«Հիպոթալամուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (28), ։ → ։ (14), ՝ → ՝ (2), → (43), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հիպոթալամուս''' ({{lang-lat|hypothalamus}}), ենթատեսաթումբ, [[գլխուղեղ]]ի բաժին, տեղադրված Է տեսաթմբերի տակ, մտնում է միջանկյալ [[ուղեղ]]ի կազմի մեջ, գոյացնում 3-րդ [[փորոք]]ի պատերը և հատակը (դիէնցեֆալ շրջան)։ Հիպոթալամուսից բարակ ոտիկի վրա կախված է ստորին [[մակուղեղ]]ը ։ Հիպոթալամուսը [[վեգետատիվ ֆունկցիա]]ների կարգավորման բարձրագույն ենթակեղևային կենտրոն է, որը պահպանում է նյութափոխանակության բնականոն մակարդակը, կարգավորում [[Մարսողություն|մարսողության]], [[Սիրտ-անոթային համակարգ|սիրտ-անոթային]], [[ներզատիչ համակարգ|ներզատիչ]] և [[ֆիզիոլոգիական համակարգ|ֆիզիոլոգիական]] այլ համակարգերի գործունեությունը։ Հիպոթալամուսը վեգետատիվ ֆունկցիաները հոգեկան և մարմնական ֆունկցիաների հետ կոորդինացնող (համաձայնեցնող) ֆունկցիոնալ համակարգի կարևոր օղակներից է։ Այնտեղ կան 32 զույգ [[նյարդային կորիզ]]ների կուտակումներ։ Հիպոթալամուսը բազմաթիվ նյարդային ուղիներով կապված է [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի վերին և ստորին բաժինների հետ։ Հիպոթալամուսի [[նյարդային բջիջ]]ների կորիզներում գոյանում են որոշ հորմոններ (օրինակ, [[վազոպրեսին]]), ինչպես նաև կենսաբանական տարբեր ակտիվ նյութեր, որոնք անոթներով և [[նյարդաթել]]երով անցնում են [[հիպոֆիզ]] ու նպաստում նրա [[հորմոն]]ների արտազատմանը։ Հիպոթալամուսն իրականացնում է ֆունկցիաների նյարդա-հումորալ-հորմոնային հսկողությունը, կարգավորում [[ներզատիչ գեղձ]]երի ֆունկցիան՝ համապատասխան [[բջիջ]]ների, օրգանների, ֆիզիոլոգիական համակարգերի, ամբողջական օրգանիզմի պահանջներին։ Հիպոթալամուսը հարուստ է անոթների և ընդունիչների (ռեցեպտորներ) ցանցով, որոնցով ընկալում է [[ջերմաստիճան]]ի, [[շաքար]]ի, [[աղեր]]ի, [[Ջուր|ջր]]ի, հորմոնների պարունակության նուրբ տեղաշարժերը օրգանիզմի ներքին միջավայրում։ Վերջինիս բաղադրության և հատկությունների տատանումները պայմանավորում են սննդային և սեռական վարքագիծը կանոնավորող մեխանիզմների գործունեությունը, ապահովում մարմնի կայուն ջերմաստիճանը։ Հիպոթալամուսում կան նյարդային կորիզներ, որոնք կարգավորում են քնի ու արթունության հերթագայումը (հաջորդումը)։ Հիպոթալամուսի ետին բաժիններում գոյություն ունեն կառուցվածքներ, որոնք ծայրամասային սիմպաթո-ադրենալինային ապարատի օգնությամբ իրականացնում են հոգեկան և ֆիզիկական ակտիվ գործունեության վեգետատիվ-ներզատիչ կարգավորումը՝ օրգանիզմի հարմարեցումը արտաքին ու ներքին միջավայրի փոփոխություններին։ Հիպոթալամուսի առջևի բաժինները կարգավորում են առավելապես վերականգնողական, ասիմիլյացիայի պրոցեսները և օրգանիզմի ներքին միջավայրի հարաբերական կայունությունը։ Հիպոթալամուսի վնասումից կարող են առաջանալ ներզատիչ գեղձերի, փոխանակային-սնուցողական կամ վեգետատիվ ([[քուն|քն]]ի և [[արթունություն|արթունության]], ջերմակարգավորման, հոգեկան ոլորտի) խանգարումներ։
 
{{ՀՍՀ}}