղի էգի արգանդը ծավալով մեծանում է 10-15 անգամ։ Տարբեր կենդանիների հղիությունը տևում է. [[մկներ]]ինը՝ մոտ 20 օր, [[ճագար]]ինը՝ 29-33, շանը՝ 58-66, առյուծինը՝ 103-110, այծինը և ոչխարինը՝ 145-157, [[գորշ արջ]]ինը՝ մոտ 210, [[կով]]ինը՝ 270-300, [[ձի]]ունը՝ 320-355, փղինը՝ մինչև 660 են։ Սմբակավոր կենդանիների ձագերը ծնվում են լավ զարգացած և անմիջապես կարող են ինքնուրույն շարժվել։ Այդպիսի կենդանիների Հղիությունը ավելի երկարատև է, քան գիշատիչներինը, որոնց ձագերը ծնվում են կույր, առանց ատամների և մայրական խնամք են պահանջում։ Պարկավորների ձագերը ծնվում են թերզարգացած և զարգացումն ավարտում են մոր «պարկում»։ Հյան տևողությունը միևնույն տեսակի կենդանու մոտ կարող է փոփոխվել կախված տարվա եղանակից (ամռանը կարճ է, ձմռանն ավելի երկար), ձագի սեռից (էգ ձագերն ավելի շուտ են ծնվում), ձագերի քանակից։ [[Կաթնասուն]]ների տարբեր խմբեր մեկ ծինում ունենում են. [[գիշատիչներ]]ը՝ 2-20, [[կրծողներ]]ը՝ 2-10, [[սմբակավորներ]]ը՝ 1-5, [[կնճիթավորներ]]ը՝ 1 ձագ։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հղիություն]]