«Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (13), → (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: , → , (16), ։ → ։ (13), ՝ → ՝ , → (28), )։ → )։ , ( → ( (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հերցպրունգ-Ռեսելի դիագրամ''', «[[սպեկտր]]-լուսատվություն» [[դիագրամ]], աստղերի [[սպեկտրալ]] դասերի և լուսատվությունների կապը։
 
Կոչվել է այդ կապը բացահայտող դանիացի աստղագետ Հերցշպրունգի և մանրամասն ուսումնասիրող Ռեսելի անունով, որոնք առաջինն էլ հենց կառուցել են այդ դիագրամը ։ Դիագրամի մի [[առանցք]]ի վրա տեղադրվում են աստղերի սպեկտրալ դասերը կամ ջերմաստիճանները, իսկ մյուսի վրա՝ լուսատվությունների լոգարիթմները կամ բացարձակ աստղային մեծությունները։ Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա աստղերը պատահաբար չեն բաշխված, այլ կուտակված են առանձին մասերում։ Հերցշպրունգ-Ռեսելի դիագրամը Գալակտիկայի հարթ [[բաղադրիչ]]ի աստղերի համար դիագրամի վերևի ձախ անկյունից (ջերմ, բարձր լուսատվության աստղեր) դեպի ներքևի աջ անկյունը (սառը, ցածր լուսատվության աստղեր) ձգվող հաջորդականությունը կոչվում է գլխավոր հաջորդականություն։ Դրա մեջ են մտնում բոլոր աստղերի 90%-ը, այդ թվում նաև Արեգակը։ Վերևի աջ կողմում են գտնվում հսկա և գերհսկա աստղերի հաջորդականությունները (ընդգրկում են աստղերի մոտ 1%-ը)։ Ներքևի ձախ անկյունում մի առանձնացված տիրույթ են զբաղեցնում [[սպիտակ թզուկ]]ները, որոնք կազմում են բոլոր աստղերի մոտ 9%-ը։ Բաց և գնդաձև [[աստղակույտեր]]ի համար, կառուցված Հերցպրունգ-Ռեսելի դիագրամներն իրարից խիստ տարբերվում են։ Դրանք, սովորաբար, տարբերվում են նաև միևնույն [[տիպ]]ի տարբեր աստղակույտերի համար։ Աստղերի բաշխումը Հերցպրուգ-Ռեսելի դիագրամի վրա ցույց է տալիս, որ կայուն վիճակում գտնվող աստղերը չեն կարող ունենալ լուսատվության և մակերևութային ջերմաստիճանի ցանկացած զուգակցություն։ Դիտվող կապերից շեղումներ կարող են լինել անկայուն վիճակում գտնվող աստղերի դեպքում։ Հերցպրունգ-Ռեսելի դիագրամի ուսումնասիրությունը թույլ է տալիս հետևել աստղերի զարգացմանը, դրանք համեմատել [[տեսական մոդելներ]]ի հետ, որոշել աստղակույտերի, հետևաբար և դրանց մեջ մտնող աստղերի տարիքը։
{{ՀՍՀ}}