«Հելլենիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: - →  - , , → , (9), ։ → ։ (9), ՝ → ՝ (3), → (18), ), → ), , )։ → )։ (2), ( → ( (7) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Հելլենիզմ''' կամ '''հունականություն''', [[Մերձավոր Արևելք|Մերձավոր]] ու [[Միջին Արևելք]]ի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ.թ.ա. IV  -  մ.թ.ա. I դդ.)։ Սկզբնավորվել է [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] նվաճումներից հետո։
[[Պատկեր:Garni.jpg|մինի|Հելլենիստական դարաշրջանի և ոճի [[Գառնիի հեթանոսական տաճար]]ը [[Հայաստան]]ում]]
 
== Եզրույթի պատմությունը ==
«Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը ([[1808]]-[[1884]])՝ դրա տակ հասկանալով «հունական պետականության և կրթվածության տարածումը» արևելյան ժողովուրդների մեջ, անտեսելով հելլենիզմի հասարակական և տնտեսական էությունը։ Այնուհետև հելլենիզմը մեկնաբանվել է որպես միայն մշակութային (Յու. Կերստ), քաղաքական (Վ. Տառն) կամ տնտեսական (Մ. Ռոստովցև) ազդեցություն։ Հելլենիզմըտ բնորոշվել է նաև որպես պատմական որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հունական և տեղական հասարակական և տնտեսական, քաղաքական, մշակութային տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա. Ռանովիչ և ուիշներ)։ Հելլենիզմի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել [[մ.թ.ա. 30]]-ը, երբ [[Հռոմ]]ը նվաճել է հելլենիստական վերջին պետությունը՝ [[պտղոմեոսյան Եգիպտոս]]ը, թեև հելլենիզմին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։
 
== Հելլենիզմը [[Մեծ Հայք]]ում ==
[[Մեծ Հայք]]ը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան արքայատան]] օրոք (մ.թ.ա. II-I դդ.) [[Մեծ Հայք]]ը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։
 
{{ՀՀՀ}}